Լուրեր են պտտվում, որ հանրային տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերին թանկանալու է. պարզաբանում

12/07/2017 schedule13:57

Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երեւանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստոսին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդները` կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո, սակայն գործընթացը հետաձգվել է մինչեւ սեպտեմբեր:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, մեր զրույցում անդրադառնալով հարցին, հերքեց, որ սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում: Բայց թե ինչ կլինի ավելի ուշ` բարեփոխումների գործընթացի ավարտի արդյունքում, նա դժվարացավ կանխատեսել:  

Ինչպես հայտնի է, միջազգային խորհրդատուին` անգլիական «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությանը, պատվիրվել էր ուսումնասիրել, մշակել երթուղային նոր ցանց եւ ներկայացնել առաջարկների ամբողջական փաթեթ: Դա նախատեսված էր հունիսին:

Քաղաքապետարանից հստակ չեն պատասխանում` միջազգային խորհրդատուն ինչ առաջարկներ է ներկայացրել: Խորհուրդ են տալիս սպասել մոտակա օրերին հրավիրվելիք ասուլիսին, որի ընթացքում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը կպատասխանի հետաքրքրող բոլոր հարցերին:

Չի նշվում նաեւ, թե ուղեւորափոխադրում կազմակերպելու առաջարկված տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում ինչ սակագին է հաշվարկվել: Գեւորգյանն ասաց, որ ինքը տեղեկություն չունի ոչ այդ տարբերակների, ոչ էլ դրանց դեպքում առաջարկվող սակագների մասին:

Այդուհանդերձ, նկատեց, որ խորհրդատուի առաջարկած տարբերակները դեռեւս ոչինչ չեն նշանակում, քանի դեռ չեն ներկայացվել հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի քննարկմանը: Նաեւ ընդգծեց, որ քաղաքապետարանը խորհրդատուի առջեւ խնդիր է դրել չծանրացնել քաղաքացու սոցիալական բեռը:

Գեւորգյանի խոսքով, բոլոր տարբերակներից ի վերջո կընտրվի այն մեկը, որն արժանացել է հանրության հավանությանը: Այսինքն` երեւանցին ինքը պետք է որոշի` նախընտրում է, ասենք, միասնական տոմսի՞ տարբերակը, ուղեվարձի սակագնի սահմանումը` ըստ կիլոմետրի՞ եւ այլն:

Իսկ թե ինչ մեխանիզմով են քաղաքացիներն արտահայտելու իրենց դիրքորոշումը, դարձյալ առայժմ չի նշվում` հղում անելով սպասվող ասուլիսին:

Տպել
2362 դիտում

Կդադարեցվի արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը. Բաքուն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 1800 հա խոտածածկույթ

Արմավիրում հողային զանգվածի քանդման հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա. պատճառվել է 1.1 մլն դրամի վնաս

Քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված հարցեր. ԱԻՊԾ տնօրենն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին

Այս տարի Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել. վարչապետ

«Կանեփ-կակաչ-2019» միջոցառման շրջանակում 2 օրում մոտ 2,5 տոննա բույս է ոչնչացվել (տեսանյութ)

Մի շարք համայնքներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Փաստեր Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված ամերիկյան հանքի մասին

ԱՄՆ-ի նախագահը 10-րդ անգամ պապիկ է դարձել (լուսանկար)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

92 մարտական հաշվարկ և 10 օպերատիվ խումբ երեկ պայքարել են ՀՀ տարբեր տարածքների 60 հրդեհները մարելու համար

Վրաերթ Երեւանում․ հետիոտնը փողոցը փորձել էր անցնել չթույատրված հատվածով

Արայի լեռան ստորոտի հրդեհը չի հաջողվում մարել. աշխատում է 82 հրշեջ-փրկարար, 75 բնակիչ, անտառի 18 աշխատակից

Արմավիրի մարզում ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ

Երևանում և ևս 7 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին