Սեւ ցուցակում հայտնված քաղաքապետը եւ հայտնի «Ուզբոն»՝ մրցակիցներ. ինտրիգ Նոր Հաճնում

Առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Հունիսի 18-ին Արագածոտնի մարզի Մերձաձոր, Սաղմոսավան, Արարատի՝ Սուրենավան, Արմավիրի՝ Տարոնիկ, Կոտայքի՝  Նոր Հաճն, Պռոշյան Եւ Շիրակի մարզի Բայանդուր, Հովիտ ու Կարմրաքար համայնքներում համայնքի ղեկավարի ընտրություններ են, իսկ հունիսի 25-ին՝ Լոռու մարզի Լեջան համայնքում ավագանի են ընտրելու: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի պաշտոնական կայքից:

Համայնքապետ դառնալու ցանկություն են հայտնել տարբեր մասնագիտությունների եւ զբաղմունքի տեր անձիք: Օրինակ՝ Մերձաձորում ինքնառաջադրվել է դպրոցի պահակը, Տարոնիկում՝ վարկային գործակալը: Թեկնածուների թվում կան հողագործներ, անասնաբույժներ, բայց հատկապես աչքի են ընկնում Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքապետի թեկնածուները:

Սկզբում քաղաքապետ դառնալու ցանկություն են հայտնել գործող քաղաքապետ, անկուսակցական Գագիկ Մաթեւոսյանը, գործազուրկ Արմեն Քեշիշյանը, «Արգո-Հայկ» ՍՊԸ-ի ղեկավար, անկուսակցական Հայկ Կիրակոսյանը եւ համայնքի մշակույթի տան պատասխանատու Հովհաննես Ադամյանը:  

Վերջին երկու թեկնածուները, թեեւ ետ են վերցրել իրենց թեկնածությունը հաստատող փաստաթղթերը: Այս համայնքում հիմնական պայքարը ընթանալու է գործող համայնքապետի եւ Արմեն Քեշիշյանի միջեւ: Հետաքրքրականն այն է, որ այս երկու անձանց շուրջ էլ աղմկահարույց եւ սկանդալային պատմություններ են շրջանառվում: Համայնքից ստացված տեղեկության համաձայն՝ երկու թեկնածուներից ոչ մեկն էլ բնակիչների սրտով չէ:

Մասնագիտությամբ տնտեսագետ, գործող քաղաքապետ Մաթեւոսյանը Նոր Հաճնը ղեկավարում է արդեն ութ տարի: Ներկայում անկուսակցական Մաթեւոսյանը, նախկին երկու ընտրություններում ներկայացել է տարբեր կուսակցություններով՝ 2009-ին՝ ԲՀԿ-ով, իսկ 2013-ին նրան սատարել է ՀՀԿ-ն:

Հատկանշական է նաեւ այն, որ Մաթեւոսյանը Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի կողմից մի շարք այլ քաղաքապետերի եւ պաշտոնյաների հետ միասին ճանաչվել է  մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի ընթացքում խախտող անձ: Այլ կերպ ասած, նա հայտնվել է «սեւ ցուցակում»:

Արմեն Քեշիշյանը նախկինում եւս ղեկավարել է Նոր Հաճնը: Նա շատերին հայտնի է «Ուզբո» մականվամբ: Մամուլը դեռ իր ղեկավարման ժամանակ գրել էր այն մասին, որ Քեշիշյանը քաղաքապետարանում պաշտոններ է տալիս իր հարազատներին, սեփականաշնորհում համայնքապատկան տարածքներ:

Քաղաքապետի թեկնածուների հետ կապ հաստատել չհաջողվեց, մեր ձեռքի տակ ունեցած նրանց հեռախոսահամարնեyր չէին պատասխանում:

Ի դեպ, Նոր Հաճնի քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ Գագիկ Մաթեւոսյանը արձակուրդում է, ակտիվ քարոզչությամբ է զբաղվում:

Տպել
9314 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)