Նորածին հնգյակից ողջ է մնացել միայն Ռոզին. նրա աճը կայուն է

Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկի` Ռոզիի առողջական վիճակը լավ է: Նա մեծանում է:

Այս մասին ասաց աղջկա հայրը` Վարդան Կարապետյանը: Նրա խոսքով, ամիսը մեկ անգամ երեխային տանում են Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն («Մարգարյան» ծննդատուն), որտեղ նա ավելի քան երկու ամիս գտնվել է բժիշկների հսկողության տակ: Մասնագետները հետազոտում են փոքրիկին, արձանագրում, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է եւ նորից տուն ուղարկում:

«Ռոզիի քաշն արդեն ավելի քան 3 կգ է»,- ասաց Վարդան Կարապետյանը: Հիշեցնենք, որ հնգյակի բոլոր երեխաները ծնվել էին խորը անհասությամբ:

Երիտասարդ ընտանիքի 4-րդ երեխան, որը գտնվում էր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, մահացել է հուլիսի 26-ին` վիրահատության ենթարկվելուց մի քանի օր անց: Նրա աղիները դադարել էին գործել:

Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հիշեցրեց, որ երեխան ունեցել է ծանր հիպոքսիա (թթվածնային քաղց) եւ նշեց, որ նման երեխաները հիմնականում մահանում են նույն պատճառով:

«Երեխան ծայրահեղ ծանր վիճակում ծնվել է, մշտական խնդիրներ է ունեցել: Ծանր հիպոքսիա ունեցող երեխայի մոտ աղիների հեղուկացման եւ թափածակման հավանականությունը շատ բարձր է, որը եւ տեղի է ունեցել: Երեխան վիրահատվել է, աղիքի հեղուկացված հատվածի հեռացում է կատարվել, եւ դրվել է բարակ աղիքի խողովակ ու նա այդ ծայրահեղ ծանր վիճակից դուրս է եկել: Բայց երեխան ոչ մի անգամ լավ չի եղել, միշտ եղել է ծայրահեղ ծանր վիճակում»,- ասաց բուժկենտրոնի տնօրենը:  

Ինչ վերաբերում է հնգյակի ընտանիքին Մայր Աթոռի նվիրաբերած բնակարանին, Վարդան Կարապետյանն ասաց, որ վերանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն եւ արդեն մոտ մեկ շաբաթից իրենք կտեղափոխվեն նոր բնակարան: Հիշեցնենք, որ այն գտնվում է Մեծամորում, որտեղի հանրակացարանում է ապրում այս ընտանիքը:

Տպել
16616 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին