Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրությունը կկայանա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին

14/07/2017 schedule17:35

«Եթե որեւէ խոչընդոտ չառաջանա, Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրությունը կարող է կայանալ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին. օրը նշանակվելու է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության համար պաշտոնական հրամանի տարածումից հետո»,- ասել է ընտրության կազմակերպչական գործընթացը վարող խմբի մամուլի խոսնակ Սեպուհ Ասլանգիլը: Այս մասին գրում է Ակօսը:

Այժմ կազմակերպչական գործընթացը վարող խումբն աշխատում է ընտրողների ցուցակները վերանայելու եւ թարմացնելու ուղղությամբ: Պոլսահայերն ընտրության իրենց իրավունքն ու ցուցակներում իրենց անունը հաստատելու եւ գրանցվելու համար այս ընթացքում պետք է դիմեն համապատասխան եկեղեցական հիմնադրամներին`կախված նրանից, թե որ եկեղեցում է գրանցվել նրանց մկրտությունը: 

Հունիսի 24-ին հայտնի էր դարձել, որ Պոլսո նոր պատրիարքի ընտրության գործընթացում կարեւորագույն զարգացում է տեղի ունեցել՝ պատրիարքական աթոռը, վերջապես դիմել է Թուրքիայի իշխանություններին: 

Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական հայտարարություն էր տարածել եւ հաստատել՝ պատրիարքարանի եկեղեցական խորհուրդն իսկապես Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին զրկել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից: 

Պարզվում է, որ պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եկեղեցական ժողովի ընթացքում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հորդորել է ներկայացնել իր հրաժարականի գրավոր դիմումը՝ պատրիարքական ընտրությունների գործընթացում նոր խնդիրներ չառաջացնելու համար։ Փոխանորդն ամբողջ եկեղեցական խորհրդի ներկայությամբ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Եվ հենց սա էլ պատճառ է դարձել, որ խորհուրդը քվեարկել եւ որոշել է դադարեցնելով նրա բոլոր լիազորությունները:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել էր հրաժարականի մասին, սակայն օրեր անց Երեւանում ընդգծել էր, որ իր հրաժարականը միայն բանավոր էր: 

Պոլսո Հայոց պատրիարքարանը դե ֆակտո երկու առաջնորդ ուներ՝ Թուրքիայի իշխանության նշանակած փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Փոխանորդի դեմ Պոլսում արդեն մի քանի տարի դժգոհությունների ալիք էր սկսվել: Պոլսահայերը պահանջում էին նոր պատրիարքի ընտրություն անցկացնել, որպեսզի համայնքի հոգեւոր առաջնորդին իրենք ընտրեն, ոչ թե Թուրքիայի իշխանությունը:

Հարցը կարգավորելու նպատակով Էջմիածնում խորհրդակցություն էր անցկացվել: Ամենայն Հայոց կաթողիկոսի միջնորդությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանի եպիսկոպոսները համաձայնության էին եկել, որ նախ տեղապահ կընտրվի, որից հետո փոխանորդի լիազորությունները կդադարեցվեն: Եվ տեղապահը կսկսի նախապատրաստել նոր պատրիարքի ընտրությունը:

Տեղապահի ընտրության օրը ձայների մեծամասնությունը ստացել է փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մրցակից Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ինչից անմիջապես հետո փոխանորդը ներկաներին բաժանել է Ստամբուլի նահանգապետարանի գրությունը, որով անցկացված ընտրությունն անօրինական է հայտարարվում: Արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը: Թուրքիայի հայերը նրա դեմ ստորագրահավաք են սկսել: Պահանջում են զրկել հոգեւորականի կոչումից:  

Տպել
47086 դիտում

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են