Պարտադիր նոր ու չօգտագործված դասագիրք կստանան միայն առաջին դասարանցիները. պարզաբանում

Առաջիկա ուսումնական տարում պարտադիր նոր ու չօգտագործված դասագիրք ստանալու են միայն առաջին դասարանցիները: Խոսքը վերաբերում է «Այբբենարանին»: Այդպես եղել է նաեւ նախորդ տարիներին:

Իսկ մյուս`ավելի բարձր դասարաններում սովորող աշակերտներին կարող են տրամադրվել նաեւ նախորդ տարիներին գործածված դասագրքեր: «Մաշված դասագրքերը նորերով փոխարինվում են` ըստ դպրոցների հայտերի»,- թեմայի շուրջ մեր հարցմանը պատասխանելով` պարզաբանեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ այս կառույցը տեղեկացրել էր, որ սկսվել է 2017-2018 ուսումնական տարվա դասագրքերի բաշխումը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում էր.

«Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն այցելել է դասագրքերի կենտրոնացման դպրոցներ եւ տեղում ծանոթացել գործընթացին: Նա նշել է, որ նոր ուսումնական տարին բոլոր աշակերտներն առանց բացառության կսկսեն նոր գրքերով, իսկ դրանց տրամադրման ժամկետներում ուշացումներ չեն լինի»:

Տպավորություն էր ստեղծվում, թե քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցների բոլոր դասարաններում սովորող բոլոր աշակերտները նոր ու չօգտագործված գրքեր են ստանալու, ինչը, փաստորեն, պարզվեց՝ այդպես չէ:

Առաջինից չորրորդ դասարանցիներին դասագրքերը տրամադրվում են անվճար:

Տպել
2380 դիտում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է

Ո՞նց եք պատկերացնում՝ 19-րդ դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք. ՇՄ դատախազ

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով մեղադրանք է առաջադրվել 17 անձի. ՔԿ

Ալեքսանդր Լապշինի դեմ Ադրբեջանում նոր քրեական գործեր են հարուցվել

Պատասխանատվություն չենք կրում բնապահպանական որևէ խնդրի համար. Լիդիան Արմենիան զգուշացնում է

Արտասահմանում ուսանելու հնարավորություն. ԿԳՆ-ն հայտարարում է մրցույթներ

Ոստիկանները բացահայտել են կրթօջախում կատարված ավելի քան 3.940.000 դրամի յուրացման դեպք (տեսանյութ)

Դավիթ Տոնոյանն Աբու Դաբիում ներկայացրել է նաև Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրները

Այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Միհրան Աղբաբյանը մեր ժողովրդի լավագույն զավակներից էր. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը

Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ հարկերից խուսափելու համար

Ակնհայտ է հասարակության զարմանքը, որ իշխանության ներկայացուցիչները կարող են ՏԻՄ ընտրություններում պարտվել․ Կոնջորյան

Երևանի քաղաքապետարանը մոտ 760 մլն դրամ է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում

Իրանի դիրքորոշումը ԼՂ հարցում տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարեւոր զսպման գործոն է. դեսպան

Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է հռչակավոր երաժիշտ Տիգրան Մանսուրյանին

Նախկինում ընդդիմությունը չի կարողացե՞լ հարցեր տալ, ուզել են հարց տալ, եկել-ծեծել ե՞ն բազկաթոռի վրա․ Մարուքյան

Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում (տեսանյութ)

Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի. ԱԻՆ

Բուլղարիայի խորհրդարանի նախագահն Արարատ Միրզոյանին հրավիրել է Սոֆիա