Փողոցի կենտրոնական հատվածն ասֆալտապատում են, եզրերի համար բնակչից գումար պահանջում. վիդեո

30/06/2017 schedule16:42

Երեւանի բնակիչներից մեր խմբագրություն բողոք էր ստացվել, ըստ որի` Այգեստան թաղամասի փողոցները, որպես կանոն, ասֆալտապատվում են միայն կենտրոնական հատվածներում, իսկ եզրերի խնդիրն այնտեղ ապրողներն իրենք պետք է հոգան: Այսինքն` եթե ասֆալտապատման աշխատանքները ղեկավարողի հետ պայմանավորվում են, վճարում, ասֆալտը փռվում է, եթե չէ, ուրեմն` ոչ մի ասֆալտ:

Այգեստան այցելելով` տեսանելի էր, որ ասֆալտապատման աշխատանքներ այնտեղ ոչ այնքան վերջերս են կատարել: Բնակիչներից մեկն ասաց` անցյալ տարի: Բայց հաստատեցին, որ անմիջապես փողոցի վրա գտնվող տներին մոտիկ հատվածներում ասֆալտապատում չի արվում:  

«Մի բնակելի տան դռնից մինչեւ հակառակ կողմում գտնվող մյուս բնակելի տան դուռը փողոց է, որը համարվում է ոչ մեր սեփականությունը: Դա պետական է, կարելի է այսպես անվանել: Այստեղ (փողոցի եզրով` տան մոտ-խմբ.) ծաղիկներ տնկելու համար մենք թույլատրություն ենք վերցրել թաղապետարանից, որովհետեւ հատակագիծ ունենք, որտեղ նշված են չափերը, թե մեր տունը, մեր սեփականությունը որքան մասն է: Եվ եթե ուզում ենք գոնե մեկ մետր դուրս գալ, մենք դրա համար պետք է թույլատրություն ունենանք»,- նկատեց Այգեստանում ապրող կանանցից մեկը:

Նկատեց, որ դրանով հանդերձ, երբ գործը հասնում է ասֆալտապատմանը, բոլոր իրավունքներն իրենցն են համարվոմ. «Երբ խնդրում ենք, որ այստեղ կոտրվել է ասֆալտը կամ շինարարություն է արվել, կամ մեքենաներ են անցել (գիտե՞ք, երբեմն տրակտորներ են անցնում) կամ ձմռանն է վնասվել, մի դույլ էլ լցրեք այս փոսը, այն ժամանակ ասում են, որ այդ մասն իրենց չի վերաբերում, դա մեզ է պատկանում»:

Մեր զրույցում Այգեստանի բնակիչները նաեւ հաստատեցին, որ որոշակի գումարի դիմաց կարող է իրենց տներին հարող հատվածում էլ ասֆալտապատում իրականացվել: Թե որքան գումար է պահանջվում, ասացին չգիտեն, չեն օգտվել այդ հնարավորությունից:

«Ասում են` եթե կուզեք, խնդրեմ վճարեք: Բայց ես ինչո՞ւ պետք է պետական մասի համար վճարեմ: Եթե իրոք սա իմ սեփականությունը լիներ, կվճարեի եւ կասեի` խնդրում եմ, եկեք այս գործը արեք: Բայց ես չեմ վճարում: Ինձ համար ավելի հեշտ եւ ոչ վիրավորական կլինի գնալ այդ մի դույլ ասֆալտը առնել, բերել թեկուզ ինքս իմ ուժերով անել, քան թե վճարել այդ գումարը»,- ասաց երեւանցի կինը:

Փողոցի` նրանց տան շեմքի հատվածում սովետական միությունից մնացած ասֆալտ է, դրա վրա առաջացած փոսեր, իսկ մի մասն էլ բետոնապատված է: Բացատրեց, որ իրենք դա են նախընտրել, քանի որ ավելի դիմացկուն է:

Տպել
3218 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը