ԿԳ փոխնախարարը տնօրեններին առաջարկու՞մ է «գործ չտալ»

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ հանդիպեց ՀՀ կրթության գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:  Փոխնախարարը փորձում էր կատակել, որպեսզի տնօրենների խնդրահարույց հարցերն այնքան էլ սրությամբ աչքի չընկնեն, սակայն վերջիններս բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը:

«Ես ուզում եմ մի խնդրի մասին խոսել, որը վերաբերվում է դասարաններին: Թող ինձ ներեն ավագ դպրոցների եւ վարժարանների տնօրենները, բայց, երբ ձեւավորվում էին ավագ դպրոցները եւ վարժարանները, հստակ ասվում էր՝ ձեւավորում է 9-10-րդ դասարաններից: Հիմա հետընթաց եղավ՝ սկսվեց ձեւավորվել 5-րդ դասարանից, Տպավորություն է, որ դրանք վերջում դառնալու են տարրական դպրոցներ»,-փոխնախարարին դիմելով՝ ասաց Գյումրու թիվ 20 դպրոցի տնօրեն Գրիգոր Հարությունյանը, սակայն նրան անմիջապես հակադարձեց Մկրտչյանը:

«Մի քիչ այդպես չի: Էն գլխից էլ որոշված էր, որ վարժարանները կարող են ունենալ 5-12-րդ դասարաններ, իսկ ավագ դպրոցը՝ 10, 11, 12»,-ասաց նախարարի տեղակալը, որին ի պատասխան՝ մի քանի տնօրեններ դահլիճից գոռացին.

«Ըդպես է»,-ասացին տնօրենները՝ ցանկանալով հաստատել, որ ավագ դպրոցներում հիմնական դասարանների աշակերտներ կան:

«Այ ժողովուրդ ջան, Աստվածաշնչում հիշում եք, որ Հիսուսին մեղադրում են շաբաթ օրը գործ անելու համար…, հիմա, ես եմ էդ բաները մտածում, այսում եք՝ այդպես չի: Շատ հազվադեպ է, երբ մեկ վարժարան ունի 5-րդ դասարանից սկսվող աշակերտներ: Նստած են մարդիկ, թող ասեն, որ ավագ դպրոցներն են, որ 10, 11, 12 դասարաններից բացի ուրիշ դասարաններ էլ ունեն»,-փոխնախարարը փորձում էր հակադարձել, բայց թիվ 20 դպրոցի տնօրենն իրենն էր պնդում: 

«Պարոն Մկրտչյան, այսօր բոլոր ավագ դպրոցներն էլ ունեն 5-րդ, 6-րդ դասարաններից մինչեւ 12-րդ դասարան: Անցած տարվանից այդ մարումը պետք է լիներ արդեն…»,-նշեց Գրիգոր Հարությունյանը:

Փոխնախարար Մկրտչյանը այնուհետ առաջարկեց անուններ հնչեցնել, որին ի պատասխան որոշ տնօրեններ տվեցին Գյումրու թիվ 2 դպրոցի անունը:

«Տեսեք, դուք հիմա ասում ենք, որ 2-րդ դպրոցի տնօրենը օրենք է խախտում, իսկ իրավապահներն էլ աչք են փակել»,-ասաց փոխնախարարը, եւ այդպես էլ թիվ 20 դպրոցի տնօրենի հարցին հստակ պատասխան չտրվեց:

Փոխնախարար Մանուկ Մկրտչյանի վերջին պատասխանն էլ կարծես զգուշացում լիներ, թե պետք չի իրավապահներին «գործ տալ»: Հիշեցնենք, որ նման մի սկանդալային հայտարարություն էլ «գործ չտալու» մասին ԱԺ-ում ՀՅԴ-ի ցուցակով ընտրված պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն էր արել:

Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքի 80 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցի տնօրենն էլ առաջարկեց, որ դպրոցներին ֆինանսավորելու ժամանակ հաշվի առնել՝ Շիրակում մյուս մարզերի համեմատ, դպրոցների ջեռուցման համար ավելի շատ գումար են ծախսում:

«Մեր դպրոցը պարտքեր է կուտակել ջեռուցման պատճառով, ճիշտ է, լրիվ ֆինանսավորվել են, բայց քանի որ մեր մարզը ցուրտ է, գումարը շատ է կազմել: Հիմա մեզ վրա վարչական տույժ են կիրառում, ասում են՝ կտուգանենք: Տրված փողը չի բավարարում մեր լրիվ ջեռուցմանը: Այս պահին 650 հազար դրամի եկամտահարկ ենք պարտք: Ես խնդրում եմ, որ Դուք այս խնդիրը նկատի ունենաք, որ տույժ-տուգանք չկիրառվի: Խնդրում եմ գումար բաշխելիս հաշվի առնել մարզի բնակլիմայական պայմանները»,-ասաց տնօրենը, որի առաջարկը զարմացրեց փոխնախարարին:

«Ես ֆինանսների փոխնախարարը չեմ, կարամ արխային ասեմ՝ ախպեր ջան, քեզ բախշած էդ փողը: Նման առաջարկ առաջին անգամ եմ լսում, հետաքրքիր է, կքննարկենք»,-եզրափակեց Մանուկ Մկրտչյանը:

Տպել
7174 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ