Ծառուկյան դաշինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին. Նաիրա Զոհրաբյան

Ազգային Ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրին: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց նաեւ, որ ներդրողների համար ստեղծվել է ատկատի եւ կոռուպցիոն միջավայր: «Պարո՛ն վարչապետ, երբ դուք մեկ տարի առաջ ներկայացնում էիք ձեր ծրագիրը, այս ամբիոնից ես հարց տվեցի՝ դուք պատրա՞ստ եք կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: Ցավոք սրտի, կա՛մ ձեր ձեռքերը չեն հասել, կա՛մ ձեզ ուղղակիորեն թույլ չեն տալիս կտրել այդ ճյուղը, եւ անօրինական շատ պրոբլեմներ վերացնել: Ձեր ունեցած ժամանակը բավարար էր այս խնդիրները կանխելու համար: Դուք հայտարարեցիք, որ ամեն օր մենք գոլ ենք խփելու: Գոլ դեռեւս չենք տեսել, մենք տեսել ենք ինքնագոլեր՝ սեփական դարպասին»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ նշելով, որ բնականաբար, իր գործընկերները կներկայացնեն նաեւ խմբակցության դիրքորոշումները, բայց ինքը կարող է ասել, որ «Ծառուկյան» դաշինքը կառավարության ծրագրին դեմ է քվեարկելու:

Տպել
2444 դիտում

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Ինձ վրա մատ թափ չտաք. լարված իրավիճակ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին

Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորը ՄԻՊ-ի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց

Հավանության է արժանացել 239 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ դրամ արժեքով

Երեկվա եւ այսօրվա միջեւ ես ընտրում եմ վաղը․ Արման Բաբաջանյանը պաշտպանում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Պատգամավորները Սահմանադրական դատարանի դատավոր են ընտրում (լուսանկարներ)

Մհեր Գրիգորյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացը

ԱՆ քրեակատարողական ծառայությունում մի շարք գնման գործընթացներ իրականացվել են օրենքի խախտումներով. ՊՎԾ

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել

Հրդեհ Արմավիր քաղաքում.այրվել է ավտոմեքենա

Ներդրումներ է տապալել. ԱԱԾ-ն բացահայտել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ապօրինությունները

ՍԴ-միակ մարմինն է, որ ունի վերջնական իշխանություն՝ մեկնաբանելու այս պետության ամենաքաղաքական ակտը՝ Սահմանադրությունը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինին ձերբակալվել է

Արցախում զինծառայողը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա մահացել է հիվանդանոցում

Կաջակցի՞ արդյոք ԿԽՄԿ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին

Պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի. Հայկակ Արշամյան

Դել Բոսկեն Հայաստանում է. նա կարծում է՝ վերջին հաղթանակները վստահություն կներշնչեն ՀՀ ընտրանուն