Օձերն ակտիվացել են, խայթոցից տուժելու դեպքերը՝ շատացել. ՀՀ գլխավոր թունաբան

02/07/2017 schedule13:51

Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի օձերն ակտիվացել են, շատացել են օձի խայթոցից տուժելու դեպքերը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ 2016 թվականի ընթացքում գրանցվել է օձի խայթոցից տուժելու 60 դեպք, իսկ ահա այս տարի դեռեւս գրանցվել է 97 դեպք: Ընդ որում՝ մահվան դեպքեր այս տարի չեն գրանցվել:

«Օձերն այս տարի ավելի ակտիվ են, խայթման դեպքերը շատացել են, ինչը հիմնականում պայմանավորված է շոգ եղանակներով: Ամռան ամիսներն օձերի ակտիվացման շրջանն է: Հիմնական ակտիվացում գգացվում է Արարատյան դաշտում, Կոտայքի մարզում, Եղեգնաձորում եւ Գորիսում»,- ասաց Միքայել Գաբրիելյանը եւ վստահեցրեց, թե Երեւանի եւ հանրապետության մյուս բոլոր քաղաքների բուժհաստատություններն ապահովված են հակաթույնով:

Տուժածը երկրորդ, երրորդ ներարկման դեպքում այնպայման ուղարկվում է թունաբանական կենտրոն:

Օձի խայթոցից խուսափելու համար ՀՀ գլխավոր թունաբանը խորհուրդ է տալիս զգույշ լինել, հիմա խոտածածկը բարձր է եւ այդպիսի տարածք մտնելուց պետք է շատ զգոն լինել, օձը նկատելիս չպետք է այն բռնել, նախահարձակ լինել:

Որպես առաջին բուժօգնություն՝ Միքայել Գաբրիելյանը խորհուրդ տվեց օձի խայթոցից հետո՝ առաջիկա րոպեների ընթացքում արտածծել եւ թքել թույնը, եւ անմիջապես դիմել մոտակա բուժհաստատություն:

Տպել
1981 դիտում

Վրաստանում ընթանում է բողոքի յոթերորդ ցույցը. մնացել է 1 պահանջի կատարում (տեսանյութ)

Մինսկ-2019․ Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ

Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն

Երեւանում տարածքը գնել են 1 միլիոն դրամով, մեկ տարի անց վաճառել 247 միլիոնով. Հայկ Մարության

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Մինսկ 2019-ում 5-րդ մեդալն ապահովեց Հայաստանի համար

Լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն ՀՀ տարեվերջին. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհի բարդության ԲԻՍ-1 կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Շիրակի մարզը հունիսի 4-ին 560 մլն դրամի վնաս է կրել

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Մոնումենտի այգիներում գտնվող դղյակների վճարած գույքահարկը որոշ դեպքերում 3 մլն-ից 27 մլն կդառնա. Պապոյան

Օպերային թատրոնը բողոքարկել է ԿԳՄՍ-ի հրամանները. դեմ են նախկին աշխատակիցներին թատրոնում վերականգնելուն

Ջիգարխանյանը, Միշա Գալուստյանը եւ Ռուսաստանում մյուս հայ հայտնիները հորդորում են այցելել Հայաստան (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինգուշեթիայի ղեկավարի հրաժարականը

Թումանյանի թանգարանի տնօրենի մրցույթը կկայանա հուլիսի 12-ին. մասնակիցներից երկու թեկնածու է հայտնի

Ռումյան Հովսեփյանը կխաղա բուլղարական թիմում

Աշտարակում ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հորը պատկանող գազային ատրճանակով

Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Դա ձեր խնդիրն է․ «Իմ քայլ»-ի պատգամավորի շփման ձեւը լրագրողների հետ (տեսանյութ)