Թրամփը եւ Պուտինը 2-րդ հանդիպումն են ունեցել. Տեղեկությունն արտահոսել է Սպիտակ տնից

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները Համբուրգում G20-ի շրջանակներում իրենց առաջին հանդիպումից հետո իրականում նաեւ երկրորդ հանդիպումն են ունեցել: Դրա մասին մինչեւ հիմա ոչ մի պաշտոնական հայտարարություն չկար: Տեղեկությունն արտահոսել է Սպիտակ տնից: 

Միանգամից մի քանի լրատվամիջոցներ, ինչպես Reuters-ը, The Washington Post-ը Սպիտակ տան իրենց աղբյուրներին հղումով գրում են, որ երկու ժամ տեւած պաշտոնական բանակցություններից հետո Թրամփը եւ Պուտինը հանդիպել են նաեւ  G20-ի առաջնորդների ճաշի ժամանակ: 

Երկրորդ հանդիպման մանրամասները հաղորդվում են մանրամասն դետալներով: Նշվում է, որ հանդիպումը տեւել է շուրջ 1 ժամ: Թրամփը վեր է կացել իր տեղից մոտեցել Պուտինին եւ նստել նրա կողքի դատարկ աթոռին: ԱՄՆ առաջնորդին այդ ժամանակ ոչ ոք չի ուղեկցել, իսկ ՌԴ նախագահին ուղեկցել է միայն թարգմանիչը:

Նախատեսվածից մի քանի անգամ ավելի երկար տեւած առաջին հանդիպման ժամանակ երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք արդիական հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել են Սիրիայի եւ Ուկրաինայի հակամարտություններին, Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին եւ կիբեռանվտանգության խնդիրներին:

Տպել
1515 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են