Թուրքիան և Գերմանիան միմյանց կարիքն ունեն. Էրդողան

05/07/2017 schedule20:12

Թուրքիայի և Գերմանիայի իշխանությունները պետք է ակտիվ գործակցեն, քանի որ երկու երկրներն ընդհանուր շահեր և խնդիրներ ունեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, գրում է t24.com.tr-ն: 

«Մենք միմյանց կարիքն ունենք և միմյանց նկատմամբ պետք է ուշադիր լինենք», - ասել է Էրդողանը և ընդգծել, որ Անկարան և Բեռլինը նույն ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ են, տնտեսական և առևտրային սերտ կապեր ունեն: Թուրքիայի նախագահը հավելել է՝ Գերմանիայում 3 միլիոնից ավելի թուրք է ապրում: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահը Համբուրգում G20-ի նախորդ օրը բանակցություններ կվարեն: 

Իսկ սրանից առաջ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած Սահմանադրության փոփոխություններին ընդառաջ նախընտրական շրջանում գերմանաբնակ թուրքերի հետ թուրք նախարարների հանդիպումներն արգելելուց հետո Գերմանիայի իշխանությունները հիմա էլ Թուրքիայի նախագահին են արգելել ելույթ ունենալ Համբուրգի թուրքերի առջեւ: 

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ Թուրքիայի նախագահականից պաշտոնական դիմում են ստացել թուրքական համայնքի հետ հանդիպում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, սակայն ճիշտ չեն գտնում այդ դիմումը բավարարելը: 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այս որոշումից հետո բողոքի նոտա է հղել Գերմանիայի իշխանություններին, քննադատել նման մոտեցումը եւ հայտարարել, որ սա խոսքի ազատության իրավունքի խախտում է: Թուրքական արտաքին գերատեսչությունը հավելել է՝ Գերմանիան ցույց տվեց իրական դեմքը, բացահայտեց Եվրոպայի իրական սկզբունքները, իսկ ավելի վաղ նույն Եվրոպան իրեն իրավունք էր վերապահում ժողովրդավարության դասեր տալ Թուրքիային։

Թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածության մասին անդրադարձներում թուրքական եւ գերմանական մամուլը պարբերաբար հիշեցնում է, որ խնդիրները սկսվեցին 2016-ի հունիսից, երբ Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: Դրանից հետո Թուրքիան արգելեց թուրք խորհրդարանականների այցը Ինջիրլիք ավիաբազա, որտեղ տեղակայված է 250 զինծառայողներով գերմանական զորախումբը: Ամիսներ անց հարաբերությունները կարգավորման փուլում էին եւ այցը, այնուամենայնիվ, եղավ, սակայն ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ Գերմանիան արգելեց Թուրքիայի ԱԳ, Արդարադատության եւ Էկոնոմիկայի նախարարների  նախընտրական հանդիպումները թուրք համայնքի հետ: Գերմանիան դեմ էր ապրիլի 16-ին հանրաքվեով հաստատված Թուրքիայի նոր Սահմանադրությանը. դրանով գրեթե անվերահսկելի իշխանություն է ստացել նախագահ Էրդողանը, որը լարվածությունը պիկին հասցրեց՝ հայտարարելով, թե Գերմանիայում նացիզմը դեռ չի վերացել:

 

Տպել
2677 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին