Լարված իրավիճակ Ֆիրդուսի շուկայում. քաղաքապետը որոշել է՝ շուկան չի լինելու (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտից՝ ժամը 06:00-ի սահմաններից, Երեւանի քաղաքապետարանի առեւտրի, սպասարկման եւ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները Տիգրան Մեծ պողոտայում գտնվող Ֆիրդուսի տոնավաճառի ետնամասում էին: Մոտ 20 աշխատակից՝ բանվորական ուժի օգնությամբ փորձում է ապամոնտաժել տոնավաճառը: Նրանք նաեւ գիշերը էքսկավատոր են մտցրել շուկային հարող տարածք: Ժամը 06:30-ից նրանք աշխատանքները դադարեցին, քանի որ շուկային հարող բնակելի տների բնակիչները՝ լսելով նրանց ձայները, դուրս գալով տներից փակեցին քաղաքապետարանի աշխատակիցների ճանապարհը՝ մտավախություն ունենալով, որ եթե քանդվի շուկան, հետագայում էլ կքանդվի իրենց տները, որոնք հանրային գերակա շահ են ճանաչվել: Բնակիչնեչից դեռեւս ոչ բոլորն են փոխհատուցում ստացել:

Քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի աշխատակիցներ Արարատ Մկրտչյանը եւ նույն բաժնի մեկ այլ աշխատակից փորձում էին բանակցելու միջոցով ապամոնտաժում իրականացնել: Վերջիններիս պնդմամբ՝ քաղաքապետարանը երկու ամիս ժամանակ էր տրվել շուկայի առեւտրականներին այլ առեւտրային տարածք տեղափոխվելու նպատակով, սակայն նրանք չեն տեղափոխվել, իսկ այժմ պետք է ապամոնտաժել շուկան, որպեսզի ճանապարհ բացեն հետագա կառուցապատման համար:

Դիմելով քաղաքապետարանի աշխատակիցներին առեւտրականներն ասում էին, որ գրավոր դիմել են քաղաքապետարան, որպեսզի մինչեւ այս տարվա վերջ կարողանան աշխատել, սակայն դեռ պատասխան չեն ստացել:

«Լավ, համայնքի ճանապարհն ա, համայնքապետը որոշել է, որ ճանապարհը պետք է  մաքրվի, շուկան չի լինելու»,- դիմելով առեւտրականներին ասաց Արարատ Մկրտչյանը:

Մինչ այդ քաղաքացիների պահանջով էքսկավատորը հեռացվեց շուկայի ցանկապատի մոտից, բայց առեւտրականները չեն հեռանում շուկայի մուտքի մոտից: Տարածքում ոստիկաններ էլ կան, որոնց միջամտության կարիքը դեռ չի զգացվում; Քանի դեռ բանվորները փորձում են քանդել շուկայի տոպրակներով հարմարեցված ծածկը, բնակիչներն ու շուկայի աշխատակիցները ընդհատում են նրանց աշխատանքը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Երևանի քաղաքապետարանում հունիսի 13-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքում գործող տոնավաճառների սեփականատերերի հետ բանակցությունները՝ կառուցապատման աշխատանքներով պայմանավորված Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներ տեղափոխելու և նրանց գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով: Ըստ այդմ, սեփականատերերի հետ նաև պայմանավորվածություններ են ձեռքբերվում սկզբնական շրջանում Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին որոշակի արտոնություններ տրամադրելու հետ կապված: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հանդիպումներ են կայացել ինչպես տոնավաճառի կազմակերպիչների, այնպես էլ տարածքի առևտրականների հետ և պայմանավորվածություն է ձեռքբերվել բոլոր կողմերի մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը և կքննարկի կողմերի ներկայացրած առաջարկություններն ու դիտարկումները:

«Որոշ մարդկանց կողմից Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներ տեղափոխելու գործընթացը փորձ է արվում ներկայացնել որպես մարդկանց օրվա հացից զրկել, մինչդեռ մեր նպատակը բնավ այդ մարդկանց նեղացնելը չէ: Ավելին, մենք փորձում ենք անել առավելագույնը, որ հնարավորին աջակցենք Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին՝ հաշվի առնելով, որ այդ տարածքում առաջիկայում սկսվելու են կառուցապատման աշխատանքները, և մեր այս համաքաղաքացիների խնդրի կարգավորումը դարձել է առաջնահերթություն: Ընդ որում, թե՛ տոնավաճառի կազմակերպիչները և թե՛ առևտրականները դեռ մեկ տարի առաջ են տեղեկացվել, որ տարածքը վաղ թե ուշ պետք է ազատվի: Ամեն դեպքում, արեք հնարավորը, որ առավելագույնս հաշվի առնվեն տարածքում առևտուր իրականացնող մեր համաքաղաքացիների առաջարկները և ապահովվի խնդրի կարգավորումը», - նշել է Տարոն Մարգարյանը:

Տպել
4676 դիտում

Ստացվել էր կեղծ ահազանգ, որ մրցաշարի անցկացման վայրը ականապատված է

2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ

ՀՀ-ում եւ Արցախում իրականացվող խոշոր ծրագրերը պետք է միմյանց հետ համադրելի ու համահունչ լինեն

Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումներով նախատեսում է ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափ (տեսանյութ)

Նորավանի դպրոցի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին

Ինձ տարան Գասպարյան Վովայի ու Կուտոյանի մոտ, հետո Ալեք Ենգիոմշյանի հետ մտանք գունդ. շտապօգնության վարորդի ցուցմունքը

9-րդ դասարանցիների հայոց լեզվի քննությունը կանցկացվի մայիսի 26-ին. որոշումը վերջնական է

Ինչպե՞ս նվազեցնել հերթերը ՃՈ գրանցման-քննական ստորաբաժանումներում․ նոր նախաձեռնություն

«Լիվերպուլ» - «Բավարիա», «Լիոն» - «Բարսա». ֆուտբոլասերները գոլեր չտեսան (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը որպես կաշառք ստացել է 10 հազար դոլար արժողությամբ գույք․ ոստիկանության բացահայտումները

Կենտրոնական Կիլիկիա ավտոկայանում խայտառակ հակասանիտարական վիճակ է․ Հակոբ Արշակյան (տեսանյութ)

Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա․ Սասունյան

Տնտեսական գործունեության դաշտ ազատ մուտքը, հասավար մրցակցությունն այլևս անշրջելի են․ նախարար

ՏԻՄ ընտրություններ. հաղթանա՞կ, թե պարտություն. խմբագրական

ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը

Հրդեհ Սյունիքում․ փայտյա 2 տնակ ամբողջությամբ այրվել են

Վիսենտե դել Բոսկեն՝ աշխարհի ֆուտբոլային ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը, կգա Հայաստան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան․ այնուհետեւ կայցելեն Բաքու

ԱՄՆ-ի 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել Թրամփի՝ արտակարգ իրադրություն հայտարարելու որոշման