ԱԺ մշտական հանձնաժողովների փոխնախագահները հայտնի են, ընտրվել է նաեւ «Ելք» դաշինքի անդամը

31/05/2017 schedule19:35

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր տեղի է ունեցել փոխնախագահների ընտրություն։

Կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը (հանձնաժողովի նախագահ` «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյան):

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն է ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը (հանձնաժողովի նախագահ` ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյան)

Երկու հանձնաժողովների փոխնախագահներ են ընտրվել նաեւ Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է դարձել Արգամ Աբրահամյանը, Դավիթ Մանուկյանը կզբաղեցնի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը (հանձնաժողովի նախագահ` «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյան):

Եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սամվել Ֆարմանյանը (հանձնաժողովի նախագահ` Նաիրա Զոհրաբյան):

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը ազգությամբ եզդի, ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանն է (նախագահ` ՀՀԿ անդամ Հրայր Թովմասյան):

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում փոխնախագահի պաշտոնը կզբաղեցի «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանը (hանձնաժողովի ղեկավար` Գագիկ Մինասյան):

Տպել
16258 դիտում

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը

Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում. Ջոնսոն

Լոռու դատախազը նշանակվել է ՀԿԳ վարչության պետ՝ ազատվելով դատախազի պաշտոնից

Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություն տրամադրեց. կիրականացվի 11.3 մլրդ դրամի ներդրում

Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար կառավարությունը գումար կհատկացնի 2 ՀԿ-ների

Դայակի ինստիտուտի ներդրման ծրագրի համար լրացուցիչ 77 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունը հավանություն չտվեց Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

Մովսես գյուղում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ. ԱԻՆ

Երկրաշարժ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացու. նրանք ժամանել են Թուրքիայից (տեսանյութ)

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 40 հարց

Գրենլանդիայի վաճառքի խնդիրը. ինչո՞ւ է Թրամփը չեղարկել այցը Դանիա

Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրեական գործերը կարճվել են

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ, այդ թվում գիհի, կաղնու ծառեր եւ թփուտներ

Առաջիկա օրերին շոգ եղանակը կպահպանվի. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ հաջակցություն ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Ռուբեն Հայրապետյանի