Վերաքննություն կանցկացվի աշակերտի` 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի համար ընտրած առարկաներից

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի համապատասխան որոշման մեջ, լրացում կատարվելով, ամրագրվել է հետեւյալը. «12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում 120-200 ժամ բացակայություն ունենալու դեպքում սովորողը լրացուցիչ քննություն է հանձնում այն առարկաներից, որոնք ընտրել է»:

Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեր զրույցում պարզաբանեց, որ իրավական այդ կարգավորումը բխում է ուսումնական տարվա սկզբին կատարված փոփոխությունից, ըստ որի` 12-րդ դասարանի աշակերտները հնարավարություն են ստացել դպրոցի ավարտական քննությունները տեղափոխել եւ հանձնել առաջին կիսամյակի վերջում, որպեսզի երկրորդ կիսամյակում ուսումնասիրեն առնվազն երեք այն առարկաները, որոնք նախընտրում են, եւ որոնցից հնարավոր է միասնական քննություն հանձնեն:

Այսինքն` 12-րդ դասարանն ավարտող աշակերտները վերաքննություն են հանձնելու երկրորդ կիսամյակում իրենց նախընտրած առարկաներից:

120-200 դասաժամ բացակայելու դեպքում սովորողները պետք է վերաքննություն հանձնեն: Իսկ 200 եւ ավելի բացակայության դեպքում նախատեսվում է, որ աշակերտը պետք է կրկնի կուրսը, այսինքն` մնա նույն դասարանում:    

Թե այս տարի որքան սովորող է հատել թույլատրելի բացակայությունների շեմը, նրանցից քանիսն է վերաքննություն հանձնելու կամ կրկնելու անցած կուրսը,  հայտնի չէ: Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասաց, որ մասնավորապես նախարարության ենթակայության դպրոցներից այդ տվյալները թեպետ ստացվել են, բայց դեռեւս ամփոփված չեն:

Վերաքննություններ կանցկացվեն հուլիս-օգոստոս ամիսներին:

Տպել
4010 դիտում

Ոստիկանությունում կիրականացվեն կադրային փոփոխություններ. Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել

Պետությունը չի կարող լուծել ընտանեկան բռնության խնդիրը՝ աչք փակելով դրա վրա. Զարուհի Բաթոյան

Ստանիսլավ Զասն այսօր ժամանում է Երևան

Պարզ չէ այդյո՞ք՝ ՍԴ-ն ապօրինաբար միջամտելու է Քոչարյանի եւ մյուսների գործի դատավարությանը. Վահե Գրիգորյան

Դատավորների ժողովը մեկնարկել է. այն անցկացվում է դռնփակ

Թատերական ինստիտուտի ռեկտորն այլեւս չի մտածում հրաժարականի մասին, ուսանողներն էլ Ռուբեն Բաբայանից ներողություն են խնդրել

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Տոնական մայիս» ավանդային ակցիան

ԵՊՀ հիմնադրամը 2019-ին նախատեսել է ձեռք բերել մի քանի տասնյակ միլիոնի սնունդ. ո՞րն է պատճառը

Երջանիկ եմ ձեր երկրին ծանոթանալու համար. հայտնի մրցավար Լաոսի մեկնաբանությունը ՀԺ-ին

«Կամ կլինես կարգապահ վարորդ կամ չես լինի վարորդ». «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը՝ բալային համակարգի մասին

Եթե պետբյուջեից գողացված միջոցները փոխանցում ու ծառայեցնում են հանրապետության քաղաքացիներին, ավելի լավ. Աննա Հակոբյան

Դատավոր որդին՝ դատավոր հորից շատ գումար ունի

Չնայած վտանգներին, որ եղել են, կան ու լինելու են, պետք էր դա անել և տեղի ունեցավ

Նախորդները չէին անում, չգիտեմ ինչի չէին անում, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը. Աննա Հակոբյանը

Ալեքսանդր Սարգսյանը կրկին բուժման նպատակով մեկնել է Հայաստանից. ԱԱԾ-ն հաստատում է

Գիտնականների մեջ բոլորը գիտեն՝ ով ով է, ով ում ատենախոսությունն է գրել, նույնիսկ ես գիտեմ․ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյան

Քննադատություններից վատ չեմ զգում, ես կենտրոնացել եմ հայկական արտադրանքը խթանելու վրա. Աննա Հակոբյան

ՈՒԵՖԱ-ն «Արսենալի» ֆուտբոլիստներին էլ է արգելել աջակցել Մխիթարյանին

ՍԴ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը բողոքարկելու հնարավորության մասին. գործի նյութերը կարող են վերադարձվել

Ազատամարտիկների դաշինքը ողջունում է վարչապետի՝ դատաիրավական համակարգում նախաձեռնած բարեփոխումները