Մրգաստանում միրգ չմնաց, որոշ գյուղերում կարկուտը բերքը վնասել է 100 %-ով, տներում սուգ է

13/06/2017 schedule14:21

Հունիսի 12-ին տեղացած կարկուտը էական վնասներ է հասցրել հատկապես Արմավիրի մարզի մի շարք համայնքներում: Խոսվում է բերքն ընդհուպ հարյուր տոկոսով ոչնչանալու մասին:

Արմավիրի մարզում Էջմիածնի տարածաշրջանի 9 գյուղի բնակիչներ, իրենց անելանելի վիճակից դրդված, այսօր առավոտյան բողոքի ցույց են անցկացրել` փակելով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնից դեպի Արմավիր տանող հատվածը:

Կարկուտից տուժած գյուղերից մեկը Ամբերդն է: Համայնքի ղեկավար Մանվել Բաբայանը մեր զրույցում ասաց. «Մենք հիմա վնասներն ենք հաշվարկում, բայց տեղ կա, որ հարյուր տոկոս ջնջել է, տեղ կա` 70, տեղ կա` պակաս: Հիմնականում բանջարանոցը լրիվ ոչնչացրել է: Բանջարանոց չկա»:

Գյուղապետի փոխանցմամբ, կարկուտը խաղողի այգիները ոչնչացրել էր անցյալ տարի, մնացած 30-ով էլ այս անգամ զբաղվեց:

«Անցյալ տարի հակակարտային երկու կայան ենք դրել, բայց քամու ժամանակ չեն աշխատում: Երեկ մի պահ քամի չէր, խփեցին: Դա ահագին օգուտ տվեց»,- ասաց նա:

Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը նույնպես խոսելով երեկ տեղացած կարկտի մասին, ասաց, որ վնասը հարյուր տոկոսանոց է: Ասել կուզի` մրգի առատության մասին վկայող անվանումով գյուղում այս տարի միրգ չի լինի:

«Ոչ միրգ, ոչ բանջարանոց, ոչինչ չի մնացել: Գյուղի միայն այն հատվածում, որը Էջմիածնի տարածաշրջանի հողերին կպած է, այդքան վնաս չի եղել, մնացածը` գյուղի սկզբից, սրբել է»,- փոխանցեց նա:

Իսկ դա նշանակում է, որ վարկերի բեռի տակ կքած գյուղացիները կանգնել են տխուր փաստի առաջ: «Մարդիկ լացում են, սուգ է մարդկանց տներում: Ամբողջ տարվա ապրուստն են կորցրել»,- ընդգծեց գյուղապետ Խաչատրյանը:

Ճանապարհը փակած գյուղացիները հրավիրել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Նա եկել է, առաջարկել հաշվարկել վնասի չափը, ներկայացնել մարզպետարան, որպեսզի ինքն էլ իր հերթին այդ տեղեկությունները կառավարություն փոխանցի:

Գյուղացիներն անսացել են մարզպետի հորդորներին եւ բացել ճանապարհը: Իհարկե, նրանք ունեն առնվազն նախորդ տարվա փորձը, երբ բնության աղետի պատճառով իրենց կրած վնասները չեն փոխհատուցվել: Բայց մարդիկ ուզում են այս անգամ էլ հավատալ, որ իրենց ցավին դարման անող կլինի: «Ինչպես ասում են` հույսը վերջինն է մեռնում»,- նկատեց Ամբերդի գյուղապետը:  

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացանք, որ օպերատիվ տվյալների համաձայն, կարկտից տուժել է Էջմիածնի տարածաշրջանի 9 գյուղ, ինչպես նաեւ Բաղրամյանի տարածաշրջանի Արգինա համայնքը: Ասացին, որ նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն առավոտյան մեկնել է Արմավիր, շրջում է համայնքներով` դիտարկելու վնասները:

Տպել
8574 դիտում

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի