Երևան
21 °C
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական ցուցանիշները, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում տնտեսական իրավիճակի մասին մեր պաշտոնյաների լավատեսական հայտարարություններին:
Վերը բերված ձախ գծապատկերում ներկայացված է հենց ԱՎԾ-ի պաշտոնական կայքում առկա զբաղվածության մակարդակի փոփոխության դինամիկան անցած ողջ տարվա եւ այս տարվա առաջին եռամսյակում: Ինչպես տեսնում ենք, մինչեւ անցած տարվա 3-րդ եռամսյակ զբաղվածության մակարդակը որոշակի աճ է ցուցաբերել: Սակայն արդեն չորրորդ եռամսյակում եւ այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածության մակարդակը տպավորիչ անկում է գրանցել: Թվային առումով պատկերը այսպիսին է: Եթե անցած տարվա առաջին եռամսյակում զբաղվածության մակարդակը կազմել է 48.4 տոկոս, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` 47.7 տոկոս: Այսինքն նվազել է 0.7 տոկոսով:
Աջ գծապատկերում որը նույնպես վերցված է ԱՎԾ-ի պաշտոնական կայքէջից, ներկայացված է գործազրկության մակարդակը, որը ցույց է տալիս հակառակ դինամիկան: Գործազրկության մակարդակը այս տարվա առաջին եռամսյակում աճել է: Այս տարվա առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը, ըստ ԱՎԾ-ի, եղել է 19 տոկոս, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 18.3 տոկոս:
Ներկայացվածը վերաբերում է առաջին եռամսյակին, կիսամյակային տվյալները ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի ավելի ուշ: Բայց ակնհայտ է, որ գործազրկության աճը եւ զբաղվածության նվազումը չի տեղավորվում ներկայացված մակրոտնտեսական ցուցանիշների շրջանակներում: Ընդ որում, զբաղվածության մակարդակի նվազումը արձանագրվում է այն ժամանակահատվածում, երբ ՀՀ պետեկամուտների կոմիտեի խստացված վարչարարության արդյունքում ստվերային աշխատողների թվի զգալի կրճատում էր արձանագրվել:
Վերջին շրջանում հաճախ են հնչում պաշտոնյաների հայտարարություններ, որ այս տարվա ընթացքում արդեն ստեղծվել են հազարավոր նոր աշխատատեղեր: Բայց ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշը ցույց են տալիս, որ եթե նույնիսկ նոր աշխատատեղեր իրոք ստեղծվել են, ապա ավելի մեծ թվով «հին» աշխատատեղեր են փակվել:
Նույն ԱՎԾ-ի հրապարակած այլ ցուցանիշներով՝ աշխատավարձերի «դաշտում» վիճակը եւս տարակուսանքների տեղիք է տալիս: Երեկ հրապարակած տվյալների համաձայն, օրինակ, այս տարվա ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը անցած տարվա ապրիլի համեմատ աճել է ընդամենը 1 տոկոսով, ինչը չնչին աճ է եւ ավելի քիչ է, քան Հայաստանում արձանագրված գնաճը: Իսկ այս տարվա մարտի համեմատ միջին անվանական աշխատավարձը նվազել է 1.4 տոկոսով: Մայիսին միջին աշխատավարձը անցած տարվա մայիսի համեմատ աճել է 2.7 տոկոսով, սակայն առաջին հինգ ամիսներին գրանցված աճը ընդամենը 1.9 տոկոս է:
Ուրեմն ինչ է ստացվում, մի կողմից Հայաստանում աշխատատեղերը կրճատվում են, գործազրկությունը աճում է, աշխատավարձերի չնչին աճ է արձանագրվում...: Մյուս կողմից նույն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս արդյունաբերության 14 տոկոս աճ, առեւտրի շրջանառության 12.8 աճ, արտահանման մոտ 21 տոկոս աճ...: Թերեւս հերթական անգամ գործ ունենք մեր պաշտոնական վիճակագրության առաջադրած թվաբանական հանելուկի հետ:
Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան
«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել
Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել
Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ
Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել
Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ
Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել
Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել
Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը
Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ
Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին
Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել
ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է
Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները
Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը
ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին
«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա
Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն
ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները
Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան
Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից
Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց
Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը
Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ
Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է
Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի
Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան
Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր
Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան
© 2024 Հայկական ժամանակ