Գարո Փայլանն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան

06/07/2017 schedule14:15

Թուրքիայում մեջլիսում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Գարո Փայլանն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան և հանդիպում է ունեցել պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ, հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը: 

Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Գարո Փայլանը շնորհավորել է արքեպիսկոպոս Բեքչյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել նոր պատրիարքի ընտրությունը կազմակերպելու գործընթացում: 

Արքեպիսկոպոս Բեքչյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և տեղեկություններ է փոխանցել արդեն կատարված գործողությունների վերաբերյալ: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընտրվել են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացը ղեկավարող հատուկ խմբի անդամները: Քննարկման ընթացքում ընդհանուր քվեարկությամբ ընտրված և Ստամբուլի հայկական համայնքային միությունների ղեկավարներից բաղկացած խմբի անդամներ են՝ Խոսրով Քյոլեդավիթօղլուն, Սարգիս Չավուշյանը, Սարվեն Սերթշիմշեքը, Վարուժան Բուլգանը, Նազարեթ Օզսահակյանը, Թամար Քարասուն, Խաչիկ Ջանելը, Սեդրակ Դավութհանը, Սեպուհ Ասլանգիլը, Անդրանիկ Քյոսեդաղը, Սևան Չավուշյանը, Սարգիս Քյուլեգեչը, Մկրտիչ Սերթշիմշեքը,Կարպիս Դուրասլանը, Եդեսիա Թըրթըրյանը, Դավիթ Դամլան, Արման Աթընըզյանը։

Քվեարկությունից դուրս պատրիարքարանի կողմից նշանակված ևս մի քանի պոլսահայ գործիչների թվում են Կորյուն Ֆեներջյանը, Պետրոս Շիրինօղլուն, Թորոս Ափիկը, Տրդատ Ուզունյանըեւ Թադեոս Բեբեքը:

Հունիսի 30-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ պատրիարքարանի եկեղեցական խորհուրդն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին զրկել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից: 

Պարզվում է, որ պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եկեղեցական ժողովի ընթացքում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հորդորել է ներկայացնել իր հրաժարականի գրավոր դիմումը՝ պատրիարքական ընտրությունների գործընթացում նոր խնդիրներ չառաջացնելու համար։ Փոխանորդն ամբողջ եկեղեցական խորհրդի ներկայությամբ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Եվ հենց սա էլ պատճառ է դարձել, որ խորհուրդը քվեարկել եւ որոշել է դադարեցնելով նրա բոլոր լիազորությունները:

Ավելի վաղ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել էր հրաժարականի մասին, սակայն օրեր անց Երեւանում ընդգծել էր, որ իր հրաժարականը միայն բանավոր էր: 

Պոլսո Հայոց պատրիարքարանը դե ֆակտո երկու առաջնորդ ուներ՝ Թուրքիայի իշխանության նշանակած փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Փոխանորդի դեմ Պոլսում արդեն մի քանի տարի դժգոհությունների ալիք էր սկսվել: Պոլսահայերը պահանջում էին նոր պատրիարքի ընտրություն անցկացնել, որպեսզի համայնքի հոգեւոր առաջնորդին իրենք ընտրեն, ոչ թե Թուրքիայի իշխանությունը:

Հարցը կարգավորելու նպատակով Էջմիածնում խորհրդակցություն էր անցկացվել: Ամենայն Հայոց կաթողիկոսի միջնորդությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանի եպիսկոպոսները համաձայնության էին եկել, որ նախ տեղապահ կընտրվի, որից հետո փոխանորդի լիազորությունները կդադարեցվեն: Եվ տեղապահը կսկսի նախապատրաստել նոր պատրիարքի ընտրությունը:

Տեղապահի ընտրության օրը ձայների մեծամասնությունը ստացել է փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մրցակից Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ինչից անմիջապես հետո փոխանորդը ներկաներին բաժանել է Ստամբուլի նահանգապետարանի գրությունը, որով անցկացված ընտրությունն անօրինական է հայտարարվում: Արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը: Թուրքիայի հայերը նրա դեմ ստորագրահավաք են սկսել: Պահանջում են զրկել հոգեւորականի կոչումից: 

Տպել
48980 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց