Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներմուծված 20 տոննա թունավոր ելակը

Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ավելի քան 20 տոննա ելակը, գրում է Ինտերֆաքսը:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պազվել է, որ ելակները  վարակված են եղել ծաղկավոր թրիպսով: Ավելի վաղ էլ Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները ոչնչացրել էին Թուրքիայից Ռուսաստան ներկրված լոլիկները, որոնց մեջ հայտնաբերվել էին առողջության համար վնասակար միջատներ:

Սրանից առաջ ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել էր, որ Թուրքիայից լոլիկի մատակարարման սահմանափակումները կարող են տևել առնվազն երեք տարի: 

«Երեք տարին (լոլիկի արտադրության ներքին ճյուղի զարգացման համար) որոշիչ կլինի, անհրաժեշտ կլինի լրջորեն աճել: Մենք արդեն երկու անգամ նվազեցրել ենք լոլիկի ներկրումը, և մեր երկրում արտադրում ենք 800 հազար տոննա: Ամենամոտ ժամանակներում թուրքական լոլիկի վերադարձ չի լինի: Մեզ մոտ սա զարգացող ճյուղ է, մեզ պետք է հինգից յոթ տարի, և մենք կապահովենք սպառումը»,- ասել է Տկաչյովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ: 

Թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին, ինչի հետևանքով արգելվել էր թուրքական գյուղմթերքի ներմուծումը ռուսական շուկա: Ավելի ուշ, հարաբերությունների կարգավորման փուլում արգելքների մեծ մասը հանվել են: 

 

Տպել
2317 դիտում

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետն ասում է՝ ինչու է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել ուսումնասիրելու

Գյումրիում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Հաղթողներին պատվոգրեր են հանձնվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ծանրաքար են հրել

Դավիթ Անանյանը Գյումրիում արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները

Վրաստանի «Ռուսթավի 2»-ի լրագրողները լքում են հեռուստաընկերությունը

Երկրաշարժ Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ

Ադրբեջանի տեղեկատվական ձախողումը, որից պետք է դասեր քաղի հայկական կողմը