ՀՀԿ-ական թեկնածուներից մեկը հաղթել է 14, մյուսը՝ 15 ձայնով

Հունիսի 18-ին Հայաստանի 5 մարզում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն, մեկում՝ ավագանու անդամների: Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ընտրությանը մասնակցել է 4 հազար 16 ընտրողից 2 հազար 41-ը: Պռոշյանի գործող գյուղապետ, Հանրապետական Արթուր Մուրադյանը ստանալով 1792 ձայն՝ հաղթել է անկուսակցական մրցակցին՝ Արմենուհի Մելիքյանին, որն ստացել է 218 ձայն:

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում ստացած 603 ձայնով վերընտրվել է գործող անկուսակցական գյուղապետը: Նրա մրցակիցները՝ Պողոս Եղիազարյանն ու Գրիգոր Գրիգորյանը ստացել են համապատասխանաբար 327 եւ 199 ձայն: Տարոնիկում ակտիվ մասնակցություն է եղել, 1684 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1137 ընտրող:

Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում գործող գյուղապետ, Հանրապետական Մաջիտ Ամոյանը վերընտրվել է նույն պաշտոնում ընդամենը 19 ձայն ստանալով, քանի որ առանց մրցակցի էր, նրան դեմ է քվեարկել 5 ընտրող: Մեծաձոր գյուղում ՏԻՄ ընտրությանը մասնակցել է 135 ընտրողից ընդամենը 24-ը: Այս գյուղի բնակչությունը 200-ից մի փոքր է ավելի, հիմնականում բնակվում են եզդիներ: Գործող գյուղապետ Մաջիտ Ամոյանը համայնքը ղեկավարում է 2013 թվականից, նախկինում եղել է գյուղի ավագանու անդամ:

Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ անկուսակցականի միջեւ ընթացած պայքարում հաղթել է Հանրապետական թեկնածուն: ՀՀԿ-ի կողմից առաջադրված Գեւորգ Ավագյանը ստացել է 69 ձայն, ինքնաառաջադրված, ՀՅԴ-ական Գյուտ Ղազարյանը ստացել է 44 ձայն, անկուսակցական Պատվական Թադեւսյանն էլ ստացել է 12 ձայն: Անվավեր քվեաթերթիկներն այս համայնքում 2-ն են եղել, իսկ ընտրությանը մասնակցել է 173 ընտրողից 127-ը:

Արարատի մարզի Սուրենավան գյուղում ընտրապայքարը ՀՀԿ-ական գյուղապետ Կարո Կարապետյանի եւ ԲՀԿ-ական թեկանածու Վազգեն Ղազարյանի միջեւ էր: ՀՀԿ-ի թեկնածուն ստանալով 796 ձայն՝ հաղթել է ԲՀԿ-ականին, որն ստացել է 469 քվե: Սուրենավանի 1972 ընտրողից ընտրությանը մասնակցել է 1298-ը, անվավեր քվեաթերթիկները եղել են 33 հատ:

Շիրակի մարզի Հովիտ համայնքի ղեկավարի ընտրությունը կայացել է ՀՀԿ-ական երկու թեկնածուների՝ գործող գյուղապետ Ավետիք Սերոպյանի եւ Արարատ Սահակյանի միջեւ, որտեղ վերջինը պարտվել է: Գործող համայնքապետը ստացել է 151 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ 114 ձայն: Հովիտ համայնքի 399 ընտրողից ընտրությանը մասնակցել է միայն 266-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Նույն մարզի Բայանդուր գյուղում էլ գործող ՀՀԿ-ական գյուղապետ, միակ թեկնածու Դավիդ Դավթյանը ստացել է 214 ձայն՝ ընտրությանը մասնակցած 220 ընտրողից: Նրան դեմ է քվարկել ընդամենը 6 ընտրող:

Շիրակի Մարզի Կարմրաքար գյուղում նույնպես մեկ թեկնածուով է ընտրությունն անցկացվել: Համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Մաթեւոսյանը ստանալով 14 ձայն վերընտրվել է: Կարմրաքարում ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 42 ընտրողի 15-ը, որոնցից միայն մեկն է դեմ քվեարկել գործող գյուղապետին: Կարմրաքարի բնակչության թիվն ընդամենը 86 է:

Տպել
2366 դիտում

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը