Գեւորգն ապրիլին զոհվելուց առաջ ընկերոջը գրկած էր տարել բուժկետ. այսօր նրա ծննդյան օրն է

Այսօր` օգոստոսի 19-ին,  2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված, գյումրեցի Գևորգ Վարդանյանը կդառնար 21 տարեկան: Գեւորգն ընդամենը վեց տարի ապրեց հայրենի քաղաքում: Գեւորգի վաղ հասակից ծնողները մեկնել էին Ռուսաստանի Դաշնություն`արտագնա աշխատանքի, իրենց հետ տանելով նաեւ միակ տղային:

Գեւորգը ՌԴ-ից Հայաստան վերադարձել էր 2014-ին`զինվորական ծառայության մեկինելու նպատակով: Նա զինվորական ծառայություն անցկացնում էր Թալիշում:

Ակտիվ, ժպտերես, կյանքով լեցուն. այսպես են հարազատները բնութագրում Գեւորգին: Վերջինս ծառայությունից չի դժգոհել, իսկ պատերազմական գործուղությունների մասին ընտանիքին երբեք չի պատմել: Մինչ ապրիլյան պատերազմը Գեւորգը ծառայակից ընկերների հետ ետ է մղել ադրբեջանական մի քանի դիվերսիոն խմբերի:  

Երբ Գեւորգ Վարդանյանը խրախուսական արձակուրդի էր եկել, հարազատներին պատմել էր, թե  ինչպես էր դիվերսիայի հետեւանքով վիրավոր ընկերոջը գրկած հասցրել բուժկետ:

Թալիշում Գեւորգի հրամանատարը գյումրեցի ավագ լեյտենանդ Հրաչ Գալստյանն էր: Նրանք զոհվել են միասին`հայտնվելով հակառակորդի տանկի նշանառության տակ:

Գեւորգ Վարդանյանն ընտանիքի հետ վերջին անգամ հեռախոսով խոսել էր 2016 թվականի ապրիլի 3-ին:

 

Տպել
8333 դիտում

Թող մեր զինվորները վստահ լինեն, որ այս պատերազմը մենք ենք հաղթելու, որովհետև իրենց թիկունքը շատ ամուր է. Արա Գևորգյան

Լեռնային Ղարաբաղում վերսկսված ցեղասպանություն՝ համավարակի ֆոնին. Forbes-ի անդրադարձը

Որն է ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանի էությունը. Արաքչին իր շրջայցը սկսել է Բաքվից

«Բարսելոնան» նախագահի նոր պաշտոնակատար ունի

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն

Թուրքիան փորձում է լիրայի արժեզրկումը զսպել ինտերվենցիաներով, բայց այնուհանդերձ խնդիրը խորանում է. Արտակ Մանուկյան

Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու. ՊՆ ներկայացուցիչ

Բերձորի ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը իր առաջատարներից մեկի հետ

Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը. ՊՆ ներկայացուցիչ

Մտքում վատ, սարսափելի երեւույթներ, հրեշներ մի՛ ստեղծեք․ մասնագետի հոգեբանական խորհուրդները բոլորին

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է. Արցախի ԱԻՊԾ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2022-ի ընտրական փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները Վառնայում

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ

Բացահայտվել են Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքեր․ ԱԱԾ

Ռազմական օբյեկտների մոտ գտնվող ադրբեջանական բնակչությանը հորդորում ենք հեռանալ՝ չդառնալ կենդանի վահան. Վահրամ Պողոսյան

Թուրքերի հարձակումից տուժած հայերից 2-ը հոսպիտալացվել են․ մուրճի հարված ստացածը վիրահատության կարիք ունի

Նախագահի հրամանագրով գնդապետ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Գյոզալյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են Իջևանի բժշկական կենտրոն