Ոտքս է ջարդվել. Գյումրիում ոստիկանները ծեծել են հայտնի ֆայտոնչուն

Լուսանկարը՝Armeniasputnik.am-ի 

Քիչ առաջ aravot.am-ը տեղեկություն  տարածեց այն մասին, որ երեկ՝ հուլիսի 9-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել ոստիկանների եւ գյումրեցի հայտնի ֆայտոնչի Սամվելի միջեւ:

Վեճի պատճառը եղել է այն, որ ոստիկաններից մեկը փորձել է ոչ սթափ վիճակում ֆայտոն նստել, որից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք:

Այս տեղեկությունը ֆայտոնչի Սամվելն armtimes.com-ի հետ զրույցում հերքեց, բայց միաժամանակ տեղեկացրեց, որ իր ոտքն է կոտրվել՝ ընկնելու պատճառով: Թեեւ Գյումրիում խոսվում է, որ դեպքը իսկապես եղել է:

«Ոտքս է ջարդվել, բայց չեն ծեծել, ընկել եմ, հիմա լավ եմ»,-armtimes.com-ի հետ զրույցում կաշկանդված պատասխանեց Սամվելը:

Միաժամանակ տեղեկացնենք, որ երեկ եւ այսօր Գյումրի ԲԿ ոտքի վնասվածքով քաղաքացի չի դիմել:

Ոստիկանությունից դեպքի առնչությամբ armtimes.com-ին փոխանցեցին.

«Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, բացի այդ, ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մեկ ծառայող ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ»,-ասաց Աշոտ Ահարոնյանը՝չցանկանալով նշել ոստիկանի պաշտոնը եւ անունը։

 

 

Տպել
8158 դիտում

Պետք է սովորենք հանգիստ լսել միմյանց քաղաքական հայտարարությունները. Մարուքյանը՝ ԲՀԿ-ականներին

Պարտությո՞ւն, թե՞ մարտավարական ճկունություն. Հրանտ Մարգարյանը հեռանում է ՀՅԴ ղեկավար կազմից

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Բաքու. կստորագրվի երկկողմ հուշագիր

ՌԴ-ն ամեն օր ուժեղացնում է իր ներկայությունը Միջերկրական ծովի արևելքում

Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ

Սարգսանը ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության գործադիր տնօրենին առաջարկել է ճանաչողական այց կատարել Հայաստան

Ըստ ՀԱՕԿ-ի՝ բռնցքամարտի ֆեդերացիայում պետք է նախագահի ընտրություն լինի, իսկ Գեւորգյանը հերքում է

ԼՂ հիմնախնդրի արագ կարգավորման գործում Ադրբեջանի դեսպանը հատուկ հույսեր է կապում Ռուսաստանի հետ

Միքայել Մինասյանը լավագույն դեսպաններից է եղել. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր

Այս սադրանքի որոշակի նպատակներից մեկը PR-ն է. Բաբաջանյան-Աբովյան մեղադրանքները շարունակվում են ԱԺ միջանցքում

Առաջիկա 5 տարում Երեւանում կտնկվի 500 հազար ծառ. քաղաքապետարան

Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների. ԱԳՆ

ՀՀ բնապահպանության եւ ԱՄԷ շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ գանգատը ներկայացնել ՄԻԵԴ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

95 տարեկանում կյանքից հեռացել է հայ բեմադրիչ, մեծ արվեստագետ Ռաֆայել Ջրբաշյանը

Նոր ԱԺ-ի առաջին սկանդալը. ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճեցին․ պատճառը Ծառուկյանի խնամին էր

Անձին ապօրինի պահել են հոգեբուժարանում. ՄԻՊ-ի արձանագրած դեպքով հարուցվել է քրեական գործ

Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեի, Իերոյի ու Սիմեոնեի հետ

Փոխըմբռնումից հետո. այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները