Կրթությանը հատկացվող գումարը կրճատվում է, պաշտոնյաների երեխաները  գնում են էլիտար դպրոցներ

Կառավարության ծրագրի` կրթությանը վերաբերող հատվածը ոլորտի փորձագետներին չի ոգեւորել եւ չի տվել լավատեսության որեւէ հիմք:

«Ոչինչ չասող բայերի հավաքածու է` «ամրապնդել», «մշակել», «բարելավել», «լավացնել» եւ այլն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը` ընդգծելով, որ այդ ծրագրի հիմքում չկան գաղափար, նպատակների իրագործման մեխանիզմներ:

Պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացվող ու հատկացվելիք գումարն աստիճանաբար նվազում է, իսկ այդ դեպքում, ըստ նրանց, հնարավոր չէ իրոք բարեփոխումներ իրականացնել:

«Ես կուզեի ուղիղ հարցնել պարոն վարչապետին` որպես բիզնեսմենի. եթե ինքը իր բիզնեսի մեջ ինչ-որ բան է ուզում բարեփոխել, բայց ֆինանսավորումը գնալով պակասեցնում է, ինչպես է պատկերացնում այդ բարեփոխումը»,- հարց հնչեցրեց Անահիտ Բախշյանը:

Ինչ վերաբերում է թվերին, նա նկատեց, որ ընթացիկ տարում կրթությանը հատկացվել է ՀՆԱ-ի 2.3 տոկոսը, 2018-ին նախատեսվում է 2.18 տոկոս, 2019-ին` 1.99, իսկ 2020-ին` 1.85 տոկոս:

Բախշյանը նաեւ մեկ այլ թիվ հրապարակեց: Ըստ այդմ, 1999 թվականից ի վեր կրթության ոլորտում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 130 միլիոն դոլարի վարկային ծրագիր: Կյանքը, սակայն ցույց է տալիս, որ դրանք անարդյունավետ ծախսված գումարներ են: Հետապնդվող նպատակներն ու ստացված արդյունքները նրա խոսքով, չեն համընկնում: «Մեր կրթության որակը, հատկապես բնագիտության ոլորտում, սարսափելի է»,- ասաց փորձագետը եւ դա հիմնավորելու համար մեջբերեց միասնական քննությունների լրացուցիչ փուլի արդյունքները, որոնց համաձայն, օրինակ՝ քիմիայից անբավարար գնահատական է ստացել դիմորդների 41 տոկոսը, ֆիզիկայից` 48 տոկոսը:  

Կրթության մեկ այլ փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ կարծիք հայտնեց, որ թե այսօր արդեն քիչ կարեւոր է` ինչ է գրված կառավարության ծրագրում, որովհետեւ միշտ ու բոլոր ծրագրերում միայն լավ նպատակներ են նախանշվում, բայց դրանք այդպես էլ մնում են թղթի վրա:

«Այլեւս ոչ ոք չի հավատում խոսքերին: Հիմա մենք մի փուլում ենք, որ հասարակությունը քայլեր է ուզում տեսնել, եւ դա փոփոխության միակ ճիշտ ճանապարհն է: Մենք ուզում ենք, որ այդ բարեփոխումները հասնեն դասարան, հասնեն երեխային: Դրանք կամ տեղ չեն հասնում, կամ հասնում են աղճատված ձեւով եւ ավելի շատ վնաս են տալիս, քան՝ օգուտ»,- ասաց նա:

«Օրինակ` ես ուզում եմ բացել վաղվա մամուլը եւ կարդալ, որ մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց երեխաներին հանել են էլիտար դպրոցներից եւ տարել են թաղամասի սովորական դպրոցներ, որովհետեւ ուզում են, որ իրենց երեխաները սովորեն այն դպրոցներում, որոնք իրենք բարեփոխում են, ոչ թե այն դպրոցներում, որոնք ստեղծվել են մասնավոր մարդկանց նախաձեռնությամբ»,- թեման եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:

Տպել
3659 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան