Երևան
16 °C
Ինչպես արդեն տեղեկացրել էինք կառավարության որոշմամբ՝ ԱԻՆ սեյսմիկ ծառայությունում կրճատումներ եւ միավորումներ են տեղի ունենալու: Տարեկան 50 մլն դրամ խնայելու գնով՝ գործազուրկ կդառնա տարբեր մասնագիտության տեր եւ պաշտոն զբաղեցնող 40 անձ: Նախատեսվում է «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» եւ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միավորել «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին, որի արդյունքում կձեւավորվի «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն»-ը:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ը սպասարկում է Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերը: Կառույցի տնօրեն Կարեն Մխիթարյանը armtimes.com-ի հետ զրույցում դժվարանում է խոսել միավորման դրական կամ բացասական արդյունքների մասին:
«Չեմ չեմ կարող ասել, թե այս միավորումը ինչ արդյունք կտա, ժամանակն է ցույց տալու: Օպտիմալացման նպատակը հենց արդյունավետության հասնելն է, բայց, եթե սարքավորումների թվայնացում տեղի ունենա, կարծում եմ լավ կլինի»,-ասում է հյուսիսային ծառայության ղեկավարը:
Վերջինս անդրադառնալով՝այն խնդրին, որ Հայաստանի հյուսիսը սեյսմակտիվ գոտի է, հյուսիսային ծառայության վերամիավորումը անթույլատրելի է համարում:
«Հայաստանի հյուսիսի սեյսմակտիվ օջախային գոտիները շատ են: Սկսած Ջավախքի օջախային գոտիներից, մինչեւ Բավրա եւ Սպիտակ: Ակտիվությունը հյուսիսում մի քանի անգամ շատ է, քան հարավում կամ կենտրոնում: Ես կարծոււմ եմ, որ Հայաստանում պետք է լինեն երկու կազմակերպություններ, որ անհրաժեշտության ժամանակ ճիշտ կանխատեսումները իրականացնեն: Հյուսիսային ճառայությունը միշտ եղել է կրկնորդը ոչ միայն ՊՈԱԿ-ների, այլ նաեւ ՊՈԱԿ-ները համակարգող գործակալության»,-կարծում է ծառայության տնօրենը:
Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության նախկին պետ, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցած փոփփոխությանը նշում է, որ սա դրական տեղաշարժ չի կարելի համարել:
«Ես այլեւս այս մասին չեմ ուզում խոսել, ժամանակին այնքան եմ խնդրի մասին բարձրաձայնել, բայց՝ անօգուտ: Գիտեմ, որ այս փոփոխությունը սեյսմիկ ծառայության համար լավ չէ: Իրանց ասելով լուրջ բան չի լինելու, բայց այդպես չէ»,-եզրափակում է նա:
Սերգեյ Նազարեթյան-ի լուսանկարը՝asparez.am-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
© 2024 Հայկական ժամանակ