Հայտնի են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացը ղեկավարող հատուկ խմբի անդամները

05/07/2017 schedule21:10

Հայտնի են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացը ղեկավարող հատուկ խմբի անդամների անունները, գրում է «Ակօսը»։

Քննարկման ընթացքում ընդհանուր քվեարկությամբ ընտրված և Ստամբուլի հայկական համայնքային միությունների ղեկավարներից բաղկացած խմբի անդամներ են Խոսրով Քյոլեդավիթօղլու, Սարգիս Չավուշյան, Սարվեն Սերթշիմշեք, Վարուժան Բուլգան, Նազարեթ Օզսահակյան, Թամար Քարասու, Խաչիկ Ջանել, Սեդրակ Դավութհան, Սեպուհ Ասլանգիլ, Անդրանիկ Քյոսեդաղ, Սևան Չավուշյան, Սարգիս Քյուլեգեչ, Մկրտիչ Սերթշիմշեք,Կարպիս Դուրասլան, Եդեսիա Թըրթըրյան, Դավիթ Դամլա, Արման Աթընըզյան։

Քվեարկությունից դուրս պատրիարքարանի կողմից նշանակված ևս մի քանի պոլսահայ գործիչների թվում են Կորյուն Ֆեներջյանը, Պետրոս Շիրինօղլուն, Թորոս Ափիկը, Տրդատ Ուզունյանը, Թադեոս Բեբեքը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը նախօրեին հատուկ ժողով է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացը ղեկավարող հատուկ խմբի անդամների նշանակման հարցը, գրում է «Ակօսը»։

Պատրիարքի ընտրական գործընթացը ղեկավարող խմբի անդամների թիվը կտատանվի 15-ից 21-ի միջև։ Խմբում ընդգրկված կլինի 2 հոգևորական։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոլսո պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատրիարքի ընտրություն անցկացնելու հարցով դիմել է թուրքական իշխանություններին: 

Հունիսի 30-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ պատրիարքարանի եկեղեցական խորհուրդն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին զրկել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից: 

Պարզվում է, որ պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եկեղեցական ժողովի ընթացքում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հորդորել է ներկայացնել իր հրաժարականի գրավոր դիմումը՝ պատրիարքական ընտրությունների գործընթացում նոր խնդիրներ չառաջացնելու համար։ Փոխանորդն ամբողջ եկեղեցական խորհրդի ներկայությամբ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Եվ հենց սա էլ պատճառ է դարձել, որ խորհուրդը քվեարկել եւ որոշել է դադարեցնելով նրա բոլոր լիազորությունները:

Ավելի վաղ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել էր հրաժարականի մասին, սակայն օրեր անց Երեւանում ընդգծել էր, որ իր հրաժարականը միայն բանավոր էր: 

Պոլսո Հայոց պատրիարքարանը դե ֆակտո երկու առաջնորդ ուներ՝ Թուրքիայի իշխանության նշանակած փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Փոխանորդի դեմ Պոլսում արդեն մի քանի տարի դժգոհությունների ալիք էր սկսվել: Պոլսահայերը պահանջում էին նոր պատրիարքի ընտրություն անցկացնել, որպեսզի համայնքի հոգեւոր առաջնորդին իրենք ընտրեն, ոչ թե Թուրքիայի իշխանությունը:

Հարցը կարգավորելու նպատակով Էջմիածնում խորհրդակցություն էր անցկացվել: Ամենայն Հայոց կաթողիկոսի միջնորդությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանի եպիսկոպոսները համաձայնության էին եկել, որ նախ տեղապահ կընտրվի, որից հետո փոխանորդի լիազորությունները կդադարեցվեն: Եվ տեղապահը կսկսի նախապատրաստել նոր պատրիարքի ընտրությունը:

Տեղապահի ընտրության օրը ձայների մեծամասնությունը ստացել է փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մրցակից Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ինչից անմիջապես հետո փոխանորդը ներկաներին բաժանել է Ստամբուլի նահանգապետարանի գրությունը, որով անցկացված ընտրությունն անօրինական է հայտարարվում: Արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը: Թուրքիայի հայերը նրա դեմ ստորագրահավաք են սկսել: Պահանջում են զրկել հոգեւորականի կոչումից: 

Տպել
48613 դիտում

Եթե ես մեղավոր եմ, պատրաստ եմ պատիժս կրել. Արա Բաբլոյան

‹‹Հավատացեք նրան ինչ անում եք››․ Աննա Հակոբյանի խոսքը «Կրթություն բոլորի համար» համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

Հայոց լեզուն, պատմությունն ու գրականությունը բուհական ծրագրերից չեն հանվում, խոսքը պարտադիր բնույթի մասին է․ նախարար

Հրայր Թովմասյանն աշխատանքի չի գնում. նա երկարաձգել է արձակուրդը

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 48 պատգամավոր

Հայտնաբերվել է պահման պայմանների խախտմամբ պիցցա և հոթ դոգ. դիտարկումներ են եղել Երևանի երեք դպրոցներում

ԱԺ պատգամավորի մեքենայի ապակիները կոտրելու դեպքով նյութեր են նախապատրաստվում․ առգրավել են տեսագրությունները

Կասկածյալը ՊԵԿ փոխնախագահ Մաշադյանի եղբայրն է. բացահայտել է 64-ամյա կնոջ դաժան սպանությունը

Հայկական թատրոններում պահանջելու են կատարյալ մարմնով դերասանների. կստեղծվեն լաբորատոր հարթակներ, որտեղ դրանք կհղկվեն

Մեծ Բրիտանիայում բեռնատարի թափքում 39 դիակ է հայտնաբերվել

Մխիթարյանը մասնակցել է «Ռոմա»-ի ֆոտոսեսիային (լուսանկարներ)

Հերթական պլանային դիտարկումը Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը վայր է դնում մանդատը. նա տեղափոխվում է այլ աշխատանքի

Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի Հոկտեմբերի 27-ի բացահայտումը տեղի չունենա. Անդրանիկ Քոչարյան

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն

«Կոշ» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը

Ակնալիճ գյուղում այրվել է ավտոմեքենա. ԱԻՆ

«Թումանյանական օրեր Թբիլիսիում» ծրագիրը կմեկնարկի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելությամբ

Կապանում 18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով 36-ամյա տղամարդուն, գողացել է մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան

Հայաստանի ֆուտբոլի առաջնության անհաջողակը 11 խաղում 11 պարտություն է կրել. չունի ոչ մի միավոր