Երևան
15 °C
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, որտեղ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի և գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:
Քննարկվել են գյուղատնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մասնավորապես ներկայացրել է կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի, ինտենսիվ այգիների ներդրման, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման փորձնական ծրագրերի հիմնադրույթները՝ ընդգծելով, որ արդեն մեկնարկել է գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը:
Նախարարը հավելել է, որ հուլիս ամսից կմեկնարկի գյուղատնտեսական դեզագրեգացված տվյալների աշխարհագրական թվայնացման համակարգի պիլոտային ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել տիեզերական պատկերների, հեռավար զոնդավորման, սպեկտրալ անալիզի վերլուծություն, վնասների գնահատում, գյուղատնտեսության ոլորտում առկա ամբողջ տվյալների հավաքագրում, ինչը հնարավորություն կտա առավել օպերատիվ և ճշգրիտ գնահատել վնասները:
Խոսելով գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման անհրաժեշտության մասին՝ նախարարը նշել է. «Գյուղատնտեսական ապահովագրությունը, որի պիլոտային ծրագիրը նախատեսվում է սկսել 2018 թվականին, մեր կարծիքով, ոլորտի զարգացման ամենաարդյունավետ մեխանիզմն է, քանի որ ծախսերն ապահովագրելու դեպքում գյուղացին վստահ կլինի, որ դրանց շուրջ 90 տոկոսը փոխհատուցվելու է, և այլևս չի տնտեսի իր աշխատանքների մեջ, ինչը հնարավորություն կտա ապահովել տնտեսական աճ»:
Անդրադառնալով սերմնաբուծության զարգացման ծրագրին` նախարարը համոզմունք է հայտնել, որ հանրապետությունում առկա են բավարար պայմաններ այս ուղղությունը զարգացնելու համար: Իգնատի Առաքելյանը նշել է, որ տեղական սերմերի իրացումը երաշխավորելու պարագայում տեղական արտադրողն ինքը կավելացնի սերմարտադրության ծավալները:
«Ես համոզված եմ, որ մենք ունենք այդ հզորությունը՝ բավարարելու հանրապետությունում առկա սերմերի պահանջարկը և բարձրորակ սերմերի արտադրության շնորհիվ ապահովելու բերքատվության աճ: Կփորձենք առավել արդյունավետ դարձնել սերմնաբուծությունը: Համոզված եղեք, որ սերմնաբուծության զարգացման ծրագիրը հենց այդ նպատակին է ուղղված»,- նշել է Իգնատի Առաքելյանը:
Այս համատեքստում նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել մարզում սերմարտադրությամբ զբաղվող բոլոր մասնագիտացված տնտեսությունների հետ:
Անդրադառնալով տեղական սերմերի գներին` նախարարը հավաստիացրել է, որ դրանք առավել մատչելի են:
Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը կարևոր է համարել նաև միջոցներ ձեռնարկել տոհմաբուծության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում` Իրանի Իսլամանական Հանրապետության հետ համատեղ ոչխարաբուծության զարգացման ծրագրի մշակման և իրականացման, մասնագիտացած տոհմաբուծարանների ստեղծման միջոցով, ինչը թույլ կտա ավելացնել արտահանման ծավալները հատկապես դեպի Իրան, որտեղ ոչխարի մսի մեծ պահանջարկ կա:
Գյուղատնտեսության նախարարության պատվիրակության հետ Շիրակի մարզ էր այցելել նաև ռուսական «General International Trade» (GIT) ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, որը հանդես եկավ ներդրումային ծրագիր իրականացնելու առաջարկով: Հայազգի գործարարը մասնավորապես նշել է, որ իրենք պատրաստ են փորձնական ծրագիր իրականացնել և ֆինանսավորել (0 % տոկոսադրույքով) 3000 հեկտար ընդհանուր տարածքի մշակության աշխատանքները, խթանել դաշտավարության զարգացումը: Ընկերությունը զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի արտահանմամբ Ռուսաստանից դեպի Կենտրոնական և Միջին Ասիայի ու Մերձավոր Արևելքի երկրներ, հիմնական գործընկերը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Վլադիմիր Պողոսյանի խոսքով` նման ծրագիր իրենք արդեն իրականացնում են Ղազախստանում: Այս առաջարկի շնորհիվ կներդրվեն նոր կառավարման համակարգեր, կվերանա գյուղացու կախվածությունը բանկային համակարգից, և գյուղացին կդառնա գործընկեր: «Մեզ անհրաժեշտ է, որ մարդիկ հարստանան, երկիրը հզորանա»,- նշել է նա:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հավելել է, որ փորձնական ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կվերահսկի գործարքի բոլոր փուլերը, որպեսզի և գյուղացու, և ներդրողի շահերն առավելագույնս պաշտպանված լինեն, ինչպես նաև կհոգա արտադրանքի իրացման հարցերը:
Այնուհետև Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել մարզի անտառտնտեսության պետերի և աշխատակիցների հետ, քննարկել ոլորտի խնդիրներն ու անելիքները: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանը:
Հանդիպումից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է մարզի Կառնուտ գյուղի խոշոր ֆերմերային տնտեսություն, ծանոթացել կատարվող աշխատանքներին, ինչպես նաև եղել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում, որտեղ զբաղվում են հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան, գարնանացան ցորենների, գարու), բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան), բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, գազար, սեղանի ճակնդեղ), հատիկաընդեղենների (լոբի, ոսպ, սիսեռ) և այլ դաշտային մշակաբույսերի սելեկցիայով և առաջնային սերմնաբուծությամբ:
«Գյումրիի սելեկցիոն կայանի» սելեկցիայի և սերմնաբուծության բաժնի վարիչ Ռիմա Մուրադյանի խոսքով` այստեղ լավ բերք են ակնկալում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ