Հանրակրթության վարչության նոր պետը կապ ունի նախագահի թիկնազորի հետ եւ կեղծ դիտորդ է եղել

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամներից մեկի` Գրիգոր Հայրապետովի եղբոր կինն է:

Աննա Ստեփանյանը նաեւ իր ուրույն ներդրումն է ունեցել Երեւանի ավագանու մայիսի 14-ին կայացած ընտրությունների ժամանակ: «Ազատություն» ռադիոկայանի այդ օրվա տեսանյութում նշվում է, որ նա որպես դիտորդ ընտրատեղամասերից մեկում է գտնվել կեղծ վկայականով:

Տիկինը ներկայացել է «Կրթություն եւ մշակույթ» կազմակերպության անունից: Նա, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես դիտորդ գրանցված չի եղել: Եվ ընտրության օրը տեղամասից դուրս է հրավիրվել այն բանից հետո, երբ «Անկախ դիտորդ» նախաձեռնության խոսնակ Դանիել Իոաննիսյանը զանգահարել է ընտրատարածքային հանձնաժողովի ղեկավարին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Մինչեւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնում նշանակվելը Աննա Ստեփանյանը Սիամանթոյի անվան համար 162 դպրոցի տնօրենն էր: Ի դեպ, սա այն դպրոցներից մեկն է, որտեղ կատարվող տեղաշարժը վերահսկվում է մի քանի տասնյակ տեսախցիկների միջոցով:   

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնը թափուր էր երեկվանից: Արդեն նախկին պետ Գայանե Սողոմոնյանը, ինչպես հայտարարվել էր, աշխատանքից ազատվել էր սեփական դիմումի համաձայն: Նա վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքով ընտրված պատգամավոր Իշխան Զաքարյանի կինն է:

Տպել
13940 դիտում

«Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին իր գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ․ Ա․ Հակոբյան

ԵՊՀ-ում կատարած բացահայտումների ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության այս փուլում. ՊՎԾ

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Աննա Նաղդալյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ալիեւի հետ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

Պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որ մեր դատավորները սրա-նրա ձեռքին նայելու անհրաժեշտություն չունենան․ վարչապետ

Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ

Կառավարությունը որոշեց․ դատավորներն ու ԲԴԽ անդամները կներառվեն սոցփաթեթի շահառուների շրջանակում

ԱՆ-ը հրապարակել է չարորակ հիվանդությունների բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ է նշանակվել Արսեն Միքայելյանը  

Վարչապետի որոշմամբ Արմինե Մարգարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Փակ է լինելու «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը․ պայթեցման աշխատանքներ են ընթանում

Գործադիրը հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին

30 փամփուշտ, պարկուճներ, վնասված Lexus․ ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշում

Արամ Սիմոնյանն ասել է, որ եթե իր դեմ քրգործ հարուցվի, ԵՊՀ-ն պետք է պաշտպանվելու համար․ նախարար (տեսանյութ)

Գեղեցիկ ու դրամատիկ խաղեր Չեմպիոնների լիգայում. «Սիթիի» ու «Ատլետիկոյի» օրն էր (տեսանյութ)

Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում զարգացման երկու կենտրոն է բացվել

Վարչապետն ու նախարարները կառավարության նիստում գրքի տոնի առթիվ նվերներ ստացան

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 19-ը՝ չզեկուցվող

Արցախը մոտենում է նախագահական ընտրություններին․ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների․ «Կասպերսկի Լաբորատորիա»