Շվեյցարական ֆրանկ, եվրո, հազարավոր դոլարներ, միլիոնավոր դրամներ. Արա Բաբլոյանի ունեցվածքը

ՀՀ Ազգային ժողովի նորանշանակ նախագահ, նախկին գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը լուրջ ֆինանսական կարողություններ ունի դիզած: Նրա հայտարարագրերում կարելի է հանդիպել այնպիսի դրամական արժույթների, որոնք  այլ պաշտոնյաների հայտարարագրերում հազվադեպ հանդիպողներից են:

Մասնավորապես, 2016 թվականի հարկային տարվա ընթացքում  Բաբլոյանի կարողությունների մեջ եղել է 7 հազար շվեյցարական ֆրանկ, որը հարկային տարվա ավարտին փոփոխության չի ենթարկվել: Չեն նվազել կամ ավելացել նաեւ Բաբլոյանի դոլարները եւ եվրոները: Հարկային տարվա ընթացքում նա ունեցել է 9 հազար 500 եվրո եւ 27 հազար 250 ԱՄՆ դոլար:

Ֆրանկներին, եվրոներին եւ դոլարներին զուգահեռ՝ Բաբլոյանը ակտիվ ծախսեր է կատարել ՀՀ դրամով: Հարկային տարվա սկզբին եղած մոտ 38 մլն դրամից տարվա ավարտին մնացել է 18 միլիոնը:

Բաբլոյանի եկամուտներն, ըստ հայտարարագրի գոյացել են աշխատավարձից, տրված փոխառույթների դիմաց ստացված տոկոսներից եւ վարձակալության դիմաց ստացված վճարներից:

2017 թվականի փետրվարին ներկայացրած հայտարարագրի համաձայն, Արա Բաբլոյանը չունի մեքենա, բնակարան եւ այլ շարժական կամ անշարժ գույք: Կարելի է մտածել, որ Բաբլոյանը ֆրանկների, միլիոնների մեջ լողալով հանդերձ` անօթեւան է:

2016-ին ներկայացրած հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ ներկայիս ԱԺ նախագահը ֆինանսական գործարքները նախընտրել է կատարել միայն ԱՄՆ դոլարով: Այսպիսով, նա ունեցել է 57 հազար 250 ԱՄՆ դոլար, որից հարկային տարվա ավարտին մնացել է 27 հազար 250-ը: Ազգային արժույթի 49 մլն-ից հարկային տարվա ավարտին մնացել է 37-ը: Բաբոյանի եվրոները եւ ֆրանկները փոփոխության չեն ենթարկվել:

Այս հայտարարագրի համաձայն, Արա Բաբլոյանը կրկին չունի շարժական կամ անշարժ գույք:

2015 թվականի Արա Բաբլոյանի կարողությունում զգալի ցնցումներ չեն եղել: Դրամական միջոցները նույնն են եղել, ինչ նախորդ երկու տարիներին, միայն 10 միլիոն ՀՀ դրամի եկամուտ է գրանցվել:

Բավականին ճոխ է եղել Արա Բաբլոյանի 2014 թվականի հայտարարագիրը: Այս ժամանակահատվածում նա ունեցել է մոտ 357 մլն դրամի բաժնետոմս եւ 283 մլն դրամին համարժեք բաժնեմաս, որոնք հարկային տարվա ավարտին օտարվել են նույն արժեքով:

Այս ժամանակահատվածում Բաբլոյանը ունեցել է 63 հազար ԱՄՆ դոլար, 12 հազար եվրո, 48 մլն ՀՀ դրամ եւ 7 հազար շվեյցարական ֆրանկ:

2014-ին Բաբլոյանը ունեցել է նաեւ հողին ամրացված երկու անշարժ գույք եւ երկու հողամաս, որոնց գտնվելու վայրերը պաշտպանված է:

Մանկաբույժ Արա Բաբլոյանը հարուստ է նաեւ գիտական ոլորտում: Նա 3 գյուտի, 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ է: 

Տպել
19733 դիտում

Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ես դեռ սիրում եմ քեզ. Ջիգարխանյանի նախկին երիտասարդ կինը դիմել է նրան ԶԼՄ-ներով

Հունվարի 13-17-ը շրջակա միջավայրին հասցված վնասի չափերով նշանակվել է 850 հազար դրամի վարչական տուգանք

Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, քարերն ընկել են 2 կանանց վրա

Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն այցելել են Պետական եկամուտների կոմիտե

Վայքի եւ Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է արել

Աննա Հակոբյանը ցավակցել է լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է, Ջերմուկի ճանապարհը՝ դժվարանցանելի

Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. Սուրենյան

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տներից մեկի տանիքը

Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով

Հրդեհ Սիփանիկ գյուղում. այրվել են էլեկտրական մալուխներ եւ ուռենիներ

Արագածոտնի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Հրդեհ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. ավտոմեքենաներից մի քանիսը վերածվել է մոխրակույտի

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կուտակված մոտ 1000 բեռնատար կա