Ջավախքի հայաշատ Գումբուրդո գյուղում 500-ից ավելի բնակիչ ստորագրահավաք է սկսել

14/06/2017 schedule11:10

Ջավախքի հայաշատ Գումբուրդո գյուղի բնակչությունը նամակ-պահանջով դիմում է Վրաստանի և Հայաստանի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, որպեսզի թույլատրեն իրենց նախնիների ոսկորները վերաթաղել հենց եկեղեցու բակում և գերեզմանի վրա խաչքար կանգնեցնել, գրում է jnews.ge-ն: 

Գումբուրդոյի 10-րդ դարի եկեղեցու 1 տարի առաջ սկսված վերականգնման աշխատանքների և պեղումների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային ոսկորներ: Հնում հայ եկեղեցականներին հուղարկավորում էին հենց եկեղեցիների բակերում: Ըստ Գումբուրդո գյուղի բնակիչներին, իրենց գյուղի եկեղեցու բակում 7 հոգևորական է թաղված, ինչպես նաև գյուղացիները սովորություն են ունեցել մահացած փոքր երեխաներին և չկնքվածներին թաղել այնտեղ: 

Գումբուրդոյի բնակիչները նամակներ են ուղարկել մի շարք պետական ու միջազգային կառույցների: Վրաստանի վարչապետ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիին, Վրաստանի նախագահ՝ Գեորգի Մարգվելաշվիլիին, Հայաստանի նախագահ՝ Սերժ Սարգսյանին, Հայաստանի վարչապետ՝ Կարեն Կարապետյանին, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությանը, Յունեսկոյին, Վրաստանի կաթողիկոս Իլյա II-ին, Հայաստանի կաթողիկոս Գարեգին Բ-ին և լրատվամիջոցներին:

«2016 թ.-ից տաճարը վերականգնվում է Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության կողմից, որպես մշակութային հուշարձան, բայց ոչ որպես գործող տաճար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից մեր մոտեցումը դրական էր: Բայց նրանից հետո, երբ գյուղ են եկել անհասկանալի մարդիկ և Վրաց եկեղեցու ներկայացուցիչներ, որ վրացական կողմը օբյեկտիվ չէ, մենք դրանում համոզվեցինք: Անչափահաս գյուղացիների ձեռքով, ովքեր վատ փող չեն աշխատել, պեղումներ են կատարել տաճարի բակում և ոսկորները անտեր թողել: Այսպիսով, նախօրոք իմանալով, որ վանդալիզմ է և իրենք պատասխանատվություն են կրելու, մեղքը գցել են անչափահասների վրա»,- նշված է նամակ-պահանջի մեջ, որի տակ ստորագրել են Գումբուրդո գյուղի 500-ից ավելի բնակիչ:

Գյուղի բնակիչները 2016 թվականի աշնանը ոսկորները հավաքել ու վերաթաղել են: Սակայն սրանով խնդիրը լուծում չի ստացել, քանի որ մինչև հիմա էլ եկեղեցու բակում յուրաքանչյուր քայլափոխի ոսկորներ են: Գյուղացիները նշում են, որ այս ընթացքում 43 պարկ ոսկոր են հավաքել և վերաթաղել:

«Մեր հանգուցյալների ոսկորները հանել են, ասում են տարեք, ուր կուզեք: Մենք պայքարում ենք, որ մեր հանգուցյալների ոսկորները տեղում մնան և թույլ տան խաչքար կանգնեցնել նրանց հավաքական գերեզմանի վրա: Ամեն քայլափոխի ոսկոր է, իմ, մյուսի կամ քո նախնիներն են թաղված, վերջապես մեռելները պիտի հանգիստ գտնեն: Շատ անգամ մեր մեծերից իմացել եմ, որ եկեղեցու բակը մեր գերեզմանոցն է եղել: Այսօրվա նման հիշողության մեջ է, 8-9 տարեկան երեխա էի, խաղում էի եկեղեցու բակում: Հիշում եմ վերջին անգամ թաղեցին Ներսես Հարությունյանի երեխային, տեղն էլ կարող եմ ցույց տալ: Մոտավոր 35-40 տարի առաջ էր դա», – ասաց Գումբուրդո գյուղի բնակիչ Ֆելիքս Համազարյան, ով իր ստորագրությունն է դրել նամակ-պահանջի տակ:

Տպել
2389 դիտում

Արայիկ Հարությունյանն այցելել է 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին՝ այն դադարեցնելու հորդորով

Երեւանի տարբեր հատվածներում մեքենաները բախվել են գազի խողովակներին, արտահոսք է եղել

Աշոցքում ՔՊ անդամն է հաղթել, Հառիճում՝ ինչպես միշտ, 18 տարվա համայնքապետը

Հարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը հավելյալ պարզաբանում է տարածել

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը