Երեւանի հասարակական տրանսպորտում երաժշտություն այսուհետ չպետք է հնչի. քաղաքապետարան

Երեւանում գործող հանրային տրանսպորտում երաժշտություն չպետք է հնչի: Ընդ որում` ցանկացած տեսակի: Համապատասխան աշխատակիցներն այդ ուղղությամբ իրականացնելու են վերահսկողություն:

««Երեւանտրանս» ՓԲԸ ղեկավարության կողմից ուղեւորափոխադրումներ իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին հանձնարարվել է վարորդական աձնակազմին հրահանգավորել տրանսպորտային միջոցներում բացառել երաժշտություն միացնելու դեպքերը: Այդ նպատակով վերը նշված աշխատակիցների կողմից օրվա տարբեր ժամերին պարբերաբար իրականացվում են ստուգայցեր»,- մասնավորապես, ասված է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանին տրամադրված փաստաթղթում` ի պատասխան Տարոն Մարգարյանին ուղղված նրա գրության:

Արայիկ Հարությունյանը քաղաքապետին հիշեցրել էր, որ ներքաղաքային տրանսպորտում երաժշտությունն արգելվում է գործող օրենքով:

«2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ կետը սահմանում է, որ «Ավտմոբիլաբին կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում է ավտովարորդի եւ ուղեւորների կողմից ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումներում...»,- մեջբերել է ավագանու անդամը:

Օգոստոսի 10-ին նա դիմել էր Տարոն Մարգարյանին` օրենքի այս դրույթի գործողությունը տրանսպորտում լիարժեք վերականգնելու համար: Օգոստոսի 22-ին, փաստորեն, ստացվել է դրական պատասխան:

Տպել
2564 դիտում

Սլավա Հայրապետյանը նույնպես դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Էկրաններին է աստղային դերասանական կազմով «Ա.Կ.Ա.» դրաման

Քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտից մինչև Մյասնիկյան

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում Արցախի բնակչության գոյատևման համար. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրում․ հնչել են կրակոցներ

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը պայմանագրի պահանջները չկատարելու պատճառով զրկվում է թագից եւ գլխավոր տիտղոսից

ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարի հետ

Երբ մարդուն վտանգ ա սպառնում, ես կանխում եմ, ոչ թե ջարդում, քցում գետնին, մի քանի անգամ քացով տալիս. ԱԺ պատգամավոր

Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարմանը կցվել է 930 հրշեջ

Դպրոցի տարածքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Երիտասարդներից մեկը վնասվածք է ստացել սրտի շրջանում

«Վանաձոր» ՔԿՀ-ում տեսակցության եկածի մոտից գտել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն զանգված

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչեւ ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ

«Օրենքով գող» Աստրախանցի Հայկոն ազատ է արձակվել, կալանքի հիմքեր չեն եղել

Երեւանի դատախազը Մարությանից պահանջել է գետնանցումներում եւ զբոսայգիներում տարածքներ զբաղեցնողների տվյալները

Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլեւս անընդունելի է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում. Հայ դատի հանձնախումբ

Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

Դպրոցի տնօրենին անվստահություն կարող է հայտնել ծնողական խորհուրդը. Ավշարում կրքերը չեն հանդարտվում

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետից հանել աջ ղեկով մեքենաները, այլապես կգանձվի պահպանության վճար