Լենա Նազարյանն Արամ Հարությունյանին հիշեցրեց նրա առանձնատան մասին

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Սեւանա լճից 100 միլիոն խորանարդ լրացուցիչ ջուր բաց թողելու օրենսդրական նախագիծը, ելույթ ունենալով հայտարարեց, որ կա ե՛ւ ոռոգման խնդիր, ե՛ւ բնապահպանական:

Դիմելով ջրային տնտեսության կոմիտեի նախագահին՝ Լենա Նազարյանն ասաց. «Դուք ասացիք, որ ոռոգման համակարգերի մաշված լինելու պատճառով տեղի են ունենում ջրի կորուստներ, եւ որպեսզի կորուստների ցուցանիշը նվազի, կառավարությունը տարեցտարի հատկացնում է գումարներ վերանորոգումների համար»,- ասաց Լենա Նազարյանը՝ նշելով, որ այդ նպատակով 2013 թվականին տրամադրվել է 697 միլիոն դրամ, 2014 թվականին՝ 998 միլիոն դրամ, 2015-ին՝ 907 միլիոն դրամ:

Պատգամավորը նկատեց, որ չնայած այս հատկացումներին, Վերահսկիչ պալատը 2015 թվականին ջրային ոլորտին վերաբերող ընթացիկ հաշվետվությունում արձանագրել է, որ ջրի կորուստների ցուցանիշը ոչ միայն չի նվազել, այլ նաեւ աճել է: 2013 թվականին ջրի կորուստը կազմել է 44.8 տոկոս, 2014-ին՝ 45.5 տոկոս:

«Եթե դա իրոք այդպես է, ապա մեղավոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն վերանորոգման համակարգերի համար ծախսված գումարի վատնման համար: Հիմա եթե հաշվարկենք Սեւանա լճի 270 միլիոն խորանարդ մետր ջրառի կորուստը, ապա ի՞նչ՝ 121-148 միլիոն խորանարդ մետր ջուր կորելո՞ւ է: Իրականում դժվար է պատկերացնել, որ այդ քանակությամբ ջուր կարող է կորել կամ գոլորշիանալ, եւ մենք կարծում ենք, որ այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր: ՋՕԸ-երը հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում, մինչդեռ նախագծում գրած է, որ կոռուպցիոն ռիսկեր նախագիծը չի պարունակում»,- նշեց Լենա Նազարյանը:

«Ելք» խմբակցության պատգամավորը մի դիտարկում էլ արեց հարցի հարակից զեկուցող, բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Արամ Հարությունյանի վերաբերյալ: «Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին, լճի ափից մի քիչ հեռու, 2009 թվականից կառուցված է մի առանձնատուն, որ գյուղացիների վկայությամբ պատկանում է Արամ Հարությունյանին»,- հիշեցրեց պատգամավորը՝ նշելով, որ այդ առանձնատունը կառուցվել է օրենքի կոպիտ խախտումներով, եւ այդ տեղը նախատեսված է եղել լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրի տակն անցնող հատվածների համար: Լենա Նազարյանը վերջում նկատեց, որ տեսակետներ կան, որ Սեւանա լճից լրացուցիչ ջրառի նպատակը լճին հարող տարածքներում կառուցված շինությունների պահպանումն է:

Տպել
3535 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը