Ախալքալաքից 11-ամյա հայ դաշնակահարուհին Թբիլիսիում «Փոքրիկ վիրտուոզ» տիտղոսն է ստացել

11/06/2017 schedule13:54

Դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան 5 տարի երաժշտությամբ է զբաղվում: Այս տարիների ընթացքում տքնաջան ու նվիրված աշխատանքի արդյունքում հաղթանակներ է գրանցում միջազգային ու վրաստանյան տարբեր մրցույթներում, գրում է jnews.ge-ն: 

Հունիսի 4-ին Թբիլիսիում Անահիտ Ստելմաշովան արժանացավ «Փոքրիկ վիրտուոզ» տիտղոսին: Սա նրա համար հերթական հաղթանակն է դեպի համաշխարհային մեծ բեմեր: Ամոթխած ժպիտը դեմքին, իրեն հատուկ կենսուրախությամբ ու ոգևորվածությամբ 11-ամյա դաշնակահարուհին պատմում է իր շրջագայությունների, փառատոնների, մանկական երազանքների մասին: 

Մայիս ամսին Անահիտը Իտալիայում էր, հենց աշխարհահռչակ Ռոսինիի անվան թատրոնում նվագել է Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը» և արժանացել 2-րդ կարգի մրցանակի:

Անահիտ Ստելմաշովան 2 տարեկանից նվագում է, սակայն երաժշտական դպրոց սկսել է հաճախել 6 տարեկանից: Սվետլանա Կարոյանը մանկապարտեզում լսելով Անահիտի կատարումը ծնողներին խորհուրդ է տալիս երեխային երաժշտական դպրոց ուղարկել:

«Մանկապարտեզում ես նվագել եմ, որտեղ ներկա է եղել իմ ուսուցիչը, ով հետագայում դարձավ իմ երաժշտական ուղին նախանշողներից մեկը: Ես իմ կամքով վեց տարեկանում շատ ուզեցի ու գնացի երաժշտական դպրոց», – պատմում է Անահիտը:

5 տարի անընդմեջ Անահիտը ոչ մի դաս բաց չի թողել՝ օրական 2,5 ժամ Երաժշտական դպրոցում և նույնքան էլ տանն է պարապում: Երաժշտությունը փոքրիկ վիրտուոզի տարերքն է: Սիրում է դասական երաժշտություն, բայց… «Ամենաշատ սիրում եմ ջազ լսել, դասական եմ լսում, երբ տխուր եմ, ջազ, երբ ինձ հոյակապ եմ զգում»:

Յուրաքանչյուր մրցույթից Անահիտ Ստելմաշովան անհանգստություն է զգում, իսկ երբ բեմ է բարձրանում և մատները հպվում են դաշնամուրի ստեղնաշարին, հիշում է ուսուցչի խոսքերը: «Ինչպես յուրաքանչյուր դաշնակահարուհի, այնպես էլ ես նախօրոք կենտրոնանում եմ ստեղծագործության վրա, հիշում եմ ուսուցիչս ինչ էր ասում: Օրինակ, որ պետք է նվագել՝ կամ դանդաղ, կամ արագ, կամ զգացմունքով և անհանգստությունը կանցնի», – ասում է Անահիտը:

Ախալքալաքցի տաղանդավոր Անահիտ Ստելմաշովան երազում է ապրել Փարիզում, սովորել Միշելում և ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան: Երաժշտության մեջ ձգտում է նմանվել Էլիսո Փոփխաձեին ու Դենիս Մացուևին:

Անահիտը ծնողների ավագ դուստրն է: «Շատ զգացմունքային է, քույրերին ուշադիր, էներգիայով լեցուն ու նպատակասլաց: Չի սիրում պարտվել, դրա համար անընդհատ պարապում է, որ հաղթանակի հասնի: Աշխատում է ամեն ինչ անել: Մեկ-մեկ նեղվում է, որ դպրոցում ցածր գնահատական է ստանում: Հանգստացնում եմ, բացատրում, որ 8-ն էլ է բարձր և պարտադիր չէ բոլոր առարկաներից 10 ստանալ»,- պատմում է Անահիտի մայրը՝ Դիանա Հակոբյանը:

Տպել
2808 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին