ԱՄՆ-ից 37 բժիշկներ բուժծառայություններ կմատուցեն Հայաստանի գյուղերի բնակիչներին

14/06/2017 schedule19:33

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքից բժիշկ Ջոն Գարին մի քանի բժիշկների հետ պատրաստվում է գալ Հայաստան՝ օգնելու այն մարդկանց, ովքեր բժշկական ծառայությունների կարիք ունեն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով abc30.com-ին:

37 բժիշկներն ու բուժաշխատողները բժշկական ծառայություններ են մատուցելու երկրի գյուղական շրջաններում: Ջոն Գարիի համար սա հնարավորություն է շուրջ 30 տարի անց վերադառնալ Հայաստան:

«Ես բախտ եմ ունեցել 1988 թվականին՝ Հայաստանը ցնցած երկրաշարժի ժամանակ լինել փրկարարների առաջին խմբի մեջ, որին Խորհրդային Միությունը թույլ էր տվել մտնել Հայաստան»,- պատմում է նա:

Գարին կամավորագրվել էր ոչ միայն նրա համար, որ ցանկանում էր օգնել, այլև որովհետև պարտավորություն էր զգում իր նախնիների առաջ, ովքեր Հայաստանից են: «Պետք է հիշել, թե որտեղից ես»,- ասում է նա:

Ջոն Գարին նշում է, որ Հայաստանի գյուղական վայրերի բնակիչները հասանելիություն չունեն մշտական բուժօգնության: Նա ակնկալում է, որ իր հիվանդների շարքում կտեսնի Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայ փախստականների:

Բժիշկները հունիսի 14-ին մեկնել են Լոս Անջելեսից: Նրանք բուժծառայություններ կմատուցեն 10 օրով:

Տպել
2207 դիտում

Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող ձերբակալված 5 քաղաքացիները ցուցմունք են տվել. չեն ընդունում կասկածանքը

Երեւանում վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենան

Գյումրիում բնակբաշխան աղմկահարույց շղթա է բացվում. փաստերն ուսումնասիրում է դատախազությունը

Ադրբեջանում այս օրերին անցկացվում են վերջին տարիների ամենամասշտաբային բողոքի ցույցերը

Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի

Ձերբակալվել են Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուփշուր անող 5 քաղաքացիները (տեսանյութ)

Tiv1.am կայքը ֆինանսավորողն այլեւս ցանկություն չունի աշխատել այդ թիմի հետ, նրանք, փաստացի, մեջքից խփել են․ կայքի տնօրեն

Կրկին թալանել են Varks.am-ը, այսօր արդեն երկրորդ անգամ. տարել են 600 հազար դրամ

Հայկ Մարությանն ակնկալում է քաղաքապետարանի և ոստիկանության արդյունավետ համագործակցություն

Մանկապարտեզի ձերբակալված տնօրենի որդին աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աուդիտի բաժնում

Կանխատեսվում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում 2019 և 2020 թվականներին

Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ եւ գողացել նրա ոսկյա շղթան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատարների, փակ՝ բեռնատարների համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդեց դատարան հրավիրել ԱԱԾ տնօրենին

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել. Ս. Պապիկյան

Կայք գյուղի տներից մեկում պայթել է գազի բալոնը, կոտրվել են պատուհանները. տանտերը այրվածքներ է ստացել

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ (տեսանյութ)

Կողքից է տպավորություն, թե հեշտ էր. Գեւորգյանը՝ ՀՀ 2019 թ. կանանց շախմատի չեմպիոն դառնալու մասին