Մի շարք դպրոցներ կօպտիմալացվեն թե´ Երեւանում, թե´ մարզերում. որոնք են դրանք

Կրթության ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ մատնանշում են հանրակրթական ուսումնական այն հաստատությունները, որոնք ենթակա են օպտիմալացման-միավորման: Դրանք գտնվում են թե´ Երեւանում եւ թե´ մարզերում:

Համապատասխան նախագիծն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Ըստ այդմ, ինչպես տեղեկացանք կրթության եւ գիտության նախարարությունից, գործադրի հաստատմանն արժանանալուց հետո, որպես առանձին ու ինքնուրույն միավորում, կդադարեն գոյություն ունենալ մասնավորապես հետեւյալ դպրոցները` Երեւանի համար 23, 41, 81: Թե դրանք որ հաստատությունների հետ կմիավորվեն, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:

Բացի այդ, նախատեսվում է, որ Կույրերի երեկոյան դպրոցը կդառնա համար 14 հատուկ դպրոցի մաս: Համար 43 ավագ դպրոցը կմիանա համար 16 ավագ դպրոցին: Համար 149-ը` համար 54-ին:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա Բերդի վարժարանը կդադարի գործել որպես այդպիսին եւ կմիավորվի Բերդի ավագ դպրոցի հետ, Եղեգնաձորի վարժարանը կմիավորվի նույն քաղաքում գործող ավագ դպրոցին, Վայքի վարժարանը` Վայքի ավագ դպրոցին:

Չի բացառվում, որ օպտիմալացում լինի նաեւ Արթիկում եւ այստեղ համար 7 դպրոցը միավորվի համար 3-ի հետ:

Օրինակ` Երեւանի Կենտոնում` Կոնդ թաղամասում գտնվող Շոթա Ռուսթավելու անվան համար 23 հիմնական դպրոցում, ինչպես պարզեցինք ոլորտին վերաբերող փաստաթղթային աղբյուրներից, 2015-2016 ուսումնական տարվա դրությամբ սովորել է 69 աշակերտ: Ուսուցիչների ընդհանուր թիվը եղել է 18: Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ այս դպրոցը միավորվի ոչ այնքան մեծ հեռավորության վրա գտնվող Ստ. Շահումյանի անվան համար 1 հիմնական դպրոցին:  

Փակվելու ենթակա մյուս հաստատություններից եւս երկուսը` Ալ. Գրիբոյեդովի անվան համար 41 հիմնական եւ համար 81 միջնակարգ դպրոցները դարձյալ գտնվում են Երեւանի կենտրոնում: Ի դեպ, համար 81 դպրոցում էլ սովորողների թիվը 50-60-ի սահմաններում է:

Ավ. Իսահակյանի անվան համար 16 ավագ դպրոցին միավորվելիք Գրիգոր Զոհրապի անվան համար 43 ավագ դպրոցը գտնվում է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում: «Հյուրընկալող» հանրակրթական հաստատությունը նույն վարչական շրջանում է:

Վահագն Դավթյանի անվան համար 149 ավագ դպրոցը Արաբկիր վարչական շրջանում է: Մանուել Քաջունու անվան համար 54 ավագ դպրոցը, որին այն միանալու է, եւս նույն տարածքում է:

Տպել
14725 դիտում

Հայտնի է՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած ուժերից որը քանի մանդատ է ստացել. ՏԸՀ-ն ամփոփել է արդյունքները

Երևան-Գյումրի ավտոճանապարհին կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեկնել է Բելգրադ

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 2 մարզում է անցկացրել Սերբիայում

Հայտնի են «Էլ Կլասիկոյում» թիմերի մեկնարկային կազմերը

Հայաստանն ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր

Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը

Ուզբեկստանում նախագահական ընտրություններ են. դիտորդները անակնկալներ չեն կախատեսում

Բրիտանական Կոլումբիայի ափերի մոտ հրդեհ է բռնկվել նավերից մեկի վրա. բնապահպանական աղետի վտանգ կա

Հրշեջ-փրկարարները 3 օրում մարել են ընդհանուր 341.7 հա տարածքում բռնկված հրդեհները

Դադարեցվել է Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի մի հատվածի առանձնատների գազամատակարարումը

ՀՀ նախագահը և Yandex-ի փոխտնօրենը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում քննարկել են տեխնոլոգիաների հնարավորությունները

Հայտնի է Իջևանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 20 անունը

Թալիբները չեն մասնակցի Աֆղանստանի հարցով 6 երկրների նախարարական հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-11 աստիճանով. առաջիկա օրերին սպասվում է անձրև

Երևանում տեղի կունենա Yerevan Jazz Fest միջազգային 7-րդ ջազ փառատոնը

Արփունք գյուղում այրվել է պահեստավորված մեծաքանակ անասնակեր

Թուրքիայի տնտեսությունը նման է վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի. Կարո Փայլան

Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը

Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է. բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք. Ավանեսյան

Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ

«Մտքերի գագաթնաժողով»-ներն ավելի լավ աշխարհ ունենալու համար գաղափարներ ու լուծումներ որոնելու ճանապարհ են. Ռոջեր Գրեյսի

Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի նկուղում. 60 մարդ է տարհանվել

Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հրդեհ Զանգակատուն գյուղում. այրվել է մոտ 300 հա խոտածածկ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել

Կիրակի Երևանում պատվաստումների օր է. շարժական կետերը կաշխատեն մինչև երեկո

Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական` Բաղրամյան փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով․ Պապիկյան

Մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում, հիվանդանոցներն աշխատում են խիստ ծանրաբեռնված. Թորոսյան

Կորոնավիրուսի մեկօրյա վիճակագրությունն օր օրի աճում է. հաստատվել է 2354 նոր դեպք, գրանցվել՝ 38 մահ

Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 2 չեմպիոն ունի (տեսանյութեր)

Առողջապահության նախարարն ու տեղակալն այցելել են քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք

20 հայ գերիների անհետացումների ու սպանությունների վերաբերյալ նոր գործեր են ներկայացվել ՄԻԵԴ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատապես մասնակցելու է տեղական ընտրություններին․ Արման Բաբաջանյան

2 զինված ադրբեջանցիներ տարել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ. ՄԻՊ

Հայաստանի հումանիտար առաքելության խմբի ականազերծած տարածքները հանձնվել են Հալեպի իշխանություններին

Հոլիվուդյան աստղերը տարիներ առաջ և այսօր. նրանց դեմ ժամանակն անզոր է (լուսանկարներ)

Կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը

Հրդեհ Զանգակատուն գյուղում