Թուրքիան ցանկանում է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ. ԱԶԿ փոխնախագահ

13/07/2017 schedule17:55

Թուրքիան ցանկանում է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Թուրքիայի Արդարություն եւ Զարգացում իշխող կուսակցության նախագահի տեղակալ, խորհրդարանական Ռավզա Քավաքչի Քանը: 

«Մենք երկար պատմություն ունենք Հայաստանի հետ եւ ինչպես բոլոր հարեւանների եւ դաշնակիցների հետ, մենք կցանկանայինք ավելի լավ հարաբերություններ զարգացնել»,- ասել է Քանը եւ նշել, որ հարաբերությունների կարգավորման համար պետք է կարգավորվի նրա բնորոշմամբ երկու երկրների հարաբերությունների առավել ակնհայտ խնդիրը՝ Հայոց ցեղասպանության հարցը, որը Քանն իր երկրի պաշտոնական դիրքորոշման համաձայն չի ճանաչում:

«Կարծում եմ, կարեւոր է ավելի լավ հարաբերություններ կառուցել, եթե երկու կողմերը եւ միջազգային պատմաբանները միասին կարողանային կարգավորել այս հարցը, այն այլեւս չի խոչընդոտի մեր հարաբերությունները եւ թույլ կտար մեզ ակտիվացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում»,- ասում է Քանը:

Ավելի զգուշորեն է գնահատում մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը Թուրքիայում եւ Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին. «Հայ-թուրքական հարաբերությունները սառույցի հաստ շերտի տակ են, քանի որ Թուրքիան, որը բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, Հայաստանը դիտարկում է որպես ռուսների եւ իրանցիների դաշնակից»:

Միացյալ Նահանգներն այս հարցում կարող է դրական դեր խաղալ, օգնելով կողմերին բարելավել հարաբերությունները, սակայն մոտ ժամանակները Սպիտակ տունը զբաղված է լինելու ավելի հրատապ այլ հարցերով. «Երբ ես դեսպան էի Թուրքիայում, Միացյալ Նահանգները շատ սերտ ներգրավված էր՝ փորձելով Լեռնային Ղարաբաղում կարգավորման հասնել եւ բարելավել հայ-թուրքական հարաբերությունները»:

Դիվանագետի խոսքով, 100 տարի առաջ Թուրքիայի նկատմամբ Վուդրո Վիլսոնի քաղաքականությունից ի վեր Թուրքիան Ամերիկային կասկածանքով է վերաբերվում. «Թուրքիայում գոյություն ունի հանրային մի զգացմունք, կասկած, թե Միացյալ Նահանգները անընդհատ փորձում է զրկել Թուրքիային արեւի տակ իր օրինական տեղից»:

Տպել
46473 դիտում

Խորհրդարանը քննարկում է փակ տարածքներում ծխելը սահմանափակելու օրինագիծը

Պայթուցիկի պայթյունից տուժած 10-ամյա Գարուշ Թարվերդյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Դանակահարված 16-ամյա պատանու կյանքին այլեւս վտանգ չի սպառնում

Իրաքում մեկ գիշերում 20-ից ավելի ցուցարար է սպանվել

«Ծննդատները ոչ մի առնչություն չունեն». Ռազմիկ Աբրահամյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին

Երկրորդ դասարանցիները մաքրում են դասասենյակը. դա հավաքարարի՞, թե՞ աշակերտի գործը պետք է լինի

Զգում եմ, որ փոթորիկ է լինելու. Աննա Հակոբյանը հրապարակել է «Առաջին տիկինների ծնկների» լուսանկարները

Գազը մինչև 2020 թ. ապրիլ չի թանկանալու. Մհեր Գրիգորյան

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջնական փուլում լսելու են մոտ 40 պաշտոնյայի

Ինչո՞ւ պետք է աշխատողը վճարի՝ չաշխատող մարդու առողջության ապահովագրության համար

Կենտրոնի «թաղապետարանի» 184 աշխատակիցները Նոր տարին կտոնեն համայնքի միջոցներով. գումարը 5 միլիոնից կնվազեցվի 3 միլիոնի

Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված երկու տասնյակից ավելի գողության դեպք. մեկ անձ կալանավորվել է

ԱԺ-ն քննարկում է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման հարցը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Հրազդանի բժշկական կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնների մի շարք թերություններ և խախտումներ են հայտնաբերվել

Վերահաստատում եմ իմ ակտիվ մասնակցությունն ընտրապայքարին, Արցախում ֆեյքային գզվռտոց չի լինելու. Արցախի ԱԳ նախարար

Գողացված բանկային քարտով կանխիկացման փորձ է արվել (տեսանյութ)

Թուրքիայում ստեղծվել է «1915.gov.tr» կայքը՝ Հայոց ցեղասպանության պնդումների դեմ պայքարելու համար

Սարհատ Պետրոսյանի հայտարարություններից հետո նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է