Մոսկվայում ԱՄՆ հնարավոր դեսպանի հայրը Հայաստանի քաղաքացի է. Ադրբեջանի նոր հիստերիան

Ադրբեջանական լրատվամիջոցները նոր աղմուկ են սկսել և այս անգամ Մոսկվայում Միացյալ Նահանգների հնարավոր դեսպանի հարցով: Սպիտակ տունն առաջարկել է Յուտայի նախկին նահանգապետ, հանրապետական Ջոն Հանթսմանի թեկնածությունը, Մոսկվան դեմ չէ: Եվ հիմա ադրբեջանական լրատվամիջոցները հիշել են հին վերքերը, համեմել նոր ու հնարավոր զարգացումներով. 

«Զարմանալի ավանդույթ կա, որ Երևանում աշխատած դեսպաններն այլ աշխատանքի անցնելուց հետո ոչ միայն ջերմ զգացմունքներ են պահպանում Հայաստանի հանդեպ, այլև նախանձախնդիր կերպով պաշտպանում են Հայաստանի շահերը: Այդպես էր Ֆրանսիայի նախկին դեսպան Անրևի Կյունի դեպքում (2002-2006), որը նույնիսկ գիրք է գրել «Հայաստան. մեկ ազգի ոգին» վերնագրով և որի շնորհանդեսին անցած տարի վիրավորել են Ադրբեջանին:

Այդպես էր նաև ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի դեպքում, որը պաշտոնից հեռանալուց հետո հայտարարեց, որ անհրաժեշտ է կարգավորման բանակցությունների կողմ դարձնել Լեռնային Ղարաբաղին: 

Ջոն Հանթսման կրտսերը իրականում բոլորովին էլ Հայաստանի քաղաքացու որդի չէ: Նրա հորը՝ Ջոն Հանթսման ավագին Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել հանրապետության վերականգնման գործում ունեցած ներդրման համար: Եվ հիմա նրա որդին դառնալու է ԱՄՆ դեսպանը Մոսկվայում:  Դեռ մարտի 10-ին ամերիկյան և ռուսական լրատվամիջոցները հայտնեցին հանրապետականի հնարավոր նշանակման մասին:

Ջոն Հանթսման ավագի գործունեությունը սերտ կապված է հետխորհրդային երկրների և,մասնավորապես՝ Հայաստանի հետ: Նա ամենաազդեցիկ մորմոն ընտանիքներից մեկի առաջնորդն է և Huntsman Corporation-ի հիմնադիրը, որն իր բազմամիլիարդանոց կապիտալով աշխարհում ամենախոշոր քիմական կորպորացիաներից մեկն է: Հայտնի է իր բարեգործական գործունեությամբ: Հայաստանում 1988-ի երկրաշարժից հետո Ջոն Հանթսմանը ԽՍՀՄ կառավարությանն օգնություն է առաջարկել, իսկ ԽՄ փլուզումից հետո սկսել է ուղիղ գումարներ փոխանցել Գյումրի և Սպիտակ քաղաքների վերականգնման համար: Հանթսմանն ավելի քան 40 անգամ այցելել է Հայաստան: Առաջին այցը 1989-ին է եղել: 

Նրա ֆինանսավորմամբ Գյումրիում մի ամբողջ թաղամաս է կառուցվել, որը կոչվում է հենց Հանսթման, և որտեղ մոտ 400 մարդ է ապրում: Հայաստանի երկրորդ քաղաքում Հանթսմանի ծախսած գումարը 50 միլիոն դոլար է հաշվվում: Ամեն տարի Հայաստանից 26 ուսանող հնարավորություն են ստանում շարունակել ուսումը Յուտայի համալսարանում՝ նրա ֆոնդի հաշվին: 2000 թվականին Գյումրիի քաղաքային խորհուրդը Հանթսմանին շնորհել է պատվավոր քաղաքացու կոչում: Նրա պատվին անվանակոչված են փողոց, դպրոց: Ռուսաստանում ԱՄՆ հնարավոր դեսպանի կենսագրության մեջ նաև նշված է, որ նա ստացել է Մեսրոպ Մաշտոց մեդալ: 

Այնպես որ զարմանալի իրավիճակ է ստեղծվում՝ Մոսկվայում հայկական լոբին հզորագույն աջակից է ունենալու՝ ԱՄՆ դեսպանին: Եվ հայտնի է դարձել, որ Մոսկվան համաձայնել է Հանթսմանի թեկնածությանը: 

«Մենք համաձայնել ենք հրաշալի իմանալով պարոն Հանթսմանի կենսագրությունը, հասկանալով, որ նա բարձր պրոֆեսիոնալ է, որն ունի ամուր համոզմունքներ և փորձառու է»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Россия 1»-ի եթերում»:  

Տպել
2854 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ