6-րդ գումարման ԱԺ կին պատգամավորները ներկայացրել են հայտարարագրեր իրենց ունեցվածքի վերաբերյալ: Armtimes.com-ը, ուսումնասիրելով դրանք, պարզել է, թե ովքեր են օրենսդիր մարմնի ամենահարուստ տիկնայք:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական, մասնագիտությամբ թատերագետ Նաիրա Զորհաբյանը հայտարարագրել է երեք բնակարան: Այս մասին տեղեկանում ենք նրա տարեկան հայտարարագրից: Պաշտոնը ստանձնելու պահին Զոհրաբյանի հանձնած փոխառությունները կազմել են 56 հազար ԱՄՆ դոլար եւ 10 հազար եվրո: Վերջինիս եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ մոտ 6 միլիոն դրամ եւ տված փոխառության դիմաց ստացած վճարներից՝ 1070 ԱՄՆ դոլար եւ 100 եվրո: 

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, անկուսակցական Կարինե Պողոսյանը ոչինչ չի հայտարարագրել: «Ծառուկյան» խմբակցության կանանցից  ունեւոր է նաեւ ատամնաբույժ Մարինա Մարգարյանը: Նա բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան եւ մեկ այլ շենքում ոչ բնակելի տարածք, ավտոտնակ:

Այս խմբակցության մեկ այլ պատգամավոր, գրականագետ Լուիզա Սարգսյանը ունի միայն մեկ բնակարան:                                                                                                                      

Ունեցվածքով աչքի չի ընկնում նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա բազմաբնակարան շենքում մեկ բնակարան ունի:

ՀՀԿ-ական պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ, 5-րդ գումարման ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը տարբեր հասցեներում 4 հողամաս ունի, հողին ամրացված մեկ այլ անշարժ գույք, մեկ բնակարան, ավտոտնակ եւ մեկ առանձնատուն: Վերջինիս հաշվին առկա է 25 մլն ՀՀ դրամ եւ 5 հազար ԱՄՆ դոլար: Նաղդալյանի տարեկան եկամուտը կազմում է շուրջ 300 մլն, որը ձեւավորվել է աշխատավարձից եւ վարկերից: Նաղդալյանը իր անշարժ գույքերը ձեռք է բերել 2017-ին: 2016 թվականին նա ունեցել է 24 մլն դրամ արժողությամբ բաժնեմաս, որը օտարել է 490 մլն-ով:

Մասնագիտությամբ բանասեր, 2017 թվականից ՀՀԿ-ի շարքերը համալրած, նույն խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը հայտարարագրել է մեկ բնակարան, BMW X5 3.0 I մակնիշի ավտոմեքենա եւ 3 մլն ՀՀ դրամ: Սարդարյանի աշխատավարձից գոյացել է մոտ 8 մլն դրամ: Կառավարությունում աշխատելիս նա չի ունեցել մեքենա եւ բնակարան: Դրանք ձեռք է բերել 2017 թվականին:

Մանկավարժ, ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի ունեցածքը մեկ հողամաս է եւ 1 մլն դրամ: Նրա տարեկան եկամուտը մոտ 3 մլն դրամ է, որն աշխատավարձից է գոյացել:

Երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը կուսակից գորընկերուհիների նման կարողություններ չունի: Նրա հայտարարագրածը միայն 7 մլն դրամ աշխատավարձն է:

Դաշնակահար, դերասանուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հայտարարագրել է բազմաբնակարան շենքում գտնվող ոչ բնակելի տարածք:

Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ Մարգարիտ Եսայանը ՀՀԿ մյուս կանանց զուգահեռ 2017-ին 2016-ի համեմատ կարողության կորուստ է ունեցել: Նա այժմ ունի հողամաս եւ առանձնատուն:

Քիչ կարողություններ չունի նաեւ ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Մասնագիտությամբ մաթեմատիկոս պատգամավորը ունի երկու բնակարան եւ մեկ հողամաս:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր, մանկավարժ Մանե Թանդիլյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ մլն դրամ եւ 100 ԱՄՆ դոլար:

Նուն խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, լրագրող Լենա Նազարյանի ունեցվածքը մեկ առանձնատուն է եւ 1 մլն դրամ:

Տպել
22328 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել