Վարդավառի տոնին կանանց պետք է պաշտպանել ակտիվ ջրողներից. ոստիկանության արձագանքը

20/07/2017 schedule18:14

ՀՀ ոստիկանությունը չի պատրաստվում առաջիկա Վարդավառի տոնի ընթացքում վերանայել սովորական աշխատաոճը ու հերթապահության սկզբունքները:

Այս մասին պարզ դարձավ լրատվական ծառայությունից մեզ տրամադրված կարճ մեկնաբանությունից, երբ հետաքրքրվեցինք, թե ոստիկանությունն ինչպես է արձագանքում «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության բաց նամակին, որն ուղղված է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ամեն տարի ամռանը Հայաստանում մեծ ցնծությամբ նշվում է Վարդավառի տոնը, որը հասարակության մեջ հայտնի է նաեւ «ջրոցի» անվամբ: Սակայն, ցավով պետք է նշենք, որ վերոնշյալ տոնի՝ իրար ջրելու արարողությունը շատ հաճախ վերածվում է խուլիգանության՝ մասնավորապես առիթ հանդիսանալով տղամարդկանց համար կանանց հանդեպ բռնություն գործադրելու: Ջրոցու մասնակիցները, խեղաթյուրելով Վարդավառի տոնի ողջ խորհուրդը, խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժին եւ վարորդների անվտանգ երթեւեկությանը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում պատահական անցորդների հանդեպ՝ թիրախավորելով հատկապես կանանց: Հիմնվելով վերոնշյալ տոնի անցկացման նախորդ տարիների փորձի վրա՝ կարող ենք փաստել, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ տղամարդիկ, հակառակ կանանց ցանկության, ջուր են լցրել նրանց վրա, բռնի կերպով նետել են նրանց ջրի մեջ, հրմշտել են, բրդել, հպվել, ընդհուպ մինչեւ սեռական ոտնձգության փորձ կատարել»:

Մասնավորապես՝ Երեւանում Վարդավառն այս տարի նշվելու է հուլիսի 23-ին: Հասարակական կազմակերպությունը ոստիկանությանը հորդորում է լինել առավել զգոն, եւ պաշտպանել ՀՀ քաղաքացիներին` մարդու իրավունքները ոտնահարող եւ արժանապատվությունը նսեմացնող արարքներից:

«Ցանկացած միջոցառման ժամանակ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում եւ ապահովում հասարակական կարգը»,- ի պատասխան հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Տպել
11021 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա

Սյունիքում մեքենան մոտ 50 մետրից ընկել է ձորակը․ կա մեկ զոհ, երկու վիրավոր

Դպրոցի տնօրենի 17-ամյա որդին հոր մեքենայով վթարի է ենթարկվել․ 3 դպրոցականներ հիվանդանոցում են

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել

Անակնկալ Հայաստանի համար. եկան, կարդացին, գնացին

Քաղաքական լեզվամարտ. ճշմարտությունը միայն կոնյակն էր

Էս ո՞վ է. նա մի տղա էր՝ միշտ տխուր աչքերով

Պատրաստ ենք խորացնել փոխշահավետ գործակցությունը. Վվարչապետն ընդունել է Չինաստանի ԱԳ նախարարին

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները Երևանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր

ՀՀ մի մասում տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին. սպասվում է անձրեւ,տեղ-տեղ՝ կարկուտ

Հրդեհ Լուսառատ գյուղի պահեստի տարիքում. այրվել է շինությունը, անասնակեր ու վառելափայտ

Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրություններում խախտվել է կրոնի ազատությունը

Ազատության հրապարակի ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի. «Իմ քայլը» դաշինք

ՌԴ Հարավային ռազմական շրջանը ստեղծել է զինվորների ջերմահարումից պաշտպանելու համար նախատեսված 50 կետ

«Մայր Հայաստան» թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է չինացի գործընկերոջ հետ

Հանրահավաքի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մինչև հիմնանորոգումը սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության համար աշխատանքներ