ՌԴ-ն զենք է վաճառում Բաքվին, քանի որ պահեստամասերի համար կախվածություն է լինելու. Հաջազադե

Օրեր առաջ Բաքվի նավահանգստում բեռնաթափում էին Ռուսաստանից բերված 42 էշելոն զենքն ու ռազմական տեխնիկան: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հրապարակել զենքերի ցանկը, սակայն լուսանկարներում երևացել են Хризантема-С հակատանկային հրթիռային համակարգեր, հրամանատարաշտաբային 9Р 157-4 մեքենաներ և հրթիռներ: «Ինչո՞ւ է Ռուսաստանը զինում Ադրբեջանին, որն իր դաշնակից Հայաստանի հակառակորդն է»,- հարց է բարձրացնում է contact.az-ը: 

«Хризантема-С համակարգերի առաջին խմբաքանակն Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է դեռ 2015-ին: Ապրիլյան իրադարձությունների օրերին հենց այդ համակարգերից և Իսրայելում արտադրված Spayk հակատանկային կառավավող հրթիռներից Հայաստանն ուժեղ հարված ստացավ»,- ասում է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: 

Նրա խոսքով՝ Ռուսաստանում ռազմական փորձագետները վերլուծում են, որ այս գնումներով Ադրբեջանը որոշել է նոր պատերազմ սկսել, սակայն դա այդպես չէ, որովհետև Ադրբեջանը միշտ է ռազմական տեխնիկա գնում Ռուսաստանից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից, Ուկրաինայից և դա չի նշանակում, թե ուր որ է պատերազմ կսկսվի: «Ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ամեն պահի, քանի որ Ադրբեջանի հողերն օկուպացված են և բանակցային կարգավորումն անարդյունք է: Եվ Ռուսաստանից Ադրբեջան մատակարարվող ռազմական տեխնիկայի այս խմբաքանակը վերջինը չէ: Մինչև տարեվերջ Ռուսաստանը պետք է Ադրբեջանին այլ ռազմական տեխնիկա և զինամթերք ևս պետք է մատակարարի, ինչի համար Ադրբեջանն արդեն վճարել է»,- ասում է Ջաֆարովը: 

«Ռուսաստանը պարզապես զենք է վաճառում. դա Մոսկվայի բիզնեսն է: Ռուսաստանին փող է պետք: Եվ զենքի վաճառքի ստրատեգիական կողմն էլ այն է, որ գնորդը կախվածության մեջ է ընկնում վաճառողից, քանի որ պահեստամասերի կարիք ունի: Եւ հենց այդ պատճառով է Ռուսաստանը զենք վաճառում բոլորին»,- ասում է քաղաքագետ Հիքմեթ Հաջազադեն: 

Տպել
15551 դիտում

ՀՀ-ն ու Վրաստանը խորացնում են անվտանգության ծառայությունների միջև համագործակցությունը․ Վանեցյանը Թբիլիսիում է

Չինաստան՝ առանց վիզայի. կառավարությունում նախագիծ է քննարկվում

Ռուսաստանում ավտովթար է տեղի ունեցել հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ

ՊԵԿ-ում ամենամեծ պարգեւավճարը 1,5 մլն դրամ է եղել. Դավիթ Անանյան

#թողեք աշխատենք. Օպերայի հարակից սրճարանատերերը չեն պատրաստվում հեշտությամբ զիջել դիրքերը

Հրապարակվել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը․ միկրոձեռնարկատիրությունն ազատվելու է հարկերից

Մարկոս Պիզելիի վիրահատությունը հաջող է անցել

Արմեն Գրիգորյանը չի ստանձնելու ԿԸՀ նախագահի պաշտոնը․ պաշտոնական հերքում

Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

ՀՀ-ում վերելակներ կարտադրվեն․ չինացի ներդրողներին ընդունել է նախարար Տիգրան Խաչատրյանը

Մացահել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը

Ապատեղեկատվություն եւ բացահայտ սուտ․ ՊԵԿ-ն՝ աստղաբաշխական պարգեւատրումների մասին

Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնից կգնի մոտ 50 նորագույն АК-12 ինքնաձիգ

Արցախյան գոյամարտում անկասկած մեծ է ՀՅԴ ներդրումը. Արայիկ Հարությունյան

Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ. նախարար

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, Լարսը բաց է. ճանապարհներն՝ այսօր

Խոշոր հրդեհ Ավանում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ. տանիքն ամբողջությամբ այրվել է

Գրադարաններ, երաժշտական դպրոց, մանկապարտեզ. քաղաքապետարանում տնօրենների մրցույթ է կայացել

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների վարչապետը

Մեդիան մեզ բլոկադայի էր ենթարկել, մենք կարողացանք ճեղքել այն՝ կիրառելով սոցցանցերը. վարչապետ (տեսանյութ)