Որքա՞ն է հավանականությունը, որ «Ղրիմ-Կոնգո» տենդը կարող է Իրանից ներթափանցել Հայաստան

Որքա՞ն է հավանականությունը, որ հարեւան Իրանում բռնկված «Ղրիմ-Կոնգո» տենդը կարող է ներթափանցել Հայաստան, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դա կանխարգելելու համար, եթե, իհարկե, ձեռնարկվում են:

Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության հիվանդություննեերի վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանի հետ:

Վերջինս խուսափեց վարակը մեր երկիր ներթափանցելու հավանականության մասին հստակ կանխատեսում անել, բայց նրա խոսքերից տպավորություն ստեղծվեց, որ վտանգը մեծ չի համարվում:

«Այս վարակը մեր բոլոր հարեւան երկրներում պարբերաբար արձանագրվում է: Նաեւ այն երկրներում, որոնց հետ մենք ունենք սոցիալ-տնտեսական, առեւտրային կապեր, օրինակ` Ռուսաստանում: Իրանում բռնկում գրանցվել է այն տարածքներում, որոնք սահմանամերձ են Պակիստանին, իսկ Պակիստանում նույնպես այդ տենդի դեպքեր կան»,- ասաց Լիլիթ Ավետիսյանը:  

Վարակի տարածման աղբյուրը տզերն են, որոնք մակաբուծվում են կենդանիների վրա: Այս տենդը մարդուց մարդուն հազվադեպ է փոխանցվում:

«Վարակը կարող է երկիր ներթափանել միայն տզերի եւ տզերից վարակված կենդանիների միջոցով: Մարդուց կարող է փոխանցվել միայն հիվանդանոցի պայմաններում, եթե հիվանդը արդեն շատ ծանր վիճակում է, նրա վրա ամբողջ օրգանիզմում արյունազեղումներ կան, եւ բուժաշխատողը, նրա արյան հետ շփվելով, կարող է վարակվել: Այդպիսի եզակի դեպքեր գրականության մեջ նկարագրված են»,- նշեց նախարարության պաշտոնյան:

Ինչ վերաբերում է «Ղրիմ-Կոնգո» տենդի ներթափանցումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, մեր զրուցակցի փոխանցմամբ, շարունակվում են բոլոր այն միջոցառումները, որոնք մշտապես իրականացվում են` անկախ այն բանից` Իրանում կամ որեւէ երկրում նման դեպքեր կա՞ն, թե՞ չէ:

«Մենք կատարում ենք կենդանամակաբուծաբանական հետազոտություններ: Դա նշանակում է, որ մենք հետազոտում ենք Հայաստանի տարածքը եւ ոչ միայն այս հիվանդության, այլեւ բոլոր բնական օջախային եւ էնդեմիկ հիվանդությունների համար` փոխանցողներով պայմանավորված: Համաճարակային խմբերի միջոցով հետազոտում ենք տարածքը, գտնում ենք կրծողներ, նրանց վրայից հավաքում ենք միջատները, նաեւ` տզերին, եւ հետազոտում ենք, տեսնենք` վարակվա՞ծ են, թե՞ վարակված չեն: Եվ եթե նրանց օրգանիզմում գտնում ենք որեւէ վարակ, ապա ձեռնարկում ենք համապատասխան միջոցառումներ»,- մանրամասնեց Լիլիթ Ավետիսյանը:

Հարցին, թե վերջին անգամ երբ է այդպիսի հետազոտություն իրականացվել, նախարարության պաշտոնյան պատասխանեց. «Մենք դա անում ենք անընդհատ եւ ամեն տարի: Ամբողջ սեզոնի ընթացքում ջոկատները շրջում են (դրա համար ունենք գրաֆիկ), գնատահում են վիճակը եւ անում են համապատասխան հետազոտություններ: Դա անընդհատ աշխատանք է»:  

«Ղրիմ-Կոնգո» տենդը սուր, ծանր ընթացքով հիվանդություն է: Արտահայտվում է տենդով, ինտոքսիկացիայով (թունավորում), մաշկի ու ներքին օրգանների արյունազեղումներով: Հիվանդությանը բնորոշ է երկալիք տենդը: Գաղտնի շրջանը 1-14 օր է:

Հիվանդության առաջին փուլում ջերմությունը բարձրանում եւ կարճ ժամանակահատվածում հասնում 39-40C եւ բարձր: Սկսվում է գլխացավ, դող: Առաջանում են ընդհանուր թուլություն, մկանացավեր, հոդացավեր, սրտխառնոց, փսխում: 2-4 օր հետո սկսվում է հիվանդության երկրորդ փուլը՝ մաշկի եւ լորձաթաղանթների վրա առաջանում են արյունազեղումներ`ցանի, բծերի, հեմատոմաների տեսքով, առատ արյունահոսություն լնդերից, քթից, ստամոքսից, աղիներից եւ այլն:

Նկատվում է գիտակցության կորուստ, ուժեղ ցավեր ստամոքսի, լյարդի շրջանում, լուծ, դեղնություն: Հիվանդի վիճակը կտրուկ վատանում է: Բուժումը տեւում է 10-12 օր, բայց հիվանդների մոտ խիստ հյուծվածությունը պահպանվում է 1-2 ամիս: «Ղրիմ-Կոնգո» տենդը կարող է լինել մահացու, եթե հիվանդը ժամանակին չդիմի բժշկի:

Տպել
4309 դիտում

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)