Մարտուն Գրիգորյանի որդու շքեղ հարսանիքին Սերժ Սարգսյանից բացի ներկա է եղել եւս 400 հոգի

Երեկ`օգոստոսի 29-ին, Գյումրիում տեղի ունեցավ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու` Կամոյի շքեղ հարսանիքը, որը թերեւս, իր տեսակով եզակի էր: Այն քննարկվում է քաղաքի բուժհաստատություններում, խանութներում, երթուղայիններում, իսկ ֆեյսբուքում ակտիվ շրջանառվում են հարսանեկան լուսանկարները: Կայքերն արդեն գրել էին, որ Գրիգորյանի որդին 18 տարեկան է, նրա ընտրյալը` Ռուզաննան, նույնպես: Նրանք միասին սովորում են Շիրակի պետական համալսարանում:

Խոսվում է, որ Գրիգորյանի խնամին իր նման հարուստ չէ, հասարակ ընտանիքից է`հեռու բիզնեսներից ու քաղաքականությունից: Հարսնացուի եղբայրն էլ զբաղվում է սպորտով, վերջերս չեմպիոն է դարձել: Նշենք, որ Կամոն եւս սպորտով է զբաղվել, նա լողի է հաճախել:

Հարսանիքը տեղի է ունեցել Գյումրու «Իմպերիալ» ռեստորայանին համալիրում, որը վերջերս է կառուցվել: Գյումրու ամենաշքեղ հարսանյաց սրահն է, այն կապվում է Գյումրու Էլցանցի ՀՀԿ-ական պետի անվան հետ: Հարսանիքի քավորը եղել է Մարտուն Գրիգորյանի կրտսեր քրոջ ընտանիքը, ովքեր բնակվում են Մոսկվայում:Պսակադրությւոնն էլ տեղի է ունեցել Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Գրիգորյանի որդու հարսանիքին հյուրերի թվում քաղաքական էլիտայի ներկայացուցիչների պակաս չի եղել: Ներկաների թվում եղել է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ, մարզպետներ, քաղաքապետեր: Մարտուն Գրիգորյանն անգամ իր ընտանեկան ուրախությունը կիսել էր իր աշխատակիցների հետ, հրավիրվածների թվում  են եղել նաեւ Գրիգորյանների բիզնեսներում աշխատող անձիք:

Armtimes.com-ի տեղեկություններով ընդհանուր հյուրերի թիվը եղել է 400-ը: Հյուրերին ուրախացրել են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները:

Հետաքրքիր է նաեւ այն, որ Գրիգորյաններն իրենց շքեղ հարսանիքը Գյումրիում են արել` բոլորի աչքի առաջ: Գյումրու այլ պաշտոնյաներ հիմնականում նախընտրում են իրենց նման հարսանիքներն անել արտերկրում, չխոսելով ընդհարապես դրա մասին,երբեմն նաեւ սպառնալիքներ են հնչեցնում «գաղտնիքը» բացահայտած լրագրողներին, իսկ Մարտուն Գրիգորյանն անգամ այս թեմայով հարցազրույցներ էր տալիս:

Տպել
26450 դիտում

Վազգեն Սարգսյան փողոցից ոստիկանները քիչ առաջ կասկածելի վարքագծով անձի տեղափոխեցին բաժին

Կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ միջամտել՝ նոր ցեղասպանությունից խուսափելու համար․ Հենրիխ Մխիթարյան

Մենք վճռական ենք չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մեր հրետանավորները ականանետով տանկեր են խփել. Արծրուն Հովհաննիսյան

ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ կեղծ հեռախոսահամարներից ստացվող հաղորդագրություններին

Ես ձեր ցավը տանեմ, միասնական ու պինդ լինենք, վերջին կռիվն է. մշակույթի գործիչների եւ մարզիկների հրապարակումները

Զոհերի ցանկում եւս մեկ անուն է սխալմամբ հայտնվել. Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է. Արցախի ՊԲ

Ստեփանակերտի ապաստարաններում բնակիչներն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ սննդից մինչեւ մահճակալ. Աննա Հակոբյան

Կիպրոսի խորհրդարանի նախագահն անելու է հնարավորը՝ ՀՀ դեմ ագրեսիայի եւ Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ

«Ջա՜ն». մեր Զինված ուժերը եւս մեկ ԱԹՍ են խոցել (տեսանյութ) ՀՄ տեղեկատվական կենտրոն

Առաջնագիծ. «Զինուժ Մեդիա»-ն լուսանկարներ է հրապարակել սահմանից

Ռաֆայել Երանոսյանն ու Արամ MP3-ին հորդորում են Բրազիլիայի հրապարակ տանել միայն ծխախոտներ

ՌԴ Պետդումայի պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնում. հայտարարությունը կփոխանցվի Ադրբեջանին ու ՀՀ-ին

ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունեցել. ԱԳՆ-ն հայտարարություն կտարածի

Հակառակորդն այսօրվա ընթացքում արդեն կորցրել է 11 ԱԹՍ, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ, կենդանի ուժ (տեսանյութ). Արցախի ՊԲ

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, եւս արյուն է հանձնել

«Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակվել Ստեփանակերտի մանկապարտեզի ու դպրոցի հարեւանությամբ (լուսանկարներ)

Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը. ԱՀ նախագահի խոսնակ

Դեպի Արցախ սննդի, հիգիենիկ պարագաների փոխանցումը անհրաժեշտ է բացառապես իրականացնել պետական կառույցների համակարգմամբ. ԱԱԾ

Oգնությունները պետք է լինեն նպատակային, այս պահին սնունդ հավաքելու իմաստ չկա, զորքը սննդի խնդիր չունի. Ա. Հովհաննիսյան