Տարոն Մարգարյանի որոշմամբ Նոր Նորքում դադարեցվել է ուսումնական կենտրոնի գործունեությունը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը:

Հուլիսի 3-ին ընդունված որոշման մեջ նշվում է, որ կազմակերպության հետագա գործունեությունը ոչ նպատակահարմար է: Ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը նախատեսվել է դադարեցնել որոշումն ընդունվելու օրը` հուլիսի 3-ից` «մինչեւ հետագա կարգավիճակի հստակեցումը»:

Կենտրոնի տնօրենին հանձնարարվել է օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր աշխատակիցներին ծանուցել հաստիքների հնարավոր կրճատումների մասին:

Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այս տարածքում գործող ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնը հիմնադրվել է 1997 թվականին` որպես ուսումնաարտադրական, մարզաառողջարարական, մշակութային կենտրոն: 2009-ին վերափոխվել է` ստանալով ներկայիս անվանումը:

Նույն աղբյուրի տեղեկատվությամբ, դասասենյակներն ու արտադրամասերը վերանորոգված, կահավորված եւ հագեցված են հաստոցներով ու սարքավորումներով: Կենտրոնի կազմում գործում է 12 խմբակ, որոնցում սովորում է 395 աշակերտ:

Կենտրոնը բաղկացած է ուսումնա-մեթոդական եւ գիտա-արտադրական բաժիններից: Դատելով հրապարակված նյութից, այստեղ կան հայկական ժողովրդական երգի- պարի համույթ, պարի խմբեր, երեխաներին սովորեցրել են հագուստի մոդելավորում, նկարչություն, շախմատ, խեցեգործություն, կահույքագործություն, մրգաչրերի պատրաստում եւ ձեւավորում, նաեւ իրականացվել է որոշ սարքավորումների նախագծում եւ պատրաստում:

Տպել
4779 դիտում

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան