Խոշորացման այս եղանակը ֆեոդալական է կամ ստրկատիրական. վտանգված է համայնքի ունեցվածքը

Առաջիկայում Շիրակի մարզում տեղի ունենալիք համայնքների խոշորացումը իրենից լուրջ խնդիրներ է պարունակում՝ համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքի հետագա շահագործման համար: Նման կարծիք ունի Շիրակի մարզի Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

«Իմ մտավախությունն այն է, որ խոշորանում է համայնքի սեփականությունը: Սա շատ վտանգավոր երեւույթներ է պարունակում: Մեր համայնքի սեփականությունը հիմնականում արտերն են, վարելահողերն են: Խոշորացման արդյունքում համոզված եմ, որ ավագանու կազմի մեծամասնությունը լինելու է Ախուրյանից: Նրանք առանց բնակչի կարծիքը հաշվի առնելու կարող են մեր համայնքի հողատարածքները տան վարձակալության: Այս դեպքում հաշվի չի առնվի մեր ցանկությունը, կարծիքը: Սա ընդունված կարգ է, միշտ էլ եղել է: Բասենի խնդիրների համար միայն բասենցին է մտածելու, ախուրյանցուն չի հետաքրքրի: Նրանք կմտածեն, որ Բասենի հողը օտարելուց բյուջե լրացուցիչ փող կգա, բայց մեզ մեծ վնաս կլինի »,- ասում է Համլետ Պետրոսյանը:

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, համայնքների խոշորացման գործընթացում որեւէ խնդիր չի տեսնում: Վերջինս կարծում է, որ արհեստականորեն իրավիճակը սրում են այն համայնքապետերը, ովքեր աշխատելու հնարավորություն չեն ունենալու:

«Բողոքում են այն համայնքների ղեկավարներն, ովքեր խոշորացման արդյունքում չեն աշխատելու: Մենք օրինակներ ունենք, որ մի շարք համայնքներում, որտեղ տարիներ շարունակ աշխատանք չի կատարվել, բայց այս մի քանի ամիսների ընթացքում ճանապարհներ են վերանորոգվել՝ տեղական բյուջեի միջոցներով»,- ասում մարզպետարանի վարչության պետը:

«Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանն էլ խոշորացման այս եղանակը համարում է ֆեոդալական կամ ստրկատիրական:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում հաստատվեց համայնքների խոշորացման հերթական ծրագիրը: Ըստ այդմ՝ 361 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվելու է 30 համայնք:

Շիրակի մարզում խոշորացման արդյունքում ձեւավորվելու է երեք համայնք՝ Անի, Մարմաշեն եւ Ախուրյան:

Անի համայնքը ձեւավորվելու է 17 համայնքի միավորումից: Դրանք են՝ Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Ախուրյանը կձեւավորվի 8 համայնքի՝ Ախուրյանի, Այգաբացի, Արեւիկի, Բասենի, Կամոյի, Կառնուտի, Հովիտի, Ջրառատի միավորումից:

Մարմաշենի կազմում կընդգրկվեն Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի համայնքները: Այս համայնքների ընդհանուր թիվը 15-ն է:

Այսպիսով՝ Շիրակի մարզում, 39 գյուղական եւ 1 քաղաքային (Մարալիկ) համայնքների միավորումից կձեւավորվի երեք խոշորացված համայնք: 

Տպել
9871 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)