Իշխանությունը չենթարկվող ԶԼՄ-ների դեմ արշավ է նախապատրաստում. ահաբեկված ենք

01/06/2017 schedule15:23

Այսօր խիստ ուշագրավ լուր է հրապարակվել հայկական մամուլում: Ըստ այդմ, առաջիկայում իշխանությունը լրատվամիջոցների դեմ արշավ է սկսելու: «Վերջին ամիսներին մեդիա դաշտը ընդհանուր հնարավոր չի եղել կառավարելի դարձնել, եւ որոշում կա ամենաչենթարկվողների դեմ ԱԱԾ-ում պահվող թղթապանակները հանրայնացնել։

Դրա պրոբացիան արվեց Դանիել Իոաննիսյանի ընտանիքին առնչվող պատմությունները՝ «Իրավունք» թերթում հրապարակման տեսքով։ Այժմ ԱԱԾ-ն կարող է տպագրության տալ այլ չենթարկվողների թղթապանակները` որպես ճնշման ահռելի պոտենցիալ ունեցող գործոններ»,- ասվում է հրապարակման մեջ:

Սա լուրջ շանտաժ եւ սպառնալիք է ուղղված հայկական ԶԼՄ-ներին: Այնքան էլ լավ չի հասկացվում` այդ ո՞ր լրատվամիջոցներն են ամենաչենթարկվողները, որո՞նք են ենթարկվողները, ինչպե՞ս է իշխանությունը կառավարում ԶԼՄ-ներին, որ վերջին ամիսներին էլ չի կարողացել մեդիադաշտը կառավարելի դարձնել:

Այն, որ ԱԱԾ գործակալները հաջողությամբ ներթափանցում են բոլոր խմբագրություններ, հայտնի փաստ է: Իսկ գուցե նրանց աշխատանքի արդյունավետությո՞ւնն է ընկել: Դրա համար, անկեղծ ասած, կարիք չկա շանտաժների եւ սպառնալիքների լեզվով խոսել: Արժե մտածել ավելի պրոֆեսիոնալ գործակալներ պատրաստելու մասին: Գուցե այդ ժամանակ մեդիադաշտը կառավարելու հետ կապված բարդություններ չառաջանան:

Հայկական մեդիան իրականում խորը ճգնաժամի մեջ է, գոյատեւում է դրսի ինֆորմացիայի, թույլատրելիության սահմաններում ներսի ինֆորմացիայի եւ պատերի տակի քչփչոցների հաշվին, որոնք հիմնականում ուղղորդված են լինում եւ խիստ վերահսկելի:

Լուրջ եւ խորքային բովանդակությունը, ինչպես բազմիցս նշել ենք, բացակայում է: Սրա համար կան նաեւ օբյեկտիվ պատճառներ, ինչպես ֆինանսական բարդությունները, պրոֆեսիոնալ ռեսուրսի բացակայությունը:

Իհարկե, կան նաեւ օրվա մեջ տասնյակ անաչառ հզոր վերլուծություններ անող լրատվամիջոցներ, բայց ինչո՞ւ է թվում, որ հատկապես նրանք խիստ կառավարելի են, եւ նշված սպառնալիքը նրանց ընդհանրապես չի վերաբերվում:

Հայկական ԶԼՄ-ների շարքում, թերեւս պետք էլ չէ փնտրել սույն շանտաժի սուբյեկտին: Ուրիշ բան` Հայաստանում հաստատված եւ Կրեմլի հետ կապվող լրատվամիջոցները:

Այսօր նաեւ մեկ ուրիշ` մերկացնող լուր է հրապարակվել մամուլում: Ըստ այդմ, ռուսական «Sputnik» պետական լրատվական գործակալությունը գնալով ընդարձակում է իր գործունեությունը Հայաստանում, եւ պարզվում է «SputnikԱրմենիան» հովանավորում է Գագիկ Ծառուկյանը:  

Սա արդեն լուրջ է: Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը լծվել է 2018-ին իշխանության ձեւավորման աշխատանքներին, ինչի մասին օրը մի քանի կոմբինացիաներով նյութեր եւ լուրեր են հրապարակվում կառավարելի լրատվամիջոցներում: 

Այս գործընթացում էապես կարեւորվում է Մոսկվայի հնարավոր միջամտությունը, իսկ «SputnikԱրմենիան» առնվազն քարոզչական հարթակում էական դեր կարող է ունենալ:

Գագիկ Ծառուկյանի կողմից ֆինանսավորվելու հանգամանքը կարող է քաղաքական ենթատեքտ նույնպես ունենալ, որովհետեւ վտանգ է պարունակում, որ Ծառուկյանը 2018-ի գործընթացներում Կրեմլի գիծը կսպասարկի:

Արդյո՞ք, վերջին ամիսներին մեդիադաշտի ընդհանուր կառավարումը ձախողվում է ՀՀ-ում ռուսական գործակալության գործունեության պատճառով: Եթե այդպես է, ավելորդ էր հայկական` առանց այն էլ խիստ խոցելի մեդիադաշտը թիրախավորել եւ ահաբեկել: Կարելի էր այդ հարցը կարգավորել իշխանությանը հասանելի բազմաթիվ այլ գործիքներով, օրինակ` Ծառուկյանին նվիրված նոր ելույթով, կամ ՀՀ-ում ռուսական ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնություններով: Վստահ ենք, իշխանությունը կարող է այս հարցում ճշգրիտ ռազմավարություն որդեգրել, առանց հայկական մեդիա դաշտում ավելորդ աղմուկ հրահրելու եւ միջազգային կառույցների ուշադրությունը Հայաստանում խոսքի ազատության խնդիրների վրա սեւեռելու:

Հ.Գ. Մենք որպես հայկական լարտվամիջոց իսկապես ահաբեկված ենք, առավոտից չենք կարողանում հաղթահարել վախերը, եւ կոչ ենք անում մեր մյուս բոլոր ահաբեկված գործընկերներին միավորվել, իրար թեւ ու թիկունք լինել, ուս ուսի տալ, իրար գոտեպնդել եւ դուխ տալ  մամուլի դեմ նախապատրաստվող այս արշավին դիմակայելու համար: 

Տպել
6071 դիտում

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընդլայնելու է բիզնեսն Իսպանիայում

Հայտարարություն մրցույթի մասին

ՊՆ-ում ֆիննական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորի լիազորությունները կկասեցվեն

Հայաստանը մտադիր է մեծացնել երկրի դիմադրողականությունն աղետների ռիսկերի նկատմամբ․ Ավինայն

Դատավորը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում․ ոստիկանություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր․ հարուցվել է քրեական գործ

ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հեռավար տարաբաշխված ուսուցում․ Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը․ ՊՆ

Դա կխանգարի այն գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով. Դավիթ Գրիգորյան

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության պատվիատուները հայտնի չեն. գործով ձերբակալված չկա

Ամասիայում բացվեց բրդի գործարանը (լուսանկարներ)

Գոմի դռանը պայթուցիկ են դրել․ սեփականատերը պայթյունից մահացել է․ մանրամասներ՝ Սիսիանի պայթյունից

ՀՀ-ի ու Ղազախստանի փոխվարչապետերը քննարկել են միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը

Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել. Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը ժամանեց ԲԴԽ

Ապօրինի անտառահատումները հսկայական եկամուտ են ապահովել 10-15 ընտանիքի համար. ովքեր են ոտնահարում «լափելու իրավունքը»

Ավարտվել են Մ 4 Սևան-Թերակղզի 1,094կմ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները

Կյանքը «կադրում» և «կադրից» դուրս

Գագիկ Ծառուկյանը 1 մլն 587 հազար եվրոյի 20 ջահ է գնել, իսկ կինը՝ 380 հազար եվրոյով ադամանդե վզնոց ու ականջօղեր