Կարճեիր, կասեիր՝ տղերք, հանցագործների դեմ ձեր արածն արդարարություն է․ինքնաբացարկ դատավորին

12/07/2017 schedule15:30

Սասնա ծռեր խմբի գործով արտագնա նիստի ժամանակ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Մասնավորապես՝ նման միջնորդությամբ հանդես եկավ խմբի անդամներ Էդուարդ Գրիգորյանի եւ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս Սահակյանն ասաց, որ դատավորը չի ղեկավարվում Քրեական դատավարության օրենսգրքով:

Դիմելով Գաբրիելյանին ասաց, որ դատարանը չքննարկեց իր կողմից ընդմիջումից առաջ արված անհապաղ միջնորդությունը, որը վերաբերում էր ամբաստանյալներին (Խոսքը Արայիկ Խանդոյանի եւ Գագիկ Եղիազարյանի մասին է,-հեղ) դատարանի դահլիճ բերելուն: «Դուք այն դատավորն եք, որի օրոք եւ որի նախագահությամբ ընթացող դատական նիստի ընթացքում, արդեն դատարանի դահլիճից դուրս բերելիս խոշտանգում է տեղի ունեցել ամբաստանյալների նկատմամբ, որը շարունակվել է հետագայում արդեն այլ տեղում, բայց դատարանի շենքում նրանց ձայները լսելի են եղել, այն աստիճանի լսելի, որ պաշտպանները մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից համապատասխան աշխատակիցների են հրավիրել, իսկ Դուք ընդհանրապես չեք ցանկացել ո՜չ լսել, ո՜չ տեսնել ու ոչ էլ միջամտել, այսինքն՝ Դուք այն դատավորն եք, որն ուղղակի չի կարողանում կառավարել այս դատարանը, եւ չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Վերջինս նշեց, որ դատական նիստի ընթացքում ամբաստանյալը չի կարողացել նամակը փոխանցել իր պաշտպանյալին. «Դա, չգիտես ինչ ուղիներ անցնելուց հետո հայտնվել է Ձեր ձեռքում, ավելին՝ հետագայում նաև հրապարակվել է այդ նամակի բովանդակությունը: Սա փաստաբանական գաղտնիք է, եւ այդ փաստաբանական գաղտնիքը հրապարակելու իրավունք չուներ որեւէ մեկը: Որեւէ մեկը նույնիսկ իրավունք չուներ ծանոթանալու, թե ինչ է գրված դրա մեջ, որ հետո էլ սկսեին բովանդակություն քննարկել»,- հայտարարեց պաշտպանը:

Նա նաեւ նշեց, որ դատավորը պաշպանական իրավունքի խախտում է թույլ տալիս, քանի որ առանց պաշտպանի դատավարություն է անցկացնում՝ նշելով, թե պաշտպանը դեռ ներգրավված չէ, բայց դրա հետ մեկտեղ սանկցիա է կիրառում պաշտպանի նկատմամբ: Լուսինե Սահակյանն ասաց, որ քիչ առաջ փաստաբան Երվանդ Վարոսյանը դատարանին դիմում ներկայացրեց՝ նշելով, որ զբաղվածություն ունի, դատարանը ճիշտ որոշում կայացրեց՝ նշելով, որ քանի որ Սեդրակ Նազարյանն ու Էդուարդ Գրիգորյանն այլ պաշտպան ունեն, նրանց պաշտպանության իրավունքը խախտված չէ, դատական նիստը շարունակվում է: Նշենք, որ այսօրվա նիստին ներկա չէ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, եւ չնայած դրան, դատական նիստը շարունակվում է:

«Այո´, նրանց պաշտպանության իրավունքը խախտված չէ, եւ դատարանն այդքանը գիտակցում է, որ ամբաստանյալի կողքին պետք է պաշտպան լինի: Բա Դուք հիմա չե՞ք տեսնում, որ առնվազն մեկ ամբաստանյալի հետ ընդհանրապես պաշտպան չկա. Հայկ Ալումյանը տվյալ ամբաստանյալի միակ պաշտպանն է, բայց Դուք նրա բացակայությամբ շարունակում եք և նրա պաշտպանական իրավունքի խախտմամբ դատավարություն վարում, ինչը եւս անթույլատրելի է»,- ասաց Լուսինե Սահակյանը:

«Ես կարող էի հիմա բազմաթիվ խախտումներ նշել, բայց դրանք այնքան շատ են: Իմ կարծիքով՝ առնվազն այսքանը բավարար է, որ Դուք ինքնաբացարկ հայտնեք և գնաք: Խախտումները նշելով՝ կարող ենք երկու եզրահանգման գալ. կա´մ դատարանը չի տիրապետում օրենսդրությանն, ուստի՝ այս գործով չի կարող դատավոր հանդիսանալ, կա´մ տիրապետում է օրենսդրությանը և նկատի ունենալով, որ ինքն այս գործով անկողմնակալ, անկախ չէ, ստիպված խախտում է թույլ տալիս: Ուստի՝ այս դեպքում եւս Դուք ենթակա եք ինքնաբացարկման: Ես հակված եմ երկրորդ դեպքին, որովհետեւ գիտեմ Ձեր գիտելիքները, գիտեմ, որ Դուք քրեական դատավարության օրենսդրությանը առնվազն տիրապետում եք, գիտեմ, որ շատ լավ հասկանում եք՝ ինչ բան է պաշտպանական իրավունք, երբ է պաշպանը ներգրավվում, երբ չի ներգրավվում եւ այլն: Բայց Դուք այս խախտումները թույլ եք տալիս: Ուստի ես Ձեզ խնդրում եմ հարգել մեր ինքնաբացարկի միջնորդությունը, թույլ տաք, որպեսզի այլ դատավոր գա, վարի այս գործը: Անկեղծ ասեմ՝ չեմ հավատում, որ ՀՀ-ում կգտնվի մի դատավոր, ով այս գործն անկախ ու անկողմնակալ կքննի, բայց եթե Դուք արդեն իսկ հիմնավորել եք Ձեր նախագահությամբ, որ հաստատ այն դատավորը չեք, ով կարող է անկախ և անկողմնակալ լինել այս գործով, ուստի Ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ենք հայտնում»,- հավելեց պաշտպանը:

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը՝ ավելացնելով նաեւ այլ հիմքեր: Մեղադրող կողմը, սակայն առարկեց միջնորդության դեմ նշելով, որ նման հիմքեր չկան: Երբ կրկին անդրադարձ եղավ հեռացված ամբաստանյալներին դահլիճ բերելուն, Պավել Մանուկյանն ասաց. «Կարո՞ղ է մենք ենք մեղավոր, որ այստեղ ենք: Ամեն ինչ գալիս է նրանից, որ չենք վստահում: Եթե դուք, իրոք արդարադատության ջատագով եք, հենց միանգամից ձեռքդ կխփեիր սեղանին ու այս գործը կկարճեիր, կասեիր՝ տղերք, հանցագործների դեմ ձեր արածը արդարություն է, սրանք արդարության մարտիկներ են»:

Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշեց մերժել միջնորդությունը:

Տպել
4861 դիտում

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են