I love you. Ռոկկի անունով շունը ոչ միայն հաչում է, այլ նաեւ խոսում է. տեսանյութ

Գյումրիում բնակվող բոքսյոր ցեղատեսակի Ռոկկի անունով շունը ոչ միայն հաչում է, այլ նաեւ խոսում է: Ռոկկին Գյումրի եկել է Վլադիկովկասից, երբ եղել է 3-4 ամսական, այժմ 4 տարեկան է: Շան տերը՝ Կարեն Մկրտչյանը, armtimes.com-ի հետ զրույցում ասում է, որ Ռոկկին այն ցեղատեսակի շներից է, որի դնչի կառուցվածքը թույլ է տալիս արտաբերել որոշ բառեր:

«Իր դնչի կառուցվածքն է թույլ տալիս, որ նա բառերն արտասանում է: Հետը, եթե երկար ժամանակ աշխատես՝ կխոսի: Շատ աշխատանք է պետք, որ խոսի, այնպես չէ, որ բառն ասացիր՝ միանգամից կրկնելու է: Սկզբում ջղայնանում է, հաչում է, մինչեւ վարժվում է բառին: Պետք է նաեւ խելացի լինի, որ ընկալի»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Կարեն Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով՝ Ռոկկին յուրաքանչյուր պահի չի խոսում: Քմահաճ է, խոսում է այն ժամանակ, երբ կերակրման ժամն է լինում՝ հիմնականում առավոտյան: Կարենին հաջողվել է շանը մեկ բառ՝ «մամա» եւ մեկ նախադասություն՝ «I love you», սովորեցնել: Այս բառերը շանը սովորեցնելու համար Կարենից պահանջվել է մեկ տարի:

Խոսելուց զատ գյումրեցի շունը նաեւ միջազգային մրցումների է մասնակցում: Առաջիկա մրցույթը կայանալու է հունիսի 11-ին: Ռոկկին նախորդ երեք մրցումների միջազգային չեմպիոն է դարձել:

«Մրցույթի ժամանակ միջազգային մասնագետները զննում են շների ատամները, ողնաշարի կառուցվածքը, նստելու ձեւը, թաթը դնելու ձեւը: Իմ շունը երեք անգամ հաղթել է: Վերջին մրցման ժամանակ Վրաստանից եկած նույն տեսակի շունը պարտվեց Ռոկկիին` մազերի վատ որակի պատճառով»,- ասում է Կարենը:

Ռոկկին այս պահին 35 կգ է կշռում: Սնվում է հատուկ սննդակարգով՝ օրը մեկ անգամ: Քաշի պահպանումը եւս կարեւոր է մրցման համար: Շունը սնվելու հարցում քմահաճ չէ, բայց պահանջում է օրը 3-4 անգամ դուրս բերել զբոսանքի:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տպել
3478 դիտում

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը

Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում. Ջոնսոն

Լոռու դատախազը նշանակվել է ՀԿԳ վարչության պետ՝ ազատվելով դատախազի պաշտոնից

Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություն տրամադրեց. կիրականացվի 11.3 մլրդ դրամի ներդրում

Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար կառավարությունը գումար կհատկացնի 2 ՀԿ-ների

Դայակի ինստիտուտի ներդրման ծրագրի համար լրացուցիչ 77 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունը հավանություն չտվեց Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

Մովսես գյուղում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ. ԱԻՆ

Երկրաշարժ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացու. նրանք ժամանել են Թուրքիայից (տեսանյութ)

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 40 հարց

Գրենլանդիայի վաճառքի խնդիրը. ինչո՞ւ է Թրամփը չեղարկել այցը Դանիա

Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրեական գործերը կարճվել են

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ, այդ թվում գիհի, կաղնու ծառեր եւ թփուտներ

Առաջիկա օրերին շոգ եղանակը կպահպանվի. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ հաջակցություն ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Ռուբեն Հայրապետյանի