Երեկ Գյումրիում ինքնասպան եղածը ոստիկաններից օգնություն է խնդրել, բայց չեն օգնել.ականատես

Օգոստոսի 15-ին տեղեկացրել էինք, որ Գյումրու 7-րդ դպրոցի մոտ գտնվող 50-ամյակի կամրջից քաղաքացի է ընկել եւ մահացել: Տուժածը Գյումրի քաղաքի բնակիչ, 60-ամյա Սամվել Մարտիրոսյանն էր: Դեպքը մոտավորապես, ոչ պաշտոնական տվյալներով, տեղի է ունեցել 08:30-09:00 ընկած հատվածում: Ոստիկանության ՀԼՎ-ից փոխանցում են, որ  Գյումրի քաղաքի Մուշի բաժինն այս մասին ահազանգ ստացել է 09:10 րոպեին եւ մի քանի րոպե անց ժամանել դեպքի վայր: ԱԻՆ Շիրակի փրկարարական վարչության աշխատակիցները, ըստ վարչության պետ Արթուր Կարապետյանի, պատահարի մասին տեղեկացել են 09:08 րոպեին եւ երեք րոպե անց կրկին ժամանել են դեպքի վայր: Գյումրու շտապբուժօգնության կայանից էլ փոխանցում են, որ դեպքի մասին կառույցն ահազանգ ստացել է 09:00-ին, իսկ խումբն կամրջի մոտ հասել է 09:04 րոպեին:

Ստացվում է, որ բոլոր օղակները գործել են հրատապ, սակայն Մարտիրոսյանի կյանքը փրկել չի հաջողվել:

Երեկ՝ դեպքից մեկ-երկու ժամ հետո, ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներ հայտնվեցին այն մասին, որ ոստիկանները ընկածին օգնություն ցուցաբերելու փոխարեն, մոտ 40 րոպե անձի ինքնությունն են փորձել պարզել, որն էլ հանդիսացել է պատճառ, որպեսզի Մարտիրոսյանը համապատասխան բժշկական օգնություն րոպե առաջ չստանա:

Պատմում է դեպքի ականատեսը. «...Այսօր առավոտյան՝ (նկատի ունի օգոստոսի 15-ին,-հեղ.) ժամը 9:00-ի մոտակայքում, Գյումրու 50-ամյակի կամրջից քաղաքացի է ցած նետվել (ինքնասպանության փորձ): Մարդը լուրջ վնասվածքներ է ստացել, ոտքերն են կոտրվել և այլն... քաղաքացուն օգնություն ցուցաբերելու փոխարեն, մոտ 40 րոպե ոստիկանության աշխատակիցները էդ մարդու անձնական տվյալներն են ճշտում, էն էլ ոչ թե նրան մոտ գնալով, այլ մի քանի մետր բարձրությունից: Ականատեսը պատմում է, որ քաղաքացին գոռում էր, օգնություն խնդրում, տանջվում, բայց տարածքում գտնվող իրավապահ համակարգի ներկայացուցիչները հանգիստ, իրենց հավեսով գործն անում են, վերջացնում, հետո նոր թույլատրում, որ ինքնասպանության փորձ կատարած մարդուն տեղափոխեն հիվանդանոց... »,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԳԱԼԱ հ/ը լրագրող Հերմինե Մկրտչյանը, որին տեղեկությունը տրամադրել է ականատեսներից մեկը:

Գյումրի ԲԿ-ից տեղեկացնում են, որ Սամվել Մարտիրոսյանը հիվանդանոց տեղափոխվել է 09:45 րոպեին, որտեղ նրա մոտ ախտորոշվել է կոմային վիճակ, բազմաթիվ կոտրվածքներ: Ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ, եւ Մարտիրոսյանը գիտակցության չգալով՝ տեղում մահացել է:

Armtimes.com-ն այս թեմայի շուրջ զրուցեց ոստիկանության ՀԼՎ պետ Աշոտ Ահարոնյանի հետ, վերջինս անդրադառնալով ականատեսի պատմածին, նշեց, որ ֆեյսբուքում շատ բաներ են գրվում, եւ դա չի կարող իրականությանը համապատասխանել:

ԱԻՆ Շիրակի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանն էլ մեր զրույցում տեղեկացրեց, որ ինքը դեպքի վայրում է եղել եւ չի նկատել, որ հիվանդի կյանքի հաշվին ինչ-որ տվյալներ են ճշտվում:

«Ես անձամբ եմ եղել դեպքի վայրում, եւ նմանատիպ խնդիր, որ խոչընդոտի հիվանդին ժամանակին օգնություն ցույց տալուն, չի եղել: Մենք ոստիկանների եւ շտապօգնության աշխատակիցների հետ միասին աշխատել ենք դեպքի վայրում: Ընկածը կոմայի մեջ էր, որ ցավազրկողը ներարկեցին մի պահ անունը ճշտեցինք եւ նորից կոմայի մեջ ընկավ, հիվանդանոցում կոմայից դուրս չգալով մահացավ»,- armtimes.com-ին տեղեկացրեց Կարապետյանը:

Նշենք, որ ինքնասպանության փորձ կատարածը Գյումրու բժշկական քոլեջի տնօրենի եղբայրն էր:

Տպել
13957 դիտում

Գերմանիայում ծրագիր են մշակել՝ տղամարդկանց պաշտպանելու ընտանեկան բռնությունից

Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալակիր է դարձել. ըմբշամարտի պատանեկան ԵԱ

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորանի երդման արարողությունը տեղի կունենա վաղը, իսկ ավելի ուշ կփակի Ֆեյսբուքի էջը

Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել են շորթմամբ հափշտակած գումարը (տեսանյութ)

Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին

Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ

Պտտահողմը Ոսկեհատ գյուղի բնակչի տան տանիքը պոկել է

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի մեկնարկի ժամը փոխվել է

Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)

ՊԵԿ նախագահը կոմիտեում հրաժեշտ է տվել Ռուստամ Բադասյանին, մաղթել հաջողություններ

Քոչարյանի համար երաշխավորած Բակո Սահակյանը և Ա. Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ. Սաֆարյան

Hzham.am կայքի լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից. նրա մոտից հայտնաբերվել է 400 հազար դրամ

Օրվա կադրը. Գյումրին այսօր՝ անձրեւից հետո, Տրդատ Ճարտարապետ փողոց

Թող իմ հայրն էլ նստած լիներ, 10 տարի հետո գար, ես էլ այսպես փաթաթվեի. մարտի 1-ի զոհի տղան՝ Քոչարյանի նկարը տեսնելով

Զ. Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Ադեկվատ խաղամոլի արկածները

Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. Փաշինյան

Ինչու կանչեցին ցույցի տեղը, ով կրակեց, ովքեր տարան հիվանդանոց. Ջեմմա Վարդումյանը արդար ու խիստ դատ է պահանջում

Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում․ Սուրեն Պապիկյան

Չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը․ վարչապետ