22-ամյա անասնապահը Շիրակում վարակվել է բրուցելոզով. վիրուսը վերջին տարիներին մոլեգնում է

Շիրակի մարզում բրուցելոզի դեպք է գրանցվել: Հիվանդությամբ վարակվել է Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի 22-ամյա անսանապահ Սերգեյ Սահակյանը: Այս պահին անասնապահը ստացիոնար բուժում է ստանում Գյումրու ինֆեկցիոն եւ համատուբերկուլիոզային հիվանդանոցում: Սերգեյն armtimes.com-ի հետ զրույցում պատմել է դեպքի մանրամասները:

«Պատճառը չգիտեմ ինչն է, դաշտն էի, միամիտ սկսվավ ցավերը: Կողիս մոտ ցավեր զգացի: Անասունների հետ շփվում եմ, արդեն 3-4 տարի, բայց բրուցելոզով հիվանդ չկա: Երեւի էս վերջերս է հիվանդությունը տարածվել, դրա համար էլ հիվանդացել եմ: Մայիսի մեջ են եկել մի անգամ ստուգել ու դրանից հետո, ոչ մի տիպի ստուգում չի եղել: Ամասիայում միայն անասնաբույժ կա, մեր գյուղում չկա, ինքը մի քանի գյուղերում է աշխատում»,- armtimes.com-ին տեղեկացրեց Մեղրաշատի երիտասարդ անասնապահը:

Սերգեյը իր հսկողության տակ ունի մոտ 150 հատ  խոշոր եղջերավոր անասուն: Ասում է, որ այժմ տեղեկություն չունի՝ գյուղում հիվանդություն տարածված է, թե՝ ոչ:

«Հիմա չգիտեմ, հիվանդություն կա տարածված, թե՝ չէ: Ոչ գալիս են, ոչ էլ ստուգում»,-նշում է անասնապահը:

Սերգեյը նաեւ պատմում է, որ մինչեւ հիվանդանոց դիմելը, մոտ 15 օր իր մոտ եղել է բարձր ջերմություն, հոդամկանացավեր, առատ քրտնարտադրություն, թուլություն, ախորժակի բացակայություն: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից armtimes.com-ին փոխանցեցին, որ տղայի կյանքին վտանգ չի սպառնում, նրա բուժումն ընթանում է բնականոն:

«Տղան հիվանդանոց ընդունվել է հիվանդության 11-րդ օրը: Սկզբնական շրջանում ունեցել  է բարձր ջերմություն, ուշադրություն չի դարձրել, բայց երբ ցավերը ուժեղացրել են՝ դիմել է Գյումրի բժշկական կենտրոն: Այնտեղ, հաստատելով բրոցելոզ ախտորոշումը, տեղափոխել են այստեղ»,-մեզ հետ զրույցում ասաց ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Կարինե Հովհաննիսյանը:

Բժշկուհու խոսքով՝ այս հիվանդությունով վարակվում են այն դեպքում, երբ շփում կա խոշոր եղջերավորի հետ կամ սնվում են արդեն վարակված կենդանու կաթնամեթերքով ու մսամթերքով:

«Այս տղան պանիրից էլ է օգտվել, կաթից էլ, մսից էլ եւ այլ սննդատեսակներից: Հետեւաբար չենք կարող ասել, թե հստակ ինչից է վարակվել, քանի որ սննդից բացի նաեւ կոնտակտ ունի անասունների հետ, անասնապահությամբ է զբաղվում»,-նշում է վարակաբանը:

Ինֆեկցիոն հիվանդանոցից փոխանցում են, որ տղայի կյանքին վտանգ չի սպառնում, թեեւ բուժման համար երկար ժամանակ է պահանջվելու: Վարակաբան Կարինե Հովհաննիսյանը նաեւ ավելացնում է, որ վերջին մի քանի տարիներին մարդիկ եռակի անգամ ավելի շատ են վարակվում բրուցելոզով:

«Վերջին երկու տարիներին այս վարակով շատ հիվանդներ ենք ունենում, քանի որ ինֆեկցիոն վիճակը բարձրացել է բրոցելոզով հիվանդության: Հիմնականում Հովունի, Հովիտ գյուղերից ենք ունենում հիվանդներ: Հիվանդացության մակարդակը բարձրացել է: Եթե հինգ տարով ետ գնանք, ապա կարող եմ ասել, որ այսօր մարդկանց մոտ բրուցելոզով հիվանդության ցուցանիշը երկու-երեք անգամով բարձրացել է»,-ասում է վարակաբանը:

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանն էլ armtimes.com-ին փրձեց վստահեցնել, որ մարզում համաճարակի վտանգ չկա: Ստուգումներն իրականացվում են ըստ ժամանակացույցի՝ յուրաքանչյուր տարվա գարնանը եւ աշնանը: Մանուկյանի խոսքով՝ մայիսին Մեղրաշենում արդեն իսկ անասունները հետազոտվել են:

«Մեր մարզում բրուցելոզ չկա, հիվանդությունը տարածված չէ, էդ մի հոգին է հիվանդանոցում պառկած՝ կբուժվի: Ես ի՞նչ իմանամ ինքը որտեղի անասունից է միս ու կաթ կերել, որ վարակվել է, այդ համայնքում բրուցելոզի վարակ չկա»,-նշեց գյուղվարչության պետը:

Շիրակի մարզում առկա է անասնաբույժերի լուրջ խնդիր: Աշխատավարձով պայմանավորված՝ շատերը չեն ցանկանում աշխատել անասնաբույժ, ոմանք նույնիսկ թողնում են աշխատանքը եւ մեկնում արտագնա աշխատանքի: Մի քանի գյուղերի սպասարկում է ընդամենը մեկ անասնաբույժ:

Տպել
27938 դիտում

Երկրաշարժ Բավրայից 10 կմ հյուսիս-արևելք

Արտակարգ պատահար երկաթուղային գծանցումում. մի քանի տոննա քաշ ունեցող հսկա քարե բեկոր է ընկել գծերի վրա (լուսանկարներ)

Կառավարությունը տոտալիզատորների գովազդը արգելող նախագիծ ընդունեց

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Մեկնարկեց «ARMENIA EXPO 2021» ցուցահանդեսը. մասնակցում է 13 երկիր (տեսանյութ)

«Ավրորայի աղոթքը». երգչուհի Սիբիլի նոր երգը նվիրվել է պատերազմում որբացած երեխաներին (տեսահոլովակ)

ՀԱՊԿ ուժերի ներուժը պետք է արդիականացնել, համալրել անօդաչու կազմավորումներով. վարչապետը՝ ՀԱՊԿ նիստում (լուսանկարներ)

«ՔՈՎԻԴ-19»-ի պատճառով պառկած հիվանդների 97-98 տոկոսը չպատվաստված քաղաքացիներն են. Ավանեսյան

Արարատի մարզպետը հետ է վերցրել ազատման դիմումը

Եթե առողջապահական համակարգը չդիմանա քովիդով հիվանդների ճնշմանը, ստիպված կլինենք գնալ սահմանափակումների. Քերոբյան

Դանակահարություն Երևանի Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում

Վաղն ու հաջորդ օրը կդադարեցվի Արմավիրի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը

Պետք չէ իրավիճակը դրամատիզացնել. Քերոբյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Արմեն Սարգսյանը Շամոնիում կմասնակցի միջազգային հեղինակավոր Summit of Minds գագաթնաժողովին

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան հայտարարել են անվտանգության ոլորտում նոր համագործակցության մասին

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը

Պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, մենք կմտնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն կազատվի գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար մաքսատուրքերից

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հրդեհ «Արևիք» ազգային պարկում. կրակը հանգցնելուն օգնում են զինծառայողներ, պարկի աշխատակիցներ (տեսանյութ)

Օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշների հասած մարզիկների, նրանց մարզիչների, բժիշկների պարգևատրման գումարները կավելացվեն

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

«Մանչեսթեր Սիթիի» վստահ հաղթանակից մինչեւ ՊՍԺ-ի միավորներ կորցնելը. Չեմպիոնների լիգայի առաջին տուրն ավարտվեց

Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իմ շրջապատում ոչ թե 1 կամ 2, այլ տասնյակ մարդիկ են վարակված կորոնավիրուսով. Պուտինը՝ Դուշանբե չմեկնելու մասին

Կառավարությունը որոշեց կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը

Աճում են և՛ նոր վարակակիրների, և՛ մահերի թվերը. 1 օրում 21 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով

Սեպտեմբերի 21-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներ չի ընդունի

Նոր Կեսարիա համայնքում շչակ կգործարկվի

ԱԱԾ-ն պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել

Դուշանբեում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմոմալի Ռահմոնի հանդիպումը (լուսանկարներ)

Կոտայքի մարզում BMW-ն բախվել է մայթեզրի քարերին, ապա՝ ծառին. կան վիրավորներ

Արցախն արդեն այնքան է հոգուս մեջ, որ նորից կգամ. Նյու Յորքից ժամանած ռեժիսորը՝ Արցախի և Արցախում արած բեմականացման մասին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը հայտնվել է մեքենայի տակ

Հայաստանում օրական ավելի քան 1 մլն դոլար խաղադրույք է արվում, ոլորտի արգելմանն այլընտրանք չկա. Մեսրոպ Առաքելյան

Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված անասնակեր

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենան, դուրս գալով երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանը

Երևանի ու 3 մարզերի մի շարք հասցեներում որոշ ժամանակով լույս չի լինի