Գերմանիան արգելել է Թուրքիայի նախագահի ելույթը գերմանաբնակ թուրքերի առջեւ

30/06/2017 schedule14:10

Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած Սահմանադրության փոփոխություններին ընդառաջ նախընտրական շրջանում գերմանաբնակ թուրքերի հետ թուրք նախարարների հանդիպումներն արգելելուց հետո Գերմանիայի իշխանությունները հիմա էլ Թուրքիայի նախագահին են արգելել ելույթ ունենալ Համբուրգի թուրքերի առջեւ: Էրդողանը Գերմանիայում է G20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, գրում է DW-ն: 

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ Թուրքիայի նախագահականից պաշտոնական դիմում են ստացել թուրքական համայնքի հետ հանդիպում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, սակայն ճիշտ չեն գտնում այդ դիմումը բավարարելը: 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այս որոշումից հետո բողոքի նոտա է հղել Գերմանիայի իշխանություններին, քննադատել նման մոտեցումը եւ հայտարարել, որ սա խոսքի ազատության իրավունքի խախտում է: Թուրքական արտաքին գերատեսչությունը հավելել է՝ Գերմանիան ցույց տվեց իրական դեմքը, բացահայտեց Եվրոպայի իրական սկզբունքները, իսկ ավելի վաղ նույն Եվրոպան իրեն իրավունք էր վերապահում ժողովրդավարության դասեր տալ Թուրքիային։

Թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածության մասին անդրադարձերում թուրքական եւ գերմանական մամուլը պարբերաբար հիշեցնում է, որ խնդիրները սկսվեցին 2016-ի հունիսից, երբ Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: Դրանից հետո Թուրքիան արգելեց թուրք խորհրդարանականների այցը Ինջիրլիք ավիաբազա, որտեղ տեղակայված է 250 զինծառայողներով գերմանական զորախումբը: Ամիսներ անց հարաբերությունները կարգավորման փուլում էին եւ այցը, այնուամենայնիվ, եղավ, սակայն ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ Գերմանիան արգելեց Թուրքիայի ԱԳ, Արդարադատության եւ Էկոնոմիկայի նախարարիների  նախընտրական հանդիպումները թուրք համայնքի հետ: Գերմանիան դեմ էր ապրիլի 16-ին հանրաքվեով հաստատված Թուրքիայի նոր սահմանադրությնաը. դրանով գրեթե անվերահսկելի իշխանություն է ստացել նախագահ Էրդողանը, որը լարվածությունը պիկին հասցրեց՝ հայտարարելով, թե Գերմանիայում նացիզմը դեռ չի վերացել:

Տպել
2548 դիտում

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին