«Գլուխդ էիր գովում, թե 19.75 եմ ստանալու: Դու զրո´ ես». մայրը հանդիմանում էր երեխային

02/06/2017 schedule17:10

Լուսանկարում` կենսաբանության օլիմպիադայում հաղթած Գեղամ Ստեփանյանն է:

Միասնական քննություններն այսօր մեկնարկեցին: Դիմորդների եւ միաժամանակ շրջանավարտների գիտելիքները ստուգվել են աշխարհագրություն, կենսաբանություն եւ համաշխարհային պատմություն առարկաներից:

Նշված քննությունների անցկացման համար ձեւավորված 13 քննական կենտրոններից 2-ը գտնվում է մայրաքաղաք Երեւանում:

Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 դպրոցում տեղակայված կենտրոնից վերջինը դուրս եկած դիմորդը կենսաբանություն առարկայից հանրապետական օլիպիադայում հաղթող ճանաչված Գեղամ Ստեփանյանն էր: Նա այդ օրն էլ քննություն էր հանձնել կենսաբանությունից: Հույս ուներ, որ հնարավոր ամենաբարձր գնահատականն է ստանալու եւ ընդունվելու է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական գործ ֆակուլտետ` անվճար սովորելու իրավունքով:

Գեղամը հուլիսին նաեւ մասնակցելու է Անգլիայում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադային: Լավատես է, որ մեդալով է վերադառնալու, ինչը նույնպես ճանապարհ կհարթի դեպի անվճար բարձրագույն կրթություն:

Ինչ վերաբերում է կենսաբանություն առարկայի քննական թեստերի բարդության աստիճանին, մեր զրուցակից դիմորդն ասաց. «Թեստերն այս տարի համեմատաբար ավելի հեշտ էին, ըստ իս: Կամ` ես եմ ավելի շատ պարապել, չգիտեմ: Բայց շատ լավ էին կազմված թեստերը, բոլորը գրեցի հերթականությամբ եւ, ըստ իս, բոլորը ճիշտ: Իհարկե, թեստերի բարդությունը կապ չունի, ավելի շատ աշխատասիրությունն է կարեւոր, քանի որ հիմա շտեմարաններ կան, բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ առկա են»:

Նա հաստատեց, որ բարձր գնահատական ստանալուն կարող են օգնել շատ աշխատանքն ու դրա արդյունքում այսպես կոչված «զուբրիտը», ինչն իհարկե, ընդգծեց, որ իրեն չի վերաբերում:

Դիմորդը քննությունների ընթացքից նույնպես գոհունակություն հայտնեց: «Ստուգող հանձնաժողովը շատ լավն էր, ոչ մի լարվածություն չկար, ես դուրս եկա ամենավերջինը, նույնիսկ մի երկու-երեք րոպե էլ ուշ: Մի տասը անգամ ստուգեցի»,- ժպտաց նա:

Մեր մյուս զրուցակից դիմորդ Աննա Սարգսյանը նույնպես ապագա բժիշկ է: Նա եւս կենսաբանությունից քննություն էր հանձնել ու հույս ուներ, որ 19 միավորից բարձր է վաստակելու եւ անվճար ընդունվի բժշկական համալսարանի բուժական գործ ֆակուլտետ:

«Թեստն ինձ համար այնքան էլ դժվար չէր, որովհետեւ հիմնականում այն թեմաներից էր, որոնց ես լավ տիրապետում եմ: Հիմնականում հեշտ հարցեր էին, բայց կային հարցեր, որոնք ուղղակի շփոթեցնող էին ու շատ հեշտությամբ մարդկանց կարող էին կասկածի մեջ գցել: Իմ դեպքում այդպիսի առաջադրանքները չորսն էին»,- նկատեց դիմորդը:

Բայց այսօր ոչ բոլոր քննություն հանձնողներն էին, որ գոհ էին քննական առաջադրանքների բարդության աստիճանից: Համար 190 դպրոցի բակում ականատես եղանք, թե ինչպես է դիմորդ մի աղջիկ լաց լինում, իսկ նրա գլխին թափվում էր մոր ցասումը: Ինչպես հասկացվեց նրա հանդիմանության տարափից, դուստրը լացել էր նաեւ քննական կենտրոնում, որովհետեւ առաջադրանքները դժվար էին թվացել: «Ով դուրս էր գալիս, ասում էր` Ն...ն լացում է», «Գլուխդ էիր գովում, թե 19.75 եմ ստանալու: Դու զրո´ ես», «Դե հիմա տես, թե քիմիան ինչպես ես պարապելու»,- չէր հանդարտվում մայրը` լացից կարմրած քթով աղջկան անխնա վիրավորելով կես-ռուսերեն, կես-հայերեն խոսքերով:

Հ.Գ. Աշխարհագրություն առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 271 դիմորդ, կենսաբանությունից` 1171, համաշխարհային պատմությունից` 88: Նախորդ տարի դիմորդների թիվը եղել է համապատասխանաբար 337, 1290 եւ 128:

Տպել
33851 դիտում

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են