Թուրքիայում F-16 կործանիչների պակաս կա. ԱՄՆ-ն հրաժարվում է հրահանգիչներ ուղարկել

31/08/2017 schedule10:16

Միացյալ Նահանգները մերժել է Թուրքիայի իշխանությունների հայտը եւ ռեակտիվ օդանավերի թուրք օդաչուների պակասը լրացնելու նպատակով F-16 կործանիչների օդաչուների հրահանգիչներ չի ուղարկի Թուրքիա, գրում է Hurriyet Daily News-ը:

Թուրքիայի ռազմաօդային ուժերում թուրք օդաչուների պակաս կա 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձին հետեւած ձերբակալությունների ալիքից հետո: Հեղաշրջման փորձի ժամերին 25 օդաչուներ թռիչքներ են իրականացրել, իսկ նրանցից 11-ը թիրախավորել են ռազմավարական նշանակության շենքեր: Հաջորդող օրերին պարզվել է, որ երկրի ռազմաօդային ուժերում գյուլենական շարժման բազմաթիվ հետեւորդներ կան, իսկ այս շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Ձերբակալվել է ընդհանուր թվով ռազմաօդային ուժերի 1752 սպա: Նրանցից նվազագույնը 300-ն օդաչուներ են: 

Թուրքիան նույնպիսի հայտով դիմել է նաեւ այլ երկրների: Պակիստանը միակ երկիրն է, որը դրական է արձագանքել, սակայն դրան դեմ է ԱՄՆ-ն: Ամերիկյան սարքավորման ձեռքբերման վաճառքի պայմանագրի համաձայն՝ երրորդ երկրների կողմից  տեխնիկական սպասարկելու եւ մարտական պատրաստության բերելու համար պահանջվում է Վաշինգտոնի հավանությունը:

Անկարան նաեւ երկրորդ անգամ է դիմել Վաշինգտոնին, սակայն դարձյալ մեժում է ստացել: Պենտագոնը պատասխանել է, որ «գոյություն չունեն արտասահմանում օդաչուներ պատրաստելու ծրագրեր» եւ առաջակել է թուրք օդաչուներին Պակիստանի փոխարեն վերապատրաստվելու ուղարկել ԱՄՆ: Թուրքիան չի համաձանել եւ պնդում է՝ օդաչուները պետք է վերապատրաստվեն իր բազաներում: 

Տպել
988 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում